Հեքիաթների ժանրից է, որ այս շարժումը կհաջողի. Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հեքիաթի ժանր է համարում, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կարող է հաջողել։
«Եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով այս պրոցեսը հաջողի, ինչն, իհարկե, հեքիաթների ժանրից է, բայց, ամեն դեպքում, այդ պրոցեսի վերջնարդյունքը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության լուծարման հրամանագիր, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղում»,- ԱԺ-ում ասաց Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ ՔՊ-ն դրանում 101, 150 ու 200 տոկոսանոց երաշխիք է տալիս։