Սյունիքում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել է
![Սյունիքում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել է](/timthumb.php?src=/disc/22-05-24/12492ae39ba144ca1bc9f7f106d417ae.jpg&w=708)
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում իրանական համարանիշերով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Լծեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: