Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը

Վրեժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը այն մասին, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։

«Խնդրո առարկա անձը, փաստորեն մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն անվանեց։ Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։

«Եկեղեցին գաղափարական պայքարի է ելել, եթե կարող եք, գաղափարական պայքարով հաղթեք»,- ասաց թեմի առաջնորդը։ Նա հավելեց, որ ռեպրեսիով մեթոդներով են փորձում պայքարել եկեղեցու դեմ, սակայն դա նրանց չի հաջողվելու։

Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով եկեղեցին 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին ունի բազում սպասավորներ ու աշխատակիցներ, ապրող, օգտվում է տարբեր աշխատանքային ծառայություններից, և, բնական է, որ հարկեր վճարվում են: Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով:

դիտվել է 893 անգամ
Լրահոս
Արա Դանիե՛լ, Էրդողանի տված փողերը լափի՛․ հերոսի հայր (video) Անահիտ Մնացականյանին ծննդյան 25-ամյակի առթիվ ծնողներն էին նվեր արել 8 կադրային փոփոխություն դատախազությունում Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ Ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն. Բագրատ Սրբազան Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր է լուռ է. Թովմասյան ՀԱՊԿ-ում դեռ հույս ունեն Բա ո՞ւր են Հայաստանի արբանյակի արած լուսանկարներն աղետի գոտուց. Կարեն Վրթանեսյան Սրբազանը Քննչականի դիմաց նոր պահանջ դրեց (video) Ի՞նչ խորհրդանիշ է Սրբազանի ձեռքի մատանու վրա (video) Ոստիկանության Երևանի վարչության պետը սուտ մատնություն արեց` Պետրոսյանը խմած է (video) Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Տիգրան Հակոբյա՛ն, դու ոտքից գլուխ հակահիգիենիկ ես․ Հարությունյան (video) Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան․ ՔԿ-ն՝ Անահիտ Մնացականյանի մահվան մասին Աղետի գոտում պետության մասնակցությունն անբավարար է եղել, կենտրոնացված տարհանում չի կազմակերպվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը. «Գեղարդ» հիմնադրամ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են հանրային դաշտից ընդհանրապես կտրել. Պաշտպան Ադրբեջանամետ «թաղապետի» հակահայկական արկածներն Ուկրաինայում «Ես էլ կարող եմ ասել՝ իրենք էլ «ուռել» են». Գևորգ Պետրոսյան Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Արթուր Խուդինյանն հունից դուրս եկավ. լարված իրավիճակ Ջրահեղձ եղած կոմպոզիտորի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն Երևանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ Տղե՛րք, Նիկոլի հեծանիվի վրա չե՛ք տեղավորվելու․ Դավիթ Սահակյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am