Ահա գեղեցիկ հայրենիքի անկման մի պատմության ողբերգական էջը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել համաձայն որի մինչև 2024թ. հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Համաձայնագրով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ Արցախից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով՝ ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին, տեղեկացնում է Ստեփանակերտը։

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո: Հրամանագրի բուն տեքստին ծանոթանալ հնարավոր չէ, քանի որ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջն այլևս չի գործում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկած ռազմական գործողություններից երկու օր անց Ստեփանակերտը հայտարարեց, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Ստեփանակերտը նաև հաղորդեց, որ կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղից ծանր զինտեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին՝ «դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»:

Ահա, և վերջ... Հայրենիքի մի մասնիկի անկումը` մեր բոլորի ու քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև... Երբ բոլորը Հայաստանում զբաղված են իսկական գզվռտոցով` մեր հայրենիքի անկումը տեղին ունեցավ «սահուն»

Միևնույն ժամանակ Բաքուն ի ցույց է դնում իր «հաղթական» արշավն ընդդեմ Արցախի համար բարի գործ արածների նկատմամբ:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը երեկ հայտնեց. «Սեպտեմբերի 27-ին Լաչինի սահմանային անցակետում պետական սահմանապահ ծառայության զինծառայողների զգոնության արդյունքում ձերբակալվել է ապօրինի կերպով հանրապետություն ժամանած Ռուբեն Կառլենովի Վարդանյանը, ով զբաղեցրել է, այսպես կոչված, «պետական նախարար պաշտոնը»»։ Ըստ գերատեսչության՝ 53-ամյա Վարդանյանը տեղափոխվել է Բաքու։

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ, տեսանյութեր են հրապարակում, որոնցում ադրբեջանցի իրավապահներն են ու Վարդանյանը՝ ենթադրաբար ձեռնաշղթայով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարում նախկին պետնախարարի ձեռքերի հատվածը քողարկված է։

Վարդանյանի ձերբակալության մասին առաջինն ահազանգեց նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ հանդես գալով հայտարարությամբ. - «Ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ այսօր առավոտյան, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում»:

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Երևանը Բաքվից պահանջում է տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ։

Այսօր արդեն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանը «պատասխանատվության է ենթարկվել ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման, պետական սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչություններ կատարած լինելու և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու մեղադրանքով»։

Իսկ Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց այսօր Ստեփանակերտից Շուշի մեկնելու իր որոշման մասին։
Իր հայտարարությունում Բաբայանը նախ շեշտել է, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, ապա տեղեկացրել, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ «Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ», - Ֆեյսբուքում գրել է Բաբայանը։

44-оրյա պատերազմից ուղիղ 3 տարի անց, Ադրբեջանը, որը սիմվոլիզմին մեծ տեղ է տալիս, արձանագրեց Արցախի անկումը:

Իսկ մեր հոգիներում դատարկություն է, քանզի մենք ապրում ենք` 3 տասնամյակից ավելի թափված արյան գինն այդպես էլ չգիտակցելով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2479 անգամ
Լրահոս
Օրվա կադրը. Փաշինյանի ամենանվիրյալ զինակիցն ու «հուշարարը» ոստիկանապատված կառավարության շենքից հետևում է իրենց ֆեյքերի բնորոշմամբ՝ «մարած շարժմանը» Շարժումը չի մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել․ Գառնիկ Դանիելյան Եկեղեցին անջատված է պետությունից, բայց անջատված չէ հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան Այսօր, վաղը և այլևս մեր գործունեությունը պետք է լինեն գործողություններ․ վաղը ժամը 10։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասելու եմ Ձեզ․ Բագրատ Սրբազան Դուք երեք տարի սպասել եք նրան,ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում․ Վլադիմիր Մարտիրոսյան Ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել, մտածում ենք ՝դուք եք, Մելիքյանը՝ զավեշտ առաջացրած գործի մասին Երևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական հայատյացության թեմայով գիտաժողով Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար Ոստիկանների կողմից մարմնական վնասվածք ստացած Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին․ Նա եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակ «Դուք հրաման կատարող ստրուկ եք․ հանրային պախարակման եք արժանանալու»․ Բագրատ Սրբազանը՝ բռնաճնշումների հրահանգ կատարողներին Հաղպատից դեպի Ալավերդի ճանապարհահատվածն արդեն անցանելի է Ողջունում ենք Գերաշնորհ Բագրատ Սրբազանին և նրա առաջնորդությամբ՝ հանուն Հայրենիքի մղվող ազնիվ պայքարը․ Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի անդամակցություն ՌԴ դիրքորոշումները ոչ միշտ են ընկալելի. Տիգրան Աբրահամյան «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության գործով դիմել է Գլխավոր դատախազություն Անկած կենդանիների պատճատով մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից․ Էրդողան Կարմիր բերետավորները 260.000-ական դրամ պարգևավճար են ստացել. Տելեգրամյան ալիք Փաշինյանն այլևս չի կարող համոզել իր կողմնակիցներին. Զատուլին Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սյունիք Փաշինյանը նեոբոլշևիկ է, և այդպիսի իշխանությունները ազգային շարժումը կոչում են կղերաֆեոդալական. Արմեն Աշոտյան Երկրի ղեկավարը հազար տարի չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է. Բագրատ Սրբազան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները համարում ենք երկրի ներքին գործը. Զախարովա Մասիսում շինարարական աշխատանքների ժամանակ բետոնե պանելը ընկել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին վերականգնելու աղետից տուժած բնակավայրերը. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am