Նման կենսագրությամբ՝ ինչ երաշխիք կա, որ առնվազն ազդեցության գործակալ չեք. Խամոյանը՝ Դավիթ Խաչատուրյանին
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ակնարկելով նրա կենսագրության այն դրվագը, որ նա 4 տարի եղել է Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ապա նաև 4 տարով նախագահել է այդ խորհուրդը։
«Ի՞նչ երաշխիք ունենամ, որ այսպիսի «հարուստ» կենսագրությամբ առնվազն ազդեցության գործակալ չեք» ,-ասաց Խամոյանը։
Վերջինս էլ, պատասխանելով հարցին, նշեց, թե ինքը հիմնադրամի աշխատողը չի եղել, նույն պաշտոնները զբաղեցրել է իրենից առաջ բժշկական գիտությունների թեկնածու պարոն Փիրուզյանը։ Ինչ վերաբերում է զուգահեռ ԱՄՆ դեսպանատան աշխատանքին, ապա Խաչատուրյանի խոսքով՝ դրանք միմյանց չեն խանգարել, որպես աշխատավարձ էլ՝ 100 դոլար աշխատավարձ է ստացել։
«Ազդեցության գործակալի հետ կապված էլ՝ թողնում եմ Ձեր խղճի վրա»,- ասաց Խաչատուրյանը։