Այսօր, սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են՝ Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Մաքսիմ Բարսեղյանի վարած VAZ 217030 մակնիշի 60 UU 990 համարանիշի և 47-ամյա Գուրգեն Մեսրոպյանի վարած Mercedes-Benz մակնիշի 01 AS 100 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ՝ Ղուկաս Սարգսյանն ու Հրաչյա Գևորգյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով կայանված տեղից փորձել է դուրս գալ երթևեկելի գոտի, սակայն չի հետևել ճանապարհային երթևեկության կանոներին, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս ավտոմեքենայի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ Mercedes-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանի տղային՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, ով ավտոմեքենայում չի եղել։ Վարորդները տեղում ենթարկվեցին բժշկական փորձաքննության, պարզվեց, որ գտնվել են սթափ։
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը