Սեպտեմբերյան «փայլատակում» Փաշինյանի գլխում

Միայն այն բանից հետո, երբ Փաշինյանի համար պարզ դարձավ, որ արցախցին չի հանձնվում, «այլընտրանքային-Աղդամի»` ճանապարհի բացումը Ստեփանակերտի համար անընդունելի է, իսկ Հայաստանում ընդդիմությունը պատրաստվում է պայքարել ու բեկում մտցնել, սեպտեմբերի 2-ին Փաշինյանը նախ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով տարածած ուղերձում, փորձեց շտկել իրավիճակը, որոշ խմբագրումներ անել խոսքում...

Փաշինյանը շեշտեց՝ Ղարաբաղի ժողովուրդը էթնիկ զտման առջև է կանգնած Լաչինի միջանցքի շրջափակման, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման պատճառով. «Հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները»:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

Փաշինյանը, որը 2021թ. արտահերթ ընտրություններում խոստանում էր Արցախի հարցը լուծել ինքնորոշման իրավունքի հիման վրա, վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Շատ չանցած Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրին նվիրված ուղերձից Բաքուն արձագանքեց։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ ուղերձով Հայաստանի կառավարության ղեկավարը կասկածի տակ է դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Մենք վճռականորեն քննադատում ենք և մերժում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023թ. սեպտեմբերի 2-ին հրապարակված ուղերձը, որը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ՝ [Հայաստանի] ունեցած պահանջների, ինչպես նաև Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում անջատողականության խրախուսման հերթական վկայությունն է», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ի՞նչ «բեկում» տեղի ունեցավ Փաշինյանի ուղեղում, որ նա հանկարծ որոշեց Ալիևին պատասխանել, ասելով` «հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները»:

Փաշինյանը կոնկրետ քայլեր ձեռնարկելո՞ւ է, որպեսզի միջազգային հանրությունը կճանաչի Արցախի Հանրապետությունը, թե՞ օրվա խորհրդին հետևելով նա պարզապես ասաց մի բան, որպեսզի կանխի նույն օրը երեկոյան Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում հասարակության հոսքին։

Ընդդիմության հանրահավաքը կայացավ, իսկ դրանից հետո, նույն օրը հրապարակվեց արդեն Փաշինյանի ծավալուն հարցազրույցը իտալական La Repubblica թերթին: Այստեղ էլ նա որոշակի դժգոհություն արտահայտեց, ընդգծելով, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացրած որոշումը, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին, ու հավելեց՝ դա գալիս է վկայելու նաև «միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին, որովհետև, եթե դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը չի կայացվում, նման հետևություններ կարող են լինել»:

Ապա Փաշինյանի քննադատության սլաքներն ուղղվեցին դեպի Ռուսաստան...

Պատասխանելով ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին, նա նշեց՝ ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: «Սա լուրջ մտահոգության առիթ է: Եվ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական հասարակության, քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում, և դա իսկապես մտահոգիչ փաստ է», - հայտարարեց Փաշինյանը:

Պատասխանելով հարցին՝ ԼՂ վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր, Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ այսօր Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են ԼՂ ընտրված ներկայացուցիչները, և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները: «Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի», - նշեց Փաշինյանը:

Լրագրողի հարցին՝ «ըստ Ձեզ, ի՞նչ երաշխիքներ կան, որ եթե Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետությունից», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն և երաշխիքներ լինեն»: «Ինչ վերաբերում է մյուս՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների ճանաչման հարցին, եթե խաղաղության պայմանագիրն այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, չստեղծի, այդ խաղաղության պայմանագիրը կլինի անիմաստ: Եվ սա է պատճառը, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության այնպիսի պայմանագիր, որը Ձեր նշած երաշխիքը կտա: Մյուս կողմից, դարձյալ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ չափազանց կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով», - հայտարարեց նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանն ընդգծեց՝ դա առաջին հերթին Հայաստանի, Ադրբեջանի, նաև Լեռնային Ղարաբաղի անելիքն է, բայց մյուս կողմից մեր միջազգային գործընկերները պետք է առավել գործուն ջանքեր գործադրեն խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր դարձնելու համար: «Բայց նաև ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն այն է, որ աշխարհը շատ փոքր է, և մի տարածաշրջանում տեղի ունեցող թեկուզ փոքր իրադարձությունները կարող են բերել գլոբալ հետևանքների: Այս առումով, իհարկե, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը կարևոր է նաև գլոբալ անվտանգության տեսակետից», - ընդգծեց նա:

Փաշինյանը չմոռացավ նաև ՀԱՊԿ-ի թեման...

Լրագրողի դիտարկմանը, որ դեռևս Հայաստանի որոշ տարածքներ օկուպացիայի տակ են Ադրբեջանի կողմից՝ «ինչպե՞ս եք բացատրում Ռուսաստանի չմիջամտելու և իր ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու պահվածքը», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ «Ձեր նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին»: «Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է: Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022թ. աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց», - ընդգծեց նա:

Փաշինյանի բախտն, ինչ-որ առումով, նույնիսկ բերել է...

Նա միայն խոսում է, շատ հաճախ իրարամերժ հայտարարություններ անելով, իսկ տարածաշրջանային խաղացողները գործում են: Եվ շատ դեպքերում` զբաղվում նաև Հայաստանի շահերի պաշտպանությամբ:

Ամենաթարմ ու ուշագրավ հայտարարությունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից հետո հնչեց: «Եկել է ժամանակը, որ Կովկասում վերջ դրվի լարվածությանն ու հակամարտությանը և խաղաղության ու համագործակցության շրջան սկսվի։ Իլհամ Ալիևի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններին և երկխոսություններին և երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և պատմական տարանցիկ ուղիների սահմանափակում», հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը:

Սա իրանցի ու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումն էր, և չի բացառվում երկու երկրների առաջին դեմքերի հանդիպումն առաջիկայում: Իսկ նման արձանագրումը պաշտոնական Թեհրանի կողմից կոնկրետ ազդակ է Էրդողանին և նրա կրտսեր «եղբորը»` Ալիևին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12131 անգամ
Լրահոս
Մի՛ ասեք, մի՛ ասեք․ ես այդ նեռի անունը չեմ ուզում լսել․ Սրբազան շարժման աջակիցը՝ Նիկոլի մասին (video) Ոստիկանական զորքը վահաններով կանգնած է Սրբազանի առաջ (video) Էդ մարդկանց հացն ես կերել Արարատ Միրզոյա՛ն․ բա էդ մարդիկ Բաքվի բանտում են, ձեր ամո՛թն է․ Սրբազան (video) Ցուցարարները խլացնում են ոստիկանների ձայները (video) Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին․ «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից Թուրքական հատուկ զորքեր են ուզում ուղարկել Հայաստան՝ Նիկոլին պաշտպանելու համար (video) Ողորմելին դու՛ք եք․ լարված զրույց Արցախի ԱԺ պատգամավորի ու ոստիկանների միջև (video) Ջոմադյանը լավ գիտի՝ պատասխան է տալու․ Գառնիկ Դանիելյան (video) Միրզոյա՛ն, Նիկոլի առաջին զոհն էիք, նա ձեզ «փչացրեց»․ Բագրատ Սրբազան (video) Ձեզ կարգի հրավիրեք․ մեկիդ բերանից անշնորհք բառ դուրս եկավ, պատասխան եք տալու․ Սրբազանը սաստեց (video) ՊԵԿ նախագահն ո՞վ ա, էն քնքու՞շը․ Բագրատ Սրբազանը «ստորացրեց» Ռուստամ Բադասյանին (video) Կես ժամից չիջաք` բարձրանում ենք ԱԳՆ․ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին (video) Մուրացկանի նման նստել եք բանակցությունների ու վիզներդ ծուռ սպասում եք՝ ինչ ասեն․դիվանագետը՝ ԱԳՆ-ի մոտ (video) Եթե մի բան վաճառվում է, պետք է հարկվի․ ՊԵԿ նախագահը՝ եկեղեցին հարկելու մասին (video) Հայելի պահեք ձեր դիմաց ու տեսեք՝ ում արյունն եք դուք հեղել․ Բագրատ Սրբազան (video) Դեմքը նայեցի, տեսա՝ հրեշտակի թեւերովը մերոնց հետ կապ չունի, ուրիշ հրեշտակ էր. Ոստիկաններն էլ էին ուրախացել. Սրբազան Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին Աննան «գլխավոր հանցագործն է»․ իր նողկալի արարքների մասին մի բան կասեմ․ վաստակավոր երգչուհի (video) Փարաքարը նոր համայնքապետ կունենա Մեր երկրում որևէ մեկը, թե իր գործի, թե իր խոսքի համար անպատասխան չպիտի մնա. Բագրատ Սրբազան «Տղաների արյան վրա՞ էիք պարում, ձեր որդիներին սպանողի հե՞տ էիք պարում»․ հերոսի մայր Աստղ Գալեյան (video) Երևանում 52-ամյա տղամարդը «ԵԿՄ»-ից պnլիտրավմայnվ տեղափոխվել է hիվանդանոց Էն ականջ կտրողից ի՞նչ կա․ Բագրատ Սրբազանը դատախազության մոտ «թաղեց» իրավապահների աշխատանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am