Էրդողանի շռայլ ժեստերը ՆԱՏՕ-ին ու Արևմուտքին

Էրդողանը համաձայնեց սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Վերջին մի քանի օրերը կարելի է նշանավորել որպես Էրդողանի կողմից դեպի Արևմուտք իրագործած շռայլ քայլերի մի շքերթ...

Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշվված ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը, փաստորեն, ընդհանուր հայտարարի եկան Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։ Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։

«Ես ուրախությամբ ազդարարում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում նախագահ Էրդողանը համաձայնել է հնարավորինս սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը վավերացման նպատակով ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ Նա նաև համաձայնել է սերտորեն աշխատել թուրքական խորհրդարանի անդամների հետ՝ արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով», - ըստ «Ազատության» հայտնեց Ստոլտենբերգը։

«Սա լավ օր է Շվեդիայի համար», - բանակցությունների ավարտին հայտարարում էր այդ երկրի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ հատուկ ընդգծելով, որ Թուրքիայի դիրքորոշման փոփոխությանը Ստոկհոլմը կարողացել է հասնել «առանց հավելյալ զիջումների»։
Ուշագրավ է, սակայն, որ երեկ ողջ օրվա ընթացքում գրեթե ոչինչ իրադարձությունների զարգացման նման սցենար չէր նախանշում։ Հակառակը` թվում էր, թե Շվեդիայի անդամակցության հարցում կողմերը վերջնականապես փակուղի են մտել։ Նման կարծիքներ էին հնչում հատկապես Էրդողանի՝ Վիլնյուս մեկնելուց առաջ արված հայտարարությունների ֆոնին։

«Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք, մեր հերթին, կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ` այնպես, ինչպես արել ենք Ֆինլանդիայի պարագայում», - Վիլնյուս մեկնելուց առաջ հայտարարել էր Էրդողանը։
Թուրքիայի նախագահի օդանավը դեռ վայրէջք չէր կատարել Լիտվայի մայրաքաղաքում, երբ հնչեցին առաջին հակադարձումները։ Առաջինը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էր։

«Ես կողմ եմ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու ձգտմանը։ Մենք նաև ըմբռնումով ենք մոտենում իր անվտանգության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին։ Դրա հետ մեկտեղ, պետք է հիշել, որ Ստոկհոլմը կատարել է անցած տարի Մադրիդում ստանձնած պարտավորությունները», -նշեց Ստոլտենբերգը։

Վաշինգտոնում ևս վստահ են, որ այս երկու հարցերը հարկավոր է միմյանցից անջատ դիտարկել։ Երեքշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին էր հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Միացյալ Նահանգները տարիներ շարունակ աջակցել է Եվրամիության Թուրքիայի անդամակցության ձգտումներին, և մենք շարունակում ենք դա անել։ Դա, այդուհանդերձ, Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ, սա խնդիր է, որի լուծումը պետք է գտնեն Եվրամիությունը և Թուրքիան։ Դրա հետ մեկտեղ, մենք չենք կարծում, որ այս հարցը պետք է խոչընդոտ հանդիսանա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու ճանապարհին», - ասաց Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

ԵՄ ղեկավար մարմիններից ևս հիշեցնում էին՝ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին երկու առանձին գործընթացներ են, որոնք միմյանց հետ խաչվել պարզապես չեն կարող։ «Եվրամիության ընդլայնման գործընթացը շատ հստակ կառուցվածք ունի, այն շատ հստակ քայլեր է պարունակում։ Դրանք պետք է ձեռնարկվեն բոլոր թեկնածու երկրների կողմից, և [Էրդողանի կողմից հիշատակված] երկու գործընթացները միմյանց կապել հնարավոր չէ», - հայտարարում էր Եվրահանձնաժողովի խոսնակ Դանա Սպինանտը։

Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումները Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործարքի մաս չեն, շեշտեց Ստոլտենբերգը

Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումները ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործարքի մաս չեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում դաշինքի ղեկավարների հանդիպումից առաջ։ «Թուրքիան պարզորոշ հասկանալ է տվել, որ F-16-երի մատակարարումների հարցը Շվեդիայի վերաբերյալ գործարքի մաս չէ: Սակայն այդ համաձայնությունների շրջանակներում վերացվել են Թուրքիային զենքի մատակարարումների սահմանափակումները», - ասել է Ստոլտենբերգը։

«Բացեք Թուրքիայի ճանապարհը ԵՄ, բացենք Շվեդիայի ճանապարհը ՆԱՏՕ», ասում էր Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն երեկ հայտարարել է, թե այսօր Վիլնյուսում ՆԱՏՕ-ի լիդերների գագաթնաժողովում եվրոպացիներին կոչ կանի Թուրքիային ընձեռել Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն, ինչից հետո Շվեդիան կստանա կարողանա միանալ ՆԱՏՕ-ին: «Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ, այնպես, ինչպես մենք արել ենք Ֆինլանդիայի պարագայում»,- ասել է Էրդողանն «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում: Նա նշել էր նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու հարցը կախված է այդ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից:

Այսօրվա դրությամբ Շվեդիայի հայտը չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անցած շաբաթ ասել է, որ կփորձի նախքան հուլիսի 11-ին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարգավորել Շվեդիայի անդամակցումը խոչընդոտող քաղաքական բարդությունները:

Թուրքիան 1999-ից է համարվում Եվրոպական միության թեկնածու, սակայն Անկարայի և Բրյուսելի բանակցությունները հայտնվել են փակուղում: Եվրոպայի ոչ բոլոր երկրներն են Թուրքիայի անդամության կողմնակիցներ: Արձագանքելով Եվրամիության մասին Էրդողանի մեկնաբանությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, թե լիովին սատարում է Անկարայի եվրոպական ձգտումներին, սակայն անդամակցումը ԵՄ-ին երբեք չի եղել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պայմանների ցանկում:

Ինչ էին քննարկել Բլինքենն ու Ֆիդանը

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով երեկ քննարկել են Վիլնյուսում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցը և ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը:

Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: Պետական քարտուղարն ընդգծել է, որ «եկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու ժամանակը», և նշել է, որ «Միացյալ Նահանգներն ու Թուրքիան հետզհետե ընդարձակում են համագործակցությունը պաշտպանական բնագավառում»: Բացի այդ, Բլինքենը խոսել է ՄԱԿ-ի գծով Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու պայմանավորվածությունն անհապաղ կարգով ևս 12 ամսով երկարաձգելու անհրաժեշտության մասին և շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ այդ խնդրում սատարելու համար:

Սպասվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը

Այսօր Վիլնյուսում գումարվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը: Ենթադրվում է, որ նախագահները կքննարկեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման, F-16 մարտական օդանավերի գործարքի և ռուս-ուկրաինական պատերազմի թեմաները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 969 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք Էդ ու՞մ եք պաշտպանում, սուտասանի՞ն․ նահանջե՛ք․ Բագրատ Սրբազանը զգուշացրեց ոստիկաններին (video) «Արա՛, խի ես բրդում»․ կարմիր բերետավորները հրում ու քաշքշում են մարդկանց (video) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեքենաները մուտք են գործում Հրապարակ, ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել Լեզվակռիվ ոստիկանի և Գառնիկ Դանիելյանի միջև (video) Բախումներ՝ բերետավորների և քաղաքացիների միջև «Բա որտե՞ղ է, չե՞ք տեսնում այս ոստիկանական ուժերը». Բագրատ Սրբազան Փաշինյանին կհանդիպեմ միայն կալանավայրում․ Բագրատ Սրբազան (video) Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը Չնայած ոստիկանների բռնի ուժին՝ քաղաքացիները դուրս չեն գալիս Հրապարակի երթևեկելի գոտուց (video) Հրապարակում իրավիճակը լարված է․ քաշքշուկ սկսվեց (video) Բրյուսովի ռեկտորն ու պրոռեկտորը հրահանգել են ուսխորհրդի «հախից գալ»․ 168․am «Այսպիսի օրակարգի սպասարկումը պատշաճում է միայն թշնամուն»․ Արթիկի թեմի առաջնորդ Ո՞վ է «կաթողիկոսին Սարդարապատ չթողնել» օպերացիայի դիրիժորը և ի՞նչ անցյալ ունի նա. Mediahub.am Եթե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, մենք պատրաստ ենք հուշել. Սամվել Կարապետյան Ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Կառավարության մոտ (video) Գագիկ Ծառուկյանն, իրոք, Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, քննարկվել են աղետից տուժած բնակավայրերին աջակցելու հարցեր Սև բերետներն ու վահանավորներն արդեն կառավարության դիմաց են, սպասում են ակցիային (video) Կապանում բախված երկու ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է Ոչ միայն կոչում, այլեւ պաշտոն. Հայկ Բաբայանին խոստացել են Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը Դիանա Գասպարյանի սկեսուրի ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին ՔՊ-ում ակտիվ քննարկում են Սրբազանի քայլերը Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները Ո՞րն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am