ՔՊ-ի քաղաքական որոշմամբ՝ Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց ՍԴ դատավոր
ԲԴԽ-ից Վճռաբեկ դատարան տեղափոխված Դավիթ Խաչատուրյանը հիմա էլ տեղափոխվեց ՍԴ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում քիչ առաջ ամփոփվել է ՍԴ դատավորի ընտրության հարցով քվեարկության արդյունքները, համաձայն որի՝ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել Դավիթ Խաչատուրյանին։ ՔՊ-ն միաձայն ՍԴ դատավոր ընտրեց Դավիթ Խաչատուրյանին։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածուն ԲԴԽ-ից Վճռաբեկ դատարան տեղափոխված Դավիթ Խաչատուրյանն է, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։