Մոռացված և ուրացված Արցախը... Հուդան էլ էր վստահ, որ երեսուն արծաթը կմարսի

Ադրբեջանը ավելի է սեղմել Արցախի հայության շրջափակման օղակը: Գործնականում բեռներ, որոնց անվանում են՝ «հումանիտար», այլևս չեն մտնում Արցախ: Արցախի հայությանը Նիկոլ Փաշինյանն ու նրա սիրելի գործընկեր Ալիևը որոշել են ծնկի բերել սովի միջոցով, դաղորայքից ու, առհասարակ, կենսապահովման տարրական պայմաններից զրկելու միջոցով: Նպատակը անթաքույց է. հայաթափել Արցախը՝ հայոց բազմահազարամյա գոյության, պայքարի, ինքնության բնօրրաններից մեկը, ապա ջնջել, հողին հավասարեցնել ամեն հայկականը այնպես, ասես՝ չի էլ եղել:

Այդ ամենի ու առկա իրավիճակի կոնտեքստում առանձնահատուկ ականջ են խլացնում այսպես կոչված՝ «մարդասեր», «դեմոկրատական», «հումանիստ» ու նրանց երկրպագած սատանաները գիտեն, թե էլ ի՛նչ զրթուզիբիլ Եվրոպայի, «քաղաքակիրթ Արևմուտքի», բազմերեսանիության մարմնավորում ԱՄՆ-ի ու մնացյալի ձայները: Ոչ մի անհանգստություն, ոչ մի մտահոգություն, ոչ մի բան: Պա՜հ, իրենց համար «մեծ բան է», էլի, իրենց նավթագազամատակարար Ադրբեջանը որոշել է բնաջնջել ինչ-որ մի 120 հազար հայերի: Ի վերջո, Արցախում հո ուկրաինացինե՞ր չեն կամ ասենք, ալբանացիներ, որ Արևմուտքը իրար խառնվի, ձեռուոտ ընկնի: Այ, եթե հանկարծ ու հանկարծ Ուկրաինայի հետ կապված լիներ 0,1 տոկոսն այն սրիկայությունների, որ արվում են Արցախի բնիկ հայության նկատմամբ, հիմա Պետդեպարտամենտից մինչև Բրյուսել ու Ստրասբուրգն էլ ձեզ՝ վրադիր, այնպիսի՜ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին, որ դրա ռեզոնանսից խողովակաշարերով մղվող ադրբեջանական նավթը կքայքայվեր ու կոյուղաջրերի կվերածվեր:

Օրինակ, Եվրամիության մի բարձր ներկայացուցիչ, կհիշեք, ընդամենը օրերս ուրախ-զվարթ հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Ու վերջ, երևի բոլորը համարեցին, թե Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո Արցախում եղած հայերը վերացան, հարցը լուծվեց, այլևս ոչ մի պրոբլեմ չկա, ամեն ինչ «օ-քեյ» է:

Մյուս կողմից, բոլոր այդ եվրոպական, արևմտյան և այլն գործիչները հանգիստ կարող են շրջվել ու ասել՝ լսեք, մեզանից դուք ի՞նչ եք ուզում, վերջիվերջո այդ ձեր Նիկոլ Փաշինյանն է բացեիբաց հայտարարել, որ հրաժարվում է Արցախից էլ, Արցախի հայերից էլ, եթե ուզում եք իմանալ՝ Հայաստանի Հանրապետությունից էլ, գնացեք, նրան պահանջներ ու մուննաթներ ներկայացրեք:

Տեղ ունեն ասելու: Այնպես չէ, թե նման դիտողությունը հիմնավորված չէ: Բայց միաժամանակ, այդ նույն «քաղաքակիրթ աշխարհի», կոնկրետ՝ Միջազգային դատարանն է, չէ՞, որոշում կամ վճիռ կայացրել, որով Ադրբեջանին պարտադրում է ապաշրջափակել Արցախը, մասնավորապես, չխոչընդոտել Լաչինի (Բերձորի) միջանցքով բեռների փոխադրումը և ուղևորների երկկողմ շարժը:

Էհ, Ադրբեջանն էլ բացահայտ չի կատարում Հաագայի դատարանի որոշումը: Եվ ի՞նչ: Ոչինչ: Ինչպես միշտ՝ «անգլիական բեռնատարները չեն կարող հաղթահարել Արցախի լեռնանցքներն ու ոլորանները»:

Կարճ ասած՝ Արցախը մոռացված է «քաղաքակիրթ Արևմուտքի» համար: Ավելի ճիշտ՝ մատնված է մոռացության:

Այս ընթացքում չի լսվում նաև Արցախի «նիկոլի»՝ Արայիկ Հարությունյանի ձայնը: Երևի նրա համար էլ է ամեն ինչ «օ-քեյ»: Դե, Ալիևից ամնիստիա ստանալու վերաբերյալ ինչ-որ հեռանկարների մասին է լսել, երևի, ու ինքն իր անձնական հարցերն է լուծում: Ի՜նչ Արցախ, ի՜նչ հայություն...

Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մասին ընդհանրապես չարժե խոսել: Սրանցը պարզ է. ուրացել են Արցախը, այն հայտարարել են ադրբեջանական ու վայելում են իրենց բրենդային տռուսիկները, մայկաները և մնացյալ քրջուփալասը:

Գիտե՞ք, Հուդան էլ էր վստահ, որ երեսուն արծաթը կմարսի:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Պատգամավորները իրենց մուտքը Կիրանց արգելող ոստիկանապետին տեղը դրեցին (video) Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Այս ամբողջն անցնում է Ադրբեջանին․ Ագնեսա Խամոյանը՝ Կիրանցից մանրամասներ է հայտնում (video) Չափդ ճանաչի՛ր․ Կիրանցի մոտ սևբերետավորները բախում հրահրեցին (video) Պատահական, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Խայտառակություն․Կիրանցի սկզբից մինչև Ադրբեջանի հետ առաջին սահմանային սյունը 2 րոպեի հեռավորություն է (video) 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ «Հերիք էղավ, բոլ եղավ, փոշմանելու եք ձեր արածի համար»․ Կիրանցի մոտ իրավիճակը դեռ լարված է (video) Խոշոր ավտովթար Զովունիում․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ավինյանը «վառեց» իրենց անորակ ասֆալտի գործը (video) Լարված իրավիճակ․ Բերետավորները պատ են կազմել Կիրանցում (video) Եթե անկլավների խնդիրը բացվեց, մոռացե'ք, ո'չ Տավուշ կլինի, ո'չ Հայաստան. Սրբազան (video) Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը ՇՏԱՊ․ Կիրանցում սահմանային վերջին հենասյուները ոստիկանական զորքի հսկողությամբ ԱԱԾ-ն տեղադրեց (video) Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է Ագրեսիա չե՛նք կիրառելու, մենք մշակույթի մարդ ենք․ Արսեն Գրիգորյան (video) Ալիևի հրահանգով ճանապարհները 2 օր փակ կմնան․ Գառնիկ Դանիելյան (video) Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն Փաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում․ Օսկանյան (video) ՀՐԱՏԱՊ․ Կիրանց գյուղի ներսում տեղադրվեցին սահմանային հենասյուները, գյուղը կիսվեց (video) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սրբազանի հաղթարշավն ու Նիկոլի ցնցումները․ Էդգար Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am