«Սրբազան պատերազմի» ժամանակաշրջանում գտնվող Հայ եկեղեցու հարկման առաջարկը քաղաքական որոշում է․ Դավիթ Անանյան

Միջազգային պրակտիկայում կրոնական կազմակերպությունների, այդ թվում՝ եկեղեցու հարկման թեման ժամանակ առ ժամանակ աշխույժ քննարկման առարկա է դառնում ինչպես հանրային կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ: Եվ գրեթե միշտ նման քննարկումներ տեղի են ունենում պետություն-եկեղեցի առճակատումների ժամանակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապեսմ, նշել է. «Այսօր երկրի բարձր ամբիոնից Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկ է արվել։ Այս քայլը հիրավի կարող է պատմական դառնալ, քանի որ այն հավակնում է լինել պատմության մեջ առաջինն ու միակը, երբ քաղաքական թիվ մեկ ամբիոնից, առանց հանրային լայն, խորը և երկարատև քննարկումների, գործնական անհիմն առաջարկ է հնչեցվում եկեղեցու համար հարկային պարտավորություններ սահմանելու վերաբերյալ։

Հարկումն իր հիմքում պետության կողմից օրենքով պարտադրված և կարգավորվող հարկադրանքի ձև է։ Բայց նույնիսկ նորմատիվ իրավական հարկադրանքը կարող է բանավեճերի և հակասական արձագանքների պատճառ դառնալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այնպիսի նուրբ հարցերի, ինչպիսիք են կրոնը և հավատքը:

Հայ առաքելական եկեղեցու համատեքստում, որն ակնհայտորեն գտնվում է «սրբազան պատերազմի» ժամանակաշրջանում, հարկման առաջարկը աներկբաորեն ընկալվում է ոչ թե որպես տնտեսական, այլ որպես քաղաքական որոշում։ Այս առաջարկն ակնհայտորեն եկեղեցու նկատմամբ քաղաքական պարտադրանքի փորձ է՝ տնտեսական մեխանիզմների անհիմն կիրառմամբ։

Նման ընկալումները կարող են գագաթնակետի հասցնել պետության և եկեղեցու միջև լարվածությունը և առաջացնել հանրային լայն դժգոհություն:

Եկեղեցիների հարկումը պահանջում է ոչ միայն կրոնական կազմակերպությունների համար ֆինանսաան հետևանքների, այլև ավելի լայն՝ սոցիալական, մշակութային և քաղաքական հետևանքների մանրազնին վերլուծություն: Այս հարցը պարտադրում է պետության ֆիսկալ-գանձարանային կարիքների և կրոնական ավանդույթների ու համոզմունքների հարգման հավասարակշռության պահպանում։

Սակայն, ակնհայտ է, որ քննարկման առանցքային կողմը ոչ թե բուն հարկային առաջարկն է, այլ այն համատեքստը, որում արվում է առաջարկը: Մի բան շատ պարզ է. առաջարկ անողը գաղափար անգամ չունի, որ հանրային ընդվզումների և համընդհանուր լարվածության և հակամարտությունների ժամանակ նման անհիմն ու պատեհապաշտ առաջարկները կարող են էլ ավելի սրել առկա վիթխարի տարաձայնությունները և հանրությանն ու հավատավոր ժողովրդին համախմբել եկեղեցու շուրջ»:

 

դիտվել է 149 անգամ
Լրահոս
«Լազարյան ակումբը» պահանջում է ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին Միջպետական ավտոճանապարհով երթևեկում են ադրբեջանցի զինյալների դեմ-դիմաց Իմացեք՝ դանդաղ, բայց կարեւորը վստահ քայլերով առաջ ենք գնում, հետքայլ չկա․ Մհեր Մելքոնյան․ «Հրապարակ» Ալիեւն Էրդողանին խանգարում է դիրքավորվել Անդրկովկասում Մեծ Բրիտանիայում հայտնում են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք․ «Ազատության» Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Սպասվում է գեոմագնիսական փոթորիկ Գրոսսին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 27-ամյա երիտասարդը տարիներ շարունակ «Telegram»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ է զբաղվել Դանակահարություն Գրիբոյեդով գյուղում Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հեղեղումներից տուժած Հայաստանի մարզերին Նպատակն օբյեկտիվությունը չէ, նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան Ըստ փաստաբանի, օպեր-լիազորներն առանց ոստիկանական համազգեստի մասնակցում են հավաքներին և սադրում Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Հայաստանը հիմա վերածվել է մի մեծ «Հայկական ժամանակ» թերթի․ Քրիստինե Վարդանյան «Պուտինի թաքնված խաղը Հարավային Կովկասում»․ Ադրբեջանի վերելքը, Վրաստանի շեղումը և Ռուսաստանի ձգտումը դեպի Իրան և Մերձավոր Արևելք Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Որտեղ է Արգիշտի Քյարամյանը Այ «քնձխ» Էդմոն Մարուքյան, դու ո՞վ ես, որ պահանջներ դնես․ Սահակյանց (video) Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին Իրականում ո՞ւմ շահերն է սպասարկում Սամվել Բաբայանը Բայրամովն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Փաշինյանի ճակատագրական ինտրիգը․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am