Մոսկվայից մեկուսացած` Էրդողանի ու Ալիևի հետ «լեզու գտնողը»

Այսօր, սեպտեմբերի 11-ին, Հայաստանում մեկնարկում են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները՝ «Արծիվ գործընկեր 2023» խորագրով։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ շուրջ 10 օր նախատեսված զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Նման զորավարժություններ Հայաստանում, իհարկե, կայացել են և նախկինում: Սակայն մեկ կարևոր տարբերությամբ. նախկինում Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի միջև հարաբերություններն այսչափ լարված չեն եղել, ինչպես այսօր:
Ահա, այս նոր «սառը պատերազմի» իրավիճակում են Հայաստանում մեկնարկում հայ-ամերիկյան զորավարժությունները, ինչն էլ արժանանում է Ռուսաստանի բավական կոշտ արձագանքին:

Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում, որ ՆԱՏՕ-ն փորձում է ներթափանցել Կովկաս: Չեմ կարծում, որ դա լավ է որևէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի։ Որտեղ էլ հայտնվել են ամերիկացիները, գիտեք՝ նրանք հարյուրավոր բազաներ ունեն աշխարհով մեկ, դա լավ բանի չի հանգեցրել», - Նյու Դելիում ասուլիսին ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը; «Մենք ցավում ենք Հայաստանի ղեկավարության գործողությունների համար»,- նշել է Լավրովը։

Ըստ Լավրովի՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների մասին համաձայնագիրը տարօրինակ է թվում. - «Այս որոշումը հատկապես տարօրինակ է այն դեպքում, որ երկու տարի է՝ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ-ի վարժանքներին՝ բացատրելով դա, որ եթե դաշինքը դատապարտի Ադրբեջանին, նոր միայն Հայաստանը կաշխատի ՀԱԿՊ-ում: Սակայն երբ հարցնում ենք՝ այդ դեպքում ինչո՞ւ եք շփվում ամերիկացիների և եվրոպացիների հետ, որոնք Ադրբեջանին չեն դատապարտում, Երևանը պատասխանում է, որ նրանք չեն իրենց դաշնակիցը, այլ ՀԱՊԿ-ը, ուրեմն մենք պիտի դատապարտենք: Այսպիսի տարօրինակ և պարզունակ տրամաբանություն»։

«Ես իսկապես հուսով եմ, որ բոլոր դաշնակցային պարտավորությունները, որոնք կան մեր միջև, և մենք դրանք կարևորում ենք, դեռ ուժի մեջ կմտնեն և կգերակայեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ», - ասել է Լավրովը։

Մեկնաբանելով Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերը՝ Լավրովը նշել է. - «Այնտեղ կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր իրենց թույլ են տալիս բավական ամբարտավան հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին, մենք դա տեսնում ենք, սա երեկ չի սկսվել»։

Հայ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, ճիշտ չեն, G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այնտեղ ինչ-որ գործիչ, իմ կարծիքով, խորհրդարանի ղեկավարը (նշում է ՏԱՍՍ-ը) իրեն թույլ է տվել ասել, որ Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին: Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- ասել է Լավրովը։ «Պետք չէ մեզ մեղադրել 2020թ. նոյեմբերի 10-ին Ղարաբաղը հանձնելու մեջ: Սեփական ժողովրդին պետք է ինքնուրույն պատասխան տալ»,- հավելել է Լավրովը։

Լավրովի ակնարկը պարզ է. Փաշինյան, պարտության ես տարել երկիրը, ստորագրել ես 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, պարտավորություններ ունես, հասարակությանդ բացատրիր:

Իսկ ի՞նչ է անում Փաշինյանը: Իր իշխանավարման ժամանակ արձանագրված պարտության համար մեղադրում է նախկիններին, ու շտապում է դեպի «խաղաղության պայմանագիր»: Այս վիճակում, երբ պատերազմի բռնկման վտանգը մեր դուռն է հասել, Փաշինյանը, կրկին հայտարարում է՝ պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:

Շաբաթվա վերջին Փաշինյանն հեռախոսով խոսել է հարևան երկրների ու գերտերությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց փոխանցելով, որ պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու նպատակով։ Կառավարությունը հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցների մասին։

Կառավարության փոխանցմամբ` հեռախոսազանգերի առանցքում սահմանին լարվածության աճն է։ Ու ինչն է հետաքրքրական, վերջին օրերին կտրուկ լարված հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույց չի ունեցել։

Առաջնորդների հետ զրույցներում Փաշինյանը քննարկել է Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակումն ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը։ Ապա նա ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այսինքն, Փաշինյանը նորից շեշտում է Պրահայի պայմանավորվածությունները, իսկ հայտնի է, որ այդ հանդիպումներում կողմերը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որն իր մեջ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը:

Պարզ է, որ հեռախոսազանգերի նպատակը հնարավոր ռազմական էսկալացիան կանխելն է, բայց ինչպե՞ս: Ռուսաստանին կարգավորման գործընթացից մեկուսացնելո՞վ, այն դեպքում, երբ Փաշինյանն էլ անցյալ հինգշաբթի ուղիղ հայտարարեց, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։

Մի շարք երկրների առաջնորդների հետ խոսելուց հետո, պարզվում է, Փաշինյանին այսօր «անակնկալ» է սպասվում...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսով բանակցություններ վարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել [Ադրբեջանի նախագահ] պարոն Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարեմ պարոն Փաշինյանի հետ», - ընդգծել է Էրդողանը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ այսօր կայանալիք բանակցություններում Նիկոլ Փաշինյանին կփոխանցեն, որ Արցախում կայացած ընտրություններն անընդունելի են։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանը երեկ է հեռախոսազրույց ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և Ղարաբաղում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։

Փաշինյանի ջանքերով, հիմա Հայաստան-Ադրբեջան խնդիրներում ակտիվ միջնորդ է նաև Էրդողանը:

Փաշինյանին թվում է, որ Էրդողանի և Ալիևի հետ ինչ-որ բան պայմանավորվելուց հետո Թուրքիան ու Ադրբեջանը պահելո՞ւ են խոստումները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3432 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am