Նոր ավերածությունների ու ցեղասպանության դռները բացել է Նիկոլի իշխանությունը

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նոր խորը ճգնաժամ է, և այն հասունանում է հստակ քաղաքական գծի արդյունքում: Միամիտ պետք է լինել կարծելու, թե այս խորը անդունդը իշխանությունների կողմից չհաշվարկված քաղաքական գործունեության արդյունք է:

Մի քանի օր է Ռուսաստանն ու Հայաստանը «փոխանակում» են միմյանց դեմ քննադատական խոսքեր, միամիտներին կարող էր թվալ, թե ինչ-որ պահից դա կկանխեն Հայաստանի իշխանությունները...

Բայց ոչ, ամեն ինչ խիստ հետևողական քայլերով առաջ է տարվում:

«Ես դա չէի անվանի լարվածություն, կանվանեի իրավիճակ, որտեղ կան հարցեր և չկան հստակ պատասխաններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը: «Հարցերը հետևյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվում է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը: Մեր 120 հազար հայրենակիցը այնտեղ պատանդին կարգավիճակում է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության տակ: Արդյոք դա այսօր այդպես է: Ոչ, այդպես չէ, և ակնհայտ է, որ մենք հարց ունենք, որը հղում ենք մեր ռուս գործընկերներին՝ արդյոք իրենք շարունակելու են կատարել իրենց պարտավորությունները, արդյոք իրենք ընդհանրապես իրենք ի վիճակի են, և երրորդ՝ ամենակարևորը, արդյոք իրենք ուզում են կատարել իրենց պարտավորությունները: Այ, սա է լարվածությունը»,-ասել է ԱԺ նախագահը:

Այնուհետև, Ալեն Սիմոնյանը չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօրերին արված հայտարարությանը, ով իր հայտարարություններն անվանել էր «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան»:

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքել: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», ասել է երկրի թիվ 2 պաշտոնյա Ալեն Սիմոնյանը:

Մոսկվայից Հայաստանի իշխանություններին ուղղված վերջին օրերի քննադատությունների ֆոնին, ինչպես ասում են, նոր «նվեր»:

Մյուս «նվերը» երեկ մատուցեց Աննա Հակոբյանը, որը Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովին, որից հետո այցելել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես և ոգեկոչել պատերազմում զոհված երեխաների հիշատակը։ Նա այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում։

«Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում, 2022թ. փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը` 17 տարեկան», – նշել է նա։ Աննա Հակոբյանն ընդգծել է, որ պատերազմներում նահատակվող երեխաները բոլոր մեծերի ձախողումն են. «Աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»։

«Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ գագաթնաժողովի գլխավոր թեման եղել է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր։

Այս ամենին գումարենք նաև տեղեկությունները, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդեցին, որ` Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է հենց Աննա Հակոբյանը, ինչպես ասում են` ամեն ինչ «տեղն» է ընկնում:

«Ազատությանն» էր օրերս հայտնի դարձել, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկելու Ուկրաինա։ Թե ի՞նչ չափի ու ինչպիսի՞ օգնության մասին է խոսքը և ո՞ր կառույցն է այն Ուկրաինա ուղարկել, պաշտոնապես երեկ չէր նշվում։
Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հաշվո՞ւմ են, թե ինչ ազդեցություն կունենա այս ամենը հայ-ռուսական լարված հարաբերությունների վրա։

Պարզ է, չէ՞, որ Ուկրաինա մեկնելու և օգնություն առաջարկելու քայլը ռուս-հայկական հարաբերություններն է՛լ ավելի կապակայունացնի։

Ակնհայտ է, որ Հայաստանի այս պահվածքը բացահայտ արկածախնդրություն է, այս գործելաոճը լրջագույն վտանգներով է հղի` աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում։

Հայաստանի հանդեպ արտաքին ագրեսիայի վտանգ կա այսօր, Հայաստանը պատերազմի բռնկման եզրին է, և ի՞նչ է այս վիճակում անում Փաշինյանը...

Նա էլ ավելի է սադրում Ռուսաստանին: Բայց ո՞վ է պաշտպանելու Հայաստանին... Ու ընդհանրապես, Հայաստանը նոր պատերազմի պատրա՞ստ է, ունի՞ նոր դաշնակից: Ձե՞ռք է բերել սպառազինություն 2020թ. պատերազմից հետո, նախապատրաստե՞լ է բանակը նոր պատերազմից, ուժային կենտրոնների հետ պայմանավորվե՞լ է... Ո՛Չ:

Հետևաբար, ի՞նչ է նշանակում այս արկածախնդրությունը: Պետական, դիվանագիտական մտածելակերպից զուրկ, Հայաստանը դեպի նոր աղետների ու ցեղասպանության տանող իշխանության վարքագիծ է սա, ուրիշ ոչինչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5047 անգամ
Լրահոս
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անհանգստացած է Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանմամբ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. Զախարովա Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNA Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am