Խաղաղության ԱՄՆ-ի համաձայնագրի մի քանի կետեր համաձայնեցված են` սահմանազատում, զորքերի հետ քաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում

Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, Վաշինգտոնում երեք օր տևած բանակցությունների ավարտին երեկ ուշ երեկոյան հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները։

Միացյալ Նահանգների միջնորդությամբ հայ - ադրբեջանական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում, ինչպես տեղեկացրել են կողմերը` նաև փոխըմբռնման առաջընթաց են գրանցել՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել։ «Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետ քաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռօրյա բանակցություններն ուղեկցվում են Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով, զոհերով, փոխադարձ մեղադրանքներով։

Արցախի խորհրդարանը հայկական պատվիրակությունից պահանջեց դադարեցնել Բաքվի հետ բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը:

Սակայն, ինտենսիվ բանակցությունները շարունակվեցին, դրանց շրջանակում Միրզոյանն ու Բայրամովը թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Ամփոփելով այդ քննարկումները, պետքարտուղար Բլինքենը երեկ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթաց կա, բայց վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու, մանրամասներ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը չի հայտնել։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման կարևոր և բարդ աշխատանքի համար, ինչպես նաև մի շարք այլ կարևոր խնդիրների լուծման համար, որոնք կարող են նպաստել երկրների միջև հարաբերությունների զարգացմանը», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ առանց փակագծեր բացելու:

Բլինքենը կարևորել է բանակցությունների թափը չկորցնելը, որին կողմերը հասել են հանդիպումների ընթացքում՝ «ձեռք բերելու հետագա համաձայնություններ տարբեր կետերի շուրջ՝ նպատակ ունենալով հասնել վերջնական և ընդհանուր համաձայնագրի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին»։ «Կարծում եմ՝ նաև հստակ ըմբռնում կա բոլոր կողմերի մոտ, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես շատ շնորհակալ եմ թափանցիկության, անկեղծության ոգու համար։ Դա է միակ ճանապարհը փոխըմբռնման և համաձայնության հասնելու համար», - ասել է պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Միրզոյան - Բայրամով վաշինգտոնյան առաջին բանակցությունները մայիսի 1-4-ն են անցկացվել, դրանցից հետո հայ - ադրբեջանական հանդիպումներն ակտիվացել են․ ամիսներ տևած դադարից հետո անցած շաբաթներին Փաշինյանն ու Ալիևը երեք հանդիպում են ունեցել, հաջորդ բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ, նախատեսված են հուլիսի 21-ին Բրյուսելում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1966 անգամ
Լրահոս
Քաղաքացին Ջոմադյանի «աչքը մտցրեց» իր անցյալը (video) Ոստիկանական խմբեր կան, որոնք հետ են քաշվել․ Արմենուհի Կյուրեղյան (video) Պարզաբանում եմ պահանջել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ փակելու հարցով․ ՄԻՊ (video) Նիկոլի ճանապարհը փակել են չորս կողմից․ իրավիճակը լարված է (video) «Ասել ա լակոտ, դրա պատասխանը պիտի տա». Բագրատ Սրբազանը՝ բարձրաստիճան ոստիկանին (video) Նիկո՛լ, պահն է՝ դուրս արի, քո ժողովրդին պետք է պատասխանը տաս․ Նաիրա Զոհրաբյան (video) Չհավատա՛ք, քաղաքացիական բախումներ չե՛ն լինելու․ Փաշինյանն անցնցում է գնալու․ Սուրենյանց (video) ՔՊ-ի մեջ էլ որոշակի խոսակցություն կա Փաշինյանի իմպիչմենտի մասով. Գառնիկ Դանիելյան (video) Ագրեսիա պետք չէ, մի արեք․ Հրայր սարկավագը՝ ոստիկաններին Պիտի պատրաստ լինենք․ արդյո՞ք բոլորն են ուզում, որ Նիկոլը հեռանա. Գառնիկ Իսագուլյան (video) Այս մարդիկ ո՛չ գիտնականների հետ են խոսում, ո՛չ մասնագետների, և ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում. Բագրատ Սրբազան Կարմիր բերետավորը քաշքշել է իր մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողին Տեխնիկական միջոցներով կոտրել են «Իզիփեյ» վճարային տերմինալի փականը և գողացել մի քանի մլն դրամ Ալյումինե դույլ գողանալու կասկածանքով ձերբակալվել են «Առաջ» կուսակցության չորս անդամ․ փաստաբան Գուցե դիտմամբ են արել․ Բագրատ Սրբազանը՝ Լոռու մարզի ջրհեղեղի մասին (video) Հանգստացի արա՛, ստայանչիկն ո՞վ ա․ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ջոմադյանին տեղը դրեց (video) ՊՆ-ում տեղյակ չեն, որ 2 օր է` Վարդենիսի զորամասի տարածքում ամրացման ինժեներական աշխատանքներ կատարող բանվորական կազմը լքել է տարածքը Կարմիրբերետավորները գլուխները կախ լսում են Բագրատ Սրբազանին (video) Բունկեր էլ սարքած կլինի կառավարությունում, որ փախնի․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին (video) Ոստիկանական զորքերը պաշարել են Մելիք Ադամյանը՝ պաշտպանելու Նիկոլ Փաշինյանի մարմինը (video) «Արա՛, էդ ու՞մ վրա ես կայֆավատ լինում», «Հանգստացի հլը»․ լարված իրավիճակ (video) Նիկոլը դժոխք գնա, այնտեղ էլ հողեր կծախի․ Նաիրա Զոհրաբյան (video) «Նախարարը շաուրմայանոցից ա դուրս եկե՞լ»․ կառավարության մոտ իրավիճակը լարված է (video) «Այ անասուն», «լիրբ ա լավ». կարմիրբերետավորը՝ պատգամավոր Աննա Մկրտչյանի մասին (video) Նիկոլի թիկնապահ «խոզապահը» Սարդարապատում հրում էր Վեհափառին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am