Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. Politico
Միացյալ Նահանգների վարչակազմը մտավախություն ունի, որ Իրանի իշխանությունները կարող են մեղադրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման մեջ ներգրավվածության համար։ Այս մասին հայտնել է Politico թերթը։
Վաշինգտոնը ուշադիր հետևում է Թեհրանի արձագանքին՝ հույսը դնելով տարածաշրջանային ստատուս քվոյի պահպանման վրա և, միևնույն ժամանակ, վախենալով, որ հիպոթետիկ մեղադրանքները կարող են հանգեցնել Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության սրման։ Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ մոտ ապագայում իրանական քաղաքականության մեջ փոփոխություններ դժվար թե լինեն։