Կա՜մ պետք է Փաշինյանին հրաժարական պարտադրել, կա՜մ կկորցնենք Արցախն ու Սյունիքը

Հուլիսի 25-ի Նիկոլ Փաշինյանի ասուլիսի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպման արդյունքները մեկ բան են ցույց տալիս՝ Հայաստանն ու Արցախը շատ մեծ արագությամբ են շարժվում դեպի կործանում։ Անգամ խոսելն այն մասին, թե ով է սրա գլխավոր մեղավորը, իմաստ չունի։ Նույնիսկ հայ դպրոցականները գիտեն գլխավոր մեղավորի անունն ու ազգանունը: Այստեղ կարևոր է նշել ևս մեկ բան, որ կործանման գործընթացը շատ մեծ արագությամբ է ընթանում, նույնիսկ կարելի է ասել, որ սա գահավիժման գործընթաց է։

Եվ այդ ամենը կանգնեցնելու գործընթացում ժամանակը դարձել է կարևոր գործոն՝ իսկ միակ գործոնը, որը կարող է կանգնեցնել այս ամենը, փողոցն է։ Առնվազն հարյուր հազար մարդ պետք է հավաքվի Երեւանի փողոցներում, եւ սա պետք է օրինակ դառնա Արցախի ժողովրդի համար։ Վերջիններս ավելի լավ են հասկանում ստեղծված իրավիճակը, քանի որ իրենց մաշկի վրա են զգում այս սարսափելի սցենարի սարսափելի հետեւանքները։

Հաջորդը լինելու է Սյունիքի, իսկ դրանից հետո ամբողջ Հայաստանի կորուստը։ Մեր հետագա նյութերում մենք անպայման կանդրադառնանք այն տեխնոլոգիային, որով դա արվելու է: Այս տեխնոլոգիան մշակվել է Անկարայում, դրա իրականացման գործիքը Ադրբեջանն է, իսկ կառավարման վահանակը գտնվում է Թուրքիայի Իգդիր քաղաքում, որտեղ տեղակայված են նաև ապագա «Արևմտյան Ադրբեջանի» խորհրդարանը և կառավարությունը։

21-րդ դարում Հայոց ցեղասպանության «բրոքերի» դերը տրվել է Նիկոլ Փաշինյանին: Պարզ է նաև, թե ինչ շահադիտական գին ունի այս ամենը, սակայն այս պահին դա չէ գլխավորը։ Կարեւորն այն է, որ այս ամենը կասեցնելու հնարավորություն դեռ կա՝ իշխանությունից հեռացնելով Նիկոլ Փաշիյանին ու նրա խունտային։ Սա է միակ ելքը։

Եթե ​​Հայաստանի ժողովուրդը կարճ ժամանակում սա չհասկանա, ապա հաջորդ մեկուկես տարում կհայտնվի նույն վիճակում, ինչում այսօր գտնվում է Արցախի ժողովուրդը։ Այդ մասին են վկայում նաև ազդակները, որոնք գալիս են Մոսկվայից և Թեհրանից։

Ռուսներն ու իրանցիները փորձում են Երևանի հասարակության որոշ շերտերի ներկայացուցիչներին հասկացնել, որ եթե իրենք ուշանան իրենց գործողություններում, ապա մեր տարածաշրջանում Հայոց ցեղասպանության գործընթացն անխուսափելի կդառնա։

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1122 անգամ
Լրահոս
Միրզոյա՛ն, Նիկոլի առաջին զոհն էիք, նա ձեզ «փչացրեց»․ Բագրատ Սրբազան (video) Ձեզ կարգի հրավիրեք․ մեկիդ բերանից անշնորհք բառ դուրս եկավ, պատասխան եք տալու․ Սրբազանը սաստեց (video) ՊԵԿ նախագահն ո՞վ ա, էն քնքու՞շը․ Բագրատ Սրբազանը «ստորացրեց» Ռուստամ Բադասյանին (video) Կես ժամից չիջաք` բարձրանում ենք ԱԳՆ․ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին (video) Մուրացկանի նման նստել եք բանակցությունների ու վիզներդ ծուռ սպասում եք՝ ինչ ասեն․դիվանագետը՝ ԱԳՆ-ի մոտ (video) Եթե մի բան վաճառվում է, պետք է հարկվի․ ՊԵԿ նախագահը՝ եկեղեցին հարկելու մասին (video) Հայելի պահեք ձեր դիմաց ու տեսեք՝ ում արյունն եք դուք հեղել․ Բագրատ Սրբազան (video) Դեմքը նայեցի, տեսա՝ հրեշտակի թեւերովը մերոնց հետ կապ չունի, ուրիշ հրեշտակ էր. Ոստիկաններն էլ էին ուրախացել. Սրբազան Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին Աննան «գլխավոր հանցագործն է»․ իր նողկալի արարքների մասին մի բան կասեմ․ վաստակավոր երգչուհի (video) Փարաքարը նոր համայնքապետ կունենա Մեր երկրում որևէ մեկը, թե իր գործի, թե իր խոսքի համար անպատասխան չպիտի մնա. Բագրատ Սրբազան «Տղաների արյան վրա՞ էիք պարում, ձեր որդիներին սպանողի հե՞տ էիք պարում»․ հերոսի մայր Աստղ Գալեյան (video) Երևանում 52-ամյա տղամարդը «ԵԿՄ»-ից պnլիտրավմայnվ տեղափոխվել է hիվանդանոց Էն ականջ կտրողից ի՞նչ կա․ Բագրատ Սրբազանը դատախազության մոտ «թաղեց» իրավապահների աշխատանքը (video) Հայ եկեղեցին՝ ազգային աղետի ժամանակներում. Որոշ մանրամասներ հրապարակվում են առաջին անգամ Երեկ սրանք խառնվել են իրար․ չեն իմացել՝ ոնց փախցնեն Փաշինյանին․ Աննա Մկրտչյան (video) Հայաստանն արագորեն գնում է Ուկրաինայի ճանապարհով. Օլեգ Մատվեչև Տեղեկացե՛ք, թե ովքեր են աջակցում Հայաստանի իշխանությանը Արդեն վարքագիծ է՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման. Արցախի ՄԻՊ «Արի իմ սոխակ․․․». Արսեն Գրիգորյանի հուզիչ կատարումը (video) Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան. Աբրահամյան ԱՄՆ-ը զգալի ներդրումներ է անում հանքարդյունաբերության ոլորտում․ ի՞նչ է անում Հայաստանը Էրեկվա հրեշտակին սիրե՞լ եք. ոստիկաններն էլ էին ուրախացել․ Սրբազանը կատակեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am