Սերժ Սարգսյանի կոշտ պատասխանը Նիկոլի խայտառակ մեղադրանքներին (video)

Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահն այս համատեքստում նշեց նաև, որ ինքը լսել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկները և գտնում է, որ դրանք տրամաբանական են։

«Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է, այնպես որ, իհարկե, ծանր է վիճակը, դժվարություները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ վիճակն անելանելի է»,- այս առնչությամբ ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Ըստ նրա՝ լավ լուծում կլիներ, եթե Օսկանյանի առաջարկած լռության պայմաններն ընդունվեին ։

«Դա, իհարկե լավագույն լուծումը կլիներ, բայց եթե իրոք կարողանային պայմանավորվել, որ մի խումբ՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, աշխատի, իսկ մնացածը լռեն․ այդ դեպքում կարող է դա էլ իրականանալ, թեև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ (գործող իշխանությունները-խմբ․) ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալու»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ ինքն ում է տեսնում այդ խմբում, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ առաջարկը Վարդան Օսկանյանինն է, նա պետք է ասի։

Հիշեցնենք՝ հուլիսի 4-ին Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ եթե իրեն բանակցելու լիազորություն տրվի, մի խումբ դիվանագետների հետ հնարավոր կլինի 2-3 ամսվա ընթացքում իրավիճակում փոփոխություն մտցնել։

«Բայց այստեղ նախապայման կա։ Այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը 3 ամիս պետք է լռի»,- ասել էր Օսկանյանը։

դիտվել է 543 անգամ
Լրահոս
Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել Իրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան Հայկ Մարությանը շարունակում է Նիկոլի թիմակից մնալ Հայտնի փաստաբանները միացել են փաստաբանների գործադուլին Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան Անձրև, ամպրոպ ու կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից «Ճանաչում եմ քեզ՝ անդրանիկ որդի սատանայի»․ Բագրատ Սրբազանը հատուկ խոսքերով դիմեց իշխանությանը (video) Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց Ոստիկանների կողմից Կիրանցի շրջափակման հետևանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 3 ՇՏԱՊ․ Կիրանցը կիսում են․ մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի․ ընդդիմադիր (video) Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 2 Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 1 Bloomberg анализирует возможные последствия гибели президента Ирана Բագրատ սրբազանի շունը՝ Ոսկին՝ Կիրանցի ճանապարհին (video) Այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում. Միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է. փորձում են արագ տեմպերով նորը կառուցել ՇՏԱՊ․ հենց հիմա շրջափակված է Կիրանցը․ Արթուր Հայրապետյանը՝ Կիրանցից՝ տաղավար (video) Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (video) «Ոսկին» Բագրատ Սրբազանի հետ հասել է Կիրանց Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Ստեփան Դանիելյան Լարված իրավիճակ․ Սրբազանը Կիրանցում է․ Նիկոլի «բուծած» ոստիկանները գործի են անցել․ Վարդուհի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am