Փաշինյանն ու Ալիևը ժամանակից շուտ կհանդիպեն. Հայ-ադրբեջանական սահմանին այսօր 4-րդ անգամ հանդիպեցին

Հայկական կողմն այսօր արդեն երկու վիրավորի մասին է հայտնել։ Երկուսի կյանքին էլ, Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, վտանգ չի սպառնում։ Երկու զինվորն էլ վիրավորվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում տարբեր ժամերի։ Նույն հատվածում նախօրեին ևս կրակում էին։ Բաքուն երեկ հաղորդեց, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Երևանը այս միջադեպերի համար ադրբեջանական կողմին է մեղադրում, Բաքուն իր հերթին պնդում է, թե հայկական ուժերն են սկսկել գնդակոծությունը, իսկ իրենք «պատասխան միջոցներ» են ձեռնարկել։

Նույն վիճակն է Արցախում։ Ստեփանակերտը հայտնում է, որ Շուշիի շրջանում ադրբեջանական ուժերը ականանետ են կիրառել։ Վիրավորների մասին չի հաղորդվում։
Ալիևը խաղաղություն է պարտադրում հայկական կողմին, անգամ Փաշինյանի իշխանության զիջողական, պարտվողական կեցվածքի պայմաններում:

Ավելին, Ալիևին խաղաղություն պետք չէ. Նա ձգտում է պոկել Արցախից ու Հայաստանից ամեն ինչ, որովհետև տեսնում է, որ Հայաստանում իշխում է քաղաքական ուժ, որը պատրաստ է խաղաղության ցանկացած գնով, բոլոր ադրբեջանական պահանջներին գրեթե համաձայն է, ավելին` ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Լեռնային Ղարաբաղը` դրա կազմում:

Իսկ ինչո՞ւ Ալիևը չպետք է ավելի մաքսիմալիստական պահանջներ ներկայացնի Հայաստանին... Ուղիղ 7 ամիս է Արցախը Ադրբեջանը շրջափակված է պահում, ու գոնե սա առիթ չդարձավ, որպեսզի Փաշինյանի վերանայի իր «խաղաղության օրակարգը», վերափոխեր պաշտոնական Երևանի պահանջները:

Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պահանջով բազմաթիվ արցախցիներ այսօր Ստեփանակերտի փողոցներ էին դուրս եկել, նրանք պաշտոնյաներից ավելի կոնկրետ քայլեր են ակնկալում։

Իսկ Ադրբեջանի նախագահը պնդում է՝ ժամանակն է, որ Երևանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները, թղթին հանձնելուց հետո էլ՝ ստորագրի դրա տակ։ Ալիևն այս մասին հայտարարել է նախօրեին՝ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված կառավարության նիստին։ Ադրբեջանի ղեկավարը, ինչպես խոստովանել է, «դրական» է գնահատում հայկական կողմի դիրքորոշման փոփոխությունը. նա հիշեցրել է հայկական կողմի քայլերի հաջորդականությունը՝ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի իշխանությունն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ընդամենը մի քանի ամսից ավելի հեռուն է գնացել՝ մայիսին արդեն պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը՝ ներառյալ Ղարաբաղը և անկլավները։ «Սա պետք է դիտարկել որպես դրական պահ։ Հիմա եկել է ժամանակը, որ այդ նույն խոսքերն ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին նախատեսված են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններ, և դրանց նպատակը մեկն է՝ «կողմերին մոտեցնել խաղաղության համաձայնագրին»։ «Մենք դա ցանկանում ենք, մենք դա առաջ ենք մղում որպես նախաձեռնություն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ի դեպ, ըստ «Ազատության», խաղաղության մասին խոսող Ալիևը, ինչպես պատմել է, զուգահեռաբար ջանք չի խնայում բանակը հզորացնելու, արդիականացնելու, բարեփոխելու հարցում։ Իր ծավալուն ելույթի զգալի մասը նվիրելով ռազմական ներուժի հզորացման անհրաժեշտությանը, Ադրբեջանի առաջնորդը նշել է՝ պետք է քիչ խոսել այդ մասին, բայց շատ գործել։

Որոշ մանրամասներ, այդուհանդերձ, նախընտրել է պատմել՝ հավաստիացնելու հայրենակիցներին, որ «իրենց անվտանգությունը հուսալի ձեռքում է, այսուհետ կարող են հանգիստ ապրել»։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մեր զինված ուժերում իրականացված բարեփոխումները՝ այդ թվում կառուցվածքային, դեռ չեն ավարտվել։ Մենք մեր զինված ուժերը պետք է հասցնենք ամենաառաջադեմ բանակների մակարդակին, այսինքն , բնականաբար, հաշվի առնելով Ադրբեջանի մասշտաբները։ Կառուցվածքային բարեփոխումների, կառավարման և ինքնապաշտպանության տեսանկյունից մենք այնպիսի ուժ ենք կառուցում, որպեսզի վստահ զգանք այն աշխարհագրության մեջ, որտեղ գտնվում ենք», -ասել է Ադրբեջանի նախագահը և ընդգծել՝ ժամանակակից աշխարհում կարևորը ուժի գործոնն է, և պետք չէ հույս դնել միջազգային իրավունքի, միջազգային կառույցների բանաձևերի և որոշումների վրա։

Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը»:

Ավելին, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը նաև գործնականում ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ու թեև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները նախատեսված էին հուլիսի 21-ին, սակայն Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ Փաշինյան - Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1095 անգամ
Լրահոս
«Безотчётник» մարդ չպետք է լինի, այս փողոցային բառն եմ ասում, որը իրենցն է, որ հասկանան․ Սրբազան (video) «Նիկոլածին ոստիկանները» շարունակում են շրջափակած պահել Կառավարության շենքը (video) Նիկո՛լ, քեզ չենք թողնելու, որ մեռնես․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, գնա՛․․․ քեզ արդեն մի տեղից վռնդել են, մեկ է՝ էլի են վռնդելու․ քաղաքացի (video) Վա՛յ ձյուն գա գլխիդ, ամո՛թ, ես իր տեղը լինեի՝ ինձ կսպանեի․ Բագրատ Սրբազան (video) Դուք տեսա՞ք Պետրոս Ղազարյանի լկտիությունը․ նախկին դատախազ (video) Փաշինյանը լքեց կառավարության շենքը, քաղաքացիները գնում են Սուրբ Աննա եկեղեցի Շարունակենք մանրամասն արձանագրել , թե ինչպես են Թուրքիայում գովում և սատարում Հայաստանի վարչապետի վարած զիջողական ու հակահայ քաղաքականությունը Ոստիկանները բերման են ենթարկել «ԱռԱջ» կուսակցության՝ ավտոերթի մասնակից անդամներին Պատմական հնարավորությունների պատուհան է բացվել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության համար Զախարովան արձագանքում է Բագրատ Սրբազանի շարժմանը (video) Սրբազանը նվաստացրեց ոստիկաններին․ Ձեր ընտանիքներին կասեք՝ 40 հոգով մարդ ենք բոքսել ու փող ենք ստացել (video) Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը գովել է Նիկոլ Փաշինյանին Սրբազանը «հերձեց»՝ առանց ցավազրկման (video) Ակցիայի մասնակիցները ծառ տնկեցին, իսկ ոստիկաններն ուժեղացրի հսկողությունը՝ սկսեցին հարվածել վահաններին Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանն իրար են «ուտում» ԱԺ-ում (video) Ռաֆայել Գևորգյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից Քաղաքացին Ջոմադյանի «աչքը մտցրեց» իր անցյալը (video) Վաշինգտոնը խորհրդատուներ կտեղակայի Մոսկվայի ազդեցությունից դուրս գալու ցանկություն ունեցող երկրների՝ այդ թվում Հայաստանի ՊՆ-ում. Intelligence Online Ոստիկանական խմբեր կան, որոնք հետ են քաշվել․ Արմենուհի Կյուրեղյան (video) Պարզաբանում եմ պահանջել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ փակելու հարցով․ ՄԻՊ (video) Նիկոլի ճանապարհը փակել են չորս կողմից․ իրավիճակը լարված է (video) Ալիևն ու Էրդողանը անհանգստացած են Փաշինյանի ճակատագրով Հայաստանում «Ասել ա լակոտ, դրա պատասխանը պիտի տա». Բագրատ Սրբազանը՝ բարձրաստիճան ոստիկանին (video) Մի պահ պատկերացնենք, որ հրաշքով բոլոր հարկ վճարողները միավորվում են՝ մասնակցելու համար մի անսովոր ֆլեշմոբի․ Դավիթ Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am