ՆԳ փոխնախարար Դ. Համբարյանին թույլատրել են փոփոխել հայտարարագիրը, իսկ կնոջ մասով վարույթ է նախաձեռնվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ 2023 թվականի տարեսկզբին մամուլը գրել էր՝ «Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը»։ Հոդվածում մասնավորապես ասվում էր, որ Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում իր ունեցած բաժնեմասը։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Դ. Համբարյանը Վանաձորում հիմնադրել է «Դ-Արտ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց իրեն։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը զբաղվում է արագ սննդի ծառայություններով։ Թեպետ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, Համբարյանը պարտավոր էր իր հայտարարագրում նշել այդ բաժնեմասը։

Այս հրապարակման հանգամանքները քննության էր առել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը որոշել էր իրականացնել Դավիթ Համբարյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի համալիր վերլուծություն։ Եվ ահա, վերլուծության արդյունքում՝ արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի եւ անհամապատասխանությունների վերաբերյալ Հանձնաժողովը Դավիթ Համբարյանից եւ նրա կնոջից հայցել է պարզաբանումներ։ Ստացված պարզաբանումների գնահատման արդյունքում՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ իրենց իսկ կասկածներն այդ պարզաբանումներից «փարատվել» են։ Այսպիսով՝ Համբարյանին թույլ են տվել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարել, իսկ կնոջ՝ Էմմա Խաչատրյանի մասով նախաձեռնել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 22․ 05․ 24 թ համարում։

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Մեքենան ընկել է ձորակը, 43-ամյա վարորդը մահացել է Նիկոլ Փաշինյանին մեղադրանք- հարց տալու համար ձերբակալել են Ոսկեպարի լեգենդար հերոս Հրաչ Ալավերդյանի որդուն Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 168.am Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով 77.761.545 ՀՀ դրամի չափով փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է «Լազարյան ակումբը» պահանջում է ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին Միջպետական ավտոճանապարհով երթևեկում են ադրբեջանցի զինյալների դեմ-դիմաց Իմացեք՝ դանդաղ, բայց կարեւորը վստահ քայլերով առաջ ենք գնում, հետքայլ չկա․ Մհեր Մելքոնյան․ «Հրապարակ» Ալիեւն Էրդողանին խանգարում է դիրքավորվել Անդրկովկասում Մեծ Բրիտանիայում հայտնում են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք․ «Ազատության» Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Սպասվում է գեոմագնիսական փոթորիկ Գրոսսին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 27-ամյա երիտասարդը տարիներ շարունակ «Telegram»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ է զբաղվել Դանակահարություն Գրիբոյեդով գյուղում Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հեղեղումներից տուժած Հայաստանի մարզերին Նպատակն օբյեկտիվությունը չէ, նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան Ըստ փաստաբանի, օպեր-լիազորներն առանց ոստիկանական համազգեստի մասնակցում են հավաքներին և սադրում Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Հայաստանը հիմա վերածվել է մի մեծ «Հայկական ժամանակ» թերթի․ Քրիստինե Վարդանյան «Պուտինի թաքնված խաղը Հարավային Կովկասում»․ Ադրբեջանի վերելքը, Վրաստանի շեղումը և Ռուսաստանի ձգտումը դեպի Իրան և Մերձավոր Արևելք Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Որտեղ է Արգիշտի Քյարամյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am