Կաթողիկոսական աթոռը խաղալիք չէ

Առհասարակ, առանձին բան է իրավունքը, առանձին բան է հասկացողությունը։ Վերջին ժամանակներս մեզանում այնքան շատացել են մի տեսակ մեծահասակ ... երեխաները, որոնց ուղեղների մեջ, փոխանակ մտավոր պաշարներ լինեին, մտել, նստել ու թաղվել են մի քանի զմռսված՝ իրավունք արտահայտող բանաձեւեր, զորօրինակ․ «Եկեղեցին իրավունք չունի միջամտելու այսինչ կամ այնինչ բանին», «Կաթողիկոսն այս կամ այն պատճառով իրավունք չունի գահակալել» եւ այլն։

Այդ մարդիկ ավելի հեռու են մեր ազգից, մեր եկեղեցուց, քան երկրագնդի վրա ապրող մարդը՝ Լուսնից եւ աստղերից։ Բայց ազգային եկեղեցու մասին խոսելիս պետք է կանխորոշել մեր վերաբերմունքը դեպի Մայր Աթոռ։ Ազգի հասկացողության տեսակետից՝ դրոշը, զինանշանը, օրհներգը եւ կաթողիկոսն այն անհերքելի ուժն են, որ միացնում ու ձուլում են ամբողջ ազգը։ Սկզբունքորեն դեմ եմ, որ կաթողիկոսի անձը վեճերի ու բանավեճերի առարկա լինի։ Մի՞թե դրոշակն ընդամենը լաթ է եւ փայտի կտոր։ Կաթողիկոսը միշտ էլ եղել է մի հայտնի դրոշակ՝ մեր ազգի ամբողջության, միասնության գաղափարներից մեկը։ Սրանով չեմ քարոզում, թե ազգը հարկավոր է բաժանել հանուն հավատի, բայց պահանջում եմ, որ կաթողիկոսն «ազգի պետ» հասկացվի։

Երբ ազգի կամքին հակառակ ընտրվեց Մակար կաթողիկոսը, Ռափայել Պատկանյանն առաջինը խոնարհվեց այդ ընտրության առաջ։ Նա նաեւ շատ հակառակ էր Խրիմյան Հայրիկի ընտրությանը, որին մոտիկից ճանաչում էր, բայց երբ նա ընտրվեց, մեծ բանաստեղծը հնազանդվեց, որպեսզի կաթողիկոսության գաղափարը չտուժի։ Խրիմյան Հայրիկից հետո, չնայած կղերականները գոռում էին՝ «Օրմանյա՜ն, Օրմանյա՜ն», եւ իրավ, որ Օրմանյանի քանքարն ու ժողովրդականությունն անքննելի էին, սակայն ընտրվեց Մատթեոս Բ-ն, որի առաջ ազգը մի կամք, մի ուժ, մի հոգի դարձավ, եւ բոլորով խոնարհվեցին ոչ թե անձի, այլ՝ գաղափարի առաջ. գաղափար, որ պետք է փրկեր։

Քննադատելով կաթողիկոսին՝ մենք թաղում ենք մի մեծ գաղափար։ Քննադատեք դիվանատունը, սինոդը, բայց Վեհափառի մասին ոչ մի աննպաստ կարծիք, խոսք, ակնարկ. Վեհափառը նույն ինքը՝ եկեղեցին է։ Ազնիվ, քանքարավոր Վեհափառի համար Լուսավորչի գահը վաղուց Գողգոթա է։ Բայց Գողգոթայից լույս իջավ աշխարհին, հալածեց խավարը եւ ազատեց մարդկությանը մահից։ Ահա, եւս մի կաթողիկոս, որը կամաց-կամաց բարձրանում է իր Գողգոթան, եւ, չնայած դրան, այսօր շարունակվում է բորբոքվել մի լիրբ ու ազգակործան քաղաքականություն՝ դեպի Էջմիածնի Աթոռը, որին հետեւում է մեր հոգեւորականների մի մասը՝ ձգտելով փչացնել կենդանի ծառի արմատները։

«Կենդանի ծառը դուք չե՛ք, հայր սուրբե՛ր, այն ձերը չէ։ Կենդանի ծառը Էջմիածինն է։ Նա Ազգինն է։ Եթե դուք չեք ուզում կամ չգիտեք խնամել այդ ծառը, գեթ խնայեցեք՝ մի մոտեցեք»։ Չի կարող Ազգը տուժել տասնյակ, նույնիսկ հարյուր, նույնիսկ հազար անհիմն գործած սխալների համար... Մոռանա՛նք բոլորս մեր անձնականը, մեր «ես»-ը, մեր կրքերը, ի դերեւ ելած մեր հույսերը... Դեմ-հանդիման կանգնած են այսօր ազգը եւ կաթողիկոսը. ազգը՝ կարոտ կաթողիկոսի եռանդին, կաթողիկոսը՝ կարոտ ազգի սիրուն։ Թող այս խոսքերը բեռնեն մեր ուղեղները։ Եկեք իրականացնենք այն փափագը, որ տաքացնում է ամեն մի ազնիվ սիրտ։

Արթուր Ավագյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am