«Արյան ագարակը ինքնասպանությունից առաջ»

Մայիսի 25-ին Գ․Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Գրքի երևանյան 6-րդ փառատոնը։Փառատոնի շրջանակներում կայացավ խորհրդահայ գրող Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռահատոր վեպի առաջին երկու մասերի շնորհանդեսը։«Ակեղդամա» հողի մի կտոր է,որ հրեաները գնեցին իբրև գերեզմանատեղի՝ Քրիստոսի «արյան գնով»։Թարգմանաբար նշանակում է արյան ագարակ,հենց այդպես էլ կոչվել է երրորդ վեպը։

Հեղինակը սկսել է գրել վեպը 1960-ական թթ. ՊԱԿ-ի բանտերում և գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Վեպի գլխավոր հերոսի, որ մեծ մասամբ ինքը հեղինակն է, աչքերով բացահայտվում է գուլագյան դաժան իրականությունը: Սարգսյանը, խրախուսված Վասիլի Գրոսմանի հետ հանդիպումից գրել և բացահայտել Խորհրդային Գուլագի մասին ճշմարտությունը, վեպի առաջին տարբերակն ավարտում է 1964-ին, որը հաստատվում է հրատարակության խրուշչովյան ձնհալի այս վերջին տարում: Վերջին պահին, սակայն, վեպը դուրս է հանվում հրատարակությունից, բայց Սարգսյանը շարունակում է աշխատել մինչև իր ինքնասպանությունը 1987 թ.:

Նախագիծն իրականացրել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը Վաչե Սարգսյանի ընտանիքի աջակցությամբ:

Հետազոտության հեղինակը գրականագետ Սիրանուշ Դվոյանն է,որը առաջին անգամ,երբ կարդացել է վեպը տարօրինակ տպավորություն է ունեցել։ Ասում է՝ լավ գեղարվեստական գործ չէր,որովհետև իր իմացածի չափանիշներին չի համապատասխանել,սակայն այն նոր մարտահրավեր է եղել գրականագետի համար։«Այն նոր մարտահրավեր էր՝ գրականությունն ինչպես են ըմբռնում,նոր ձևավորված գեղարվեստականության չափանիշները ուղղափառորեն կիրառելով, թե ականջալուր լինել այս հեղինակը ինչ է արել ի վերջո և փորձել իր արածի կոնտեքստում տեսնել այն արժանիքները, որը որ բերում է այս տեսակ գրականություն»։

Գրքի խմբագիր Նարե Սահակյանը ներկայացրեց գրողի ձեռագրի առանձնահատկությունները։«Գրողը յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել ժամանակաձևերին,որը անընդհատ խախտվում է։Հեղինակը միջակետը համարել է վերջ,սակայն վերջակետերից ևս չի խուսափել։Նա ունի նաև բազմակետեր,որոնք ձգվում են ամբողջ էջով մեկ»,-ասում է Նարե Սահակյանը ,ապա հավելում,որ դրանք հնարած կետադրական նշաններ են,որոնք կարեղ են տեսքստի մեջ որոշակի դադար նշանակել։

Լիլիթ Մուրադյան

դիտվել է 778 անգամ
Լրահոս
Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Այս ամբողջն անցնում է Ադրբեջանին․ Ագնեսա Խամոյանը՝ Կիրանցից մանրամասներ է հայտնում (video) Չափդ ճանաչի՛ր․ Կիրանցի մոտ սևբերետավորները բախում հրահրեցին (video) Պատահական, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Խայտառակություն․Կիրանցի սկզբից մինչև Ադրբեջանի հետ առաջին սահմանային սյունը 2 րոպեի հեռավորություն է (video) 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ «Հերիք էղավ, բոլ եղավ, փոշմանելու եք ձեր արածի համար»․ Կիրանցի մոտ իրավիճակը դեռ լարված է (video) Խոշոր ավտովթար Զովունիում․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ավինյանը «վառեց» իրենց անորակ ասֆալտի գործը (video) Լարված իրավիճակ․ Բերետավորները պատ են կազմել Կիրանցում (video) Եթե անկլավների խնդիրը բացվեց, մոռացե'ք, ո'չ Տավուշ կլինի, ո'չ Հայաստան. Սրբազան (video) Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը ՇՏԱՊ․ Կիրանցում սահմանային վերջին հենասյուները ոստիկանական զորքի հսկողությամբ ԱԱԾ-ն տեղադրեց (video) Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է Ագրեսիա չե՛նք կիրառելու, մենք մշակույթի մարդ ենք․ Արսեն Գրիգորյան (video) Ալիևի հրահանգով ճանապարհները 2 օր փակ կմնան․ Գառնիկ Դանիելյան (video) Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն Փաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում․ Օսկանյան (video) ՀՐԱՏԱՊ․ Կիրանց գյուղի ներսում տեղադրվեցին սահմանային հենասյուները, գյուղը կիսվեց (video) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սրբազանի հաղթարշավն ու Նիկոլի ցնցումները․ Էդգար Ղազարյան (video) Սա միայն Իրանի ցավը չէ, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ Աբովյան քաղաքում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am