Արամ Ա կաթողիկոսը փաստեց Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելը

7or.am-ը գրում է․

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական պատգամը վերջին շրջանում հնչած թերևս ամենից ազդեցիկ խոսքն էր՝ ուղղված հայությանը: Արամ Ա-ն, ինչպես հայտնի է, իր պատգամն ուղղեց ՀՀ այսպես կոչված «իշխանությանը», Հայաստանի ժողովրդին, միջազգային հանրությանը, Սփյուռքին և Արցախի հայությանը:

Հատկանշական են հայրապետական խոսքի հատկապես ՀՀ այսպես կոչված «իշխանությանն» ու Հայաստանի հայ ժողովրդին ուղղված հատվածները:

Սկսենք «իշխանության» հատվածից: Եթե խիստ հակիրճ, ապա Արամ Ա-ն ըստ էության փաստեց կամ վերաարձանագրեց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կործանարար իշխանության բացարձակ ոչ լեգիտիմ լինելը: Գործնականում դրա մասին են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հարցադրումներ. «Կանդրադառնա՞նք արդյոք, թե Արցախի գծով ՀՀ որդեգրած մոտեցումները Արցախը կարող են ջնջել հայ կյանքի քարտեզից և ցեղասպանության մատնել 120 հազար մեր քաղաքացիներին՝ միաժամանակ վտանգելով արդեն Հայաստանի ապագան: Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպե՞ս կարելի է այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստման ի խնդիր պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը»:

Այսինքն, այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության մոտեցումները ուղիղ գծով տանում են դեպի Արցախի, ասել է, թե՝ Հայաստանի կործանմանն ու աշխարհի քաղաքական քարտեզից ջնջվելուն, Արամ Ա կաթողիկոսն առնվազն չի կասկածում: Նրա խոսքում նշված «ինչպես կարելի»-ները՝ ուղղված ՀՀ իշխանություն կոչվածին, ընդամենը հռետորական հարցադրումներ են: Քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ «ինչպես կարելի»-ներն արդեն իսկ արել է:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն արել է բաներ, որոնց համար ոչ մեկը նրան մանդատ չի տվել: Այն, որ Փաշինյանն ու նրա «նիկոլփաշինյանները» շարունակ խոսում են «ժողովրդի կողմից ընտրված լինելուց», «մանդատ ունենալուց» և այլն, լկտի ցինիզմ է: Իրեն ոչ մեկը Արցախն ուրանալու մանդատ չի տվել: Ավելին, ինքն իր նախընտրական ծրագրում տրամագծորեն հակառակի վերաբերյալ է խոստումներ ամրագրել, սկսած ինքնորոշման իրավունքի իրացումից, «անջատում հանուն փրկության» բանաձևից, վերջացրած մնացածով:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ լեգիտիմ է: Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը պետք է առաջնահերթ նրան հեռացնի իշխանությունից: Նա վտանգ է, սպառնալիք է մեր պետականության գոյությանն ու Արցախին, Հայաստանին: Վտանգը պետք է հեռացնել: Այո, «պետք է մերժել որևէ մոտեցում, որը կներառի Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս»,-ինչպես շեշտեց Արամ Ա կաթողիկոսը:

Եվ միանգամայն տեղին է Արամ Ա կաթողիկոսի տարակուսանքը. «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ կսպասեք, աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից: Ձեր ժամանակը մի վատնեք իրար մեղադրելով, ոտքի ելեք, արդարություն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում ծայրահեղորեն անբնական է կյանքը»:

Սկզբունքորեն, վաղուց արդեն պետք է փողոցներն ու հրապարակները լեցուն լինեին: Բայց ինչպես տեսնում ենք՝ դա այդպես չէ: Թե որքան կարող է այս կերպ շարունակվել, դժվար է ասել: Մյուս կողմից, մթնոլորտը բավականին էլեկտրականացված է, իսկ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընդառաջ լարվածությունն անխուսափելիորեն աճելու է: Այդ համատեքստում անմիջապես ուշադրություն է գրավում այն իրողությունը, որ նշված ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի մեջ միայն «Մայր Հայաստան» դաաշինքն է ընդդիմադիր և միայն «Մայր Հայաստանն» է առանցքային հարց ու նպատակ դնում՝ ամբողջական իշխանափոխություն, Նիկոլ Փաշինյանի հեռացում:

Մնում է հուսալ, որ Արամ Ա կաթողիկոսի խոսքը ճիշտ արձագանք կստանա: Թեհետ… Բնութագրական է, որ կաթողիկոսի ելույթից հետո, նախօրեի գիշերը հազարավոր ոստիկաններ և Նիկոլ Փաշինյանի ու նրա ընկանիքի շահերն սպասարկող այլ «ուժայիններ» հազարներով լցվել էին Հանրապետության հրապարակ: Այ այդքան վախեցած են Փաշինյանն ու նրա «փաշինյանները»: Իրենք հո՞ լավ գիտեն, թե ինչ ոճիրներ են գործել ու շարունակում գործել հայ ազգի ու հայության նկատմամբ:

 

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am