Ես, որ հայտնի եմ եղել՝ Արփի Դավոյանը, կարծեմ, ղուշ էր պահում. Գառնիկ Դանիելյան (video)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր հայտարարեց, որ իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին։
«Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց կանչել են տարբեր հաստատություններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դանիելյանի խոսքով՝ իշխանություններն ակնարկել են՝ «լավ կլինի գումարը վերցնեք, հանգիստ ձեր համար ապրեք»։
«Մարդկանց տեռորի են ենթարկում, կարող է մարդ լինի՝ նյարդերը տեղի տա, մարդ կա, որ կարող է վաճառվի, հնարավոր է, բայց 99 տոկոսը գոհ չի այս պրոցեսներից, ընդամենը կարող են լինել մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանքը գումար վերցնելն է»,- նշեց պատգամավորը։
Դանիելյանն արձագանքել է նաև ՔՊ-ական Արփի Դավոյանի այն գնահատականին, թե Գառնիկ Դանիելյանը, մինչ այս շարժումը, հայտնի չի եղել։
«Ես հայտնիության հետ կապված խնդիր չունեմ, ես որ հայտնի եմ եղել, չգիտեմ՝ ինքը որտեղ է եղել։ Ես 20 տարեկանից Անդրկովկասում ամենամեծ գյուղատնտեսական հիմնարկի տնօրենն եմ եղել, ինքը որտե՞ղ է եղել, կարծեմ, ինչ-որ կենդանիներ էր պահում, ղուշ էր պահում։ Ամեն դեպքում՝ ես էլ եմ կենդանիներ սիրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։