Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների միջև առճակատումն էլ ավելի մեծ կարևորություն է հաղորդում այլընտրանքային հաղորդակցության ուղիների ստեղծմանը։ Մի կողմից՝ Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանով անցնող տրանսպորտային ծրագրերի համար, իսկ մյուս կողմից էլ՝ հութիների հարձակման պատճառով Կարմիր ծովով անցնող ծովային ճանապարհի համար անվտանգային ռիսկեր են առաջացել։ Ուստի, Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպային կապող նոր տրանսպորտային միջանցքների ստեղծման անհրաժեշտություն է առաջ եկել։ Ու այս համատեքստում տարբեր նախագծեր են առաջ քաշվում, որոնց մի մասի կյանքի կոչման ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։

Օրինակ՝ Հնդկաստանը փորձում է իրականացնել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որն անցնելու է Իրանով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը Իրանի հետ համագործակցող երկրներին սպառնում է պատժամիջոցներով, օրերս՝ փաստացի Իրանի նախագահի հետ տեղի ունեցած ողբերգության նախօրեին, Հնդկաստանը Օմանի ծոցի ափին գտնվող «Չաբահար» նավահանգստի կառավարման մասին երկարաժամկետ համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ: Համաձայնագիրը ենթադրում է, որ Հնդկաստանը ներդրումներ է կատարելու նավահանգստին հարող տարածքում ենթակառուցվածքները զարգացնելու համար, որի արդյունքում պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն բեռնափոխադրումների իրականացման համար։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը նոր դինամիկա կհաղորդի Հնդկաստանի կապերին Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիայի մյուս երկրների հետ։ Այդպիսով, Հնդկաստանը կկարողանա շրջանցել իր հակառակորդ Պակիստանին, որտեղ ակտիվ ներդրումներ է կատարում մրցակից Չինաստանը և գործարկում է «Գվադար» նավահանգիստը։ Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանն իր վրա կվերցնի արտասահմանյան նավահանգստի կառավարումը։

Նյու Դելին նաև ակնկալում է, որ նախագիծը կբարելավի կապերը «ՀյուսիսՀարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը մշակվում է Իրանի և Ռուսաստանի հետ: Գործի է դրվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի հետ «Չաբահար» նավահանգստի ինտեգրման նախագիծը։ Բայց ուշագրավ է, որ, որպես «Հյուսիս-Հարավ» միջանցքի հիմնական ուղի, նշվում է Ադրբեջանը, որի տարածքով էլ այն պետք է անցնի։ Այնինչ, այս նախագծում Հայաստանի կարևորությունն այնքան էլ չի ընդգծվում։ Հայաստանյան վերլուծական շրջանակներում միայն քննարկվում է «Չաբահար» նավահանգստով դեպի Հնդկաստան ու մյուս կողմից՝ դեպի Եվրոպա գնացող տրանսպորտային հանգույցում կարևոր տեղ զբաղեցնելու հարցը, սակայն այդպես էլ կոնկրետ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Ճիշտ է, Հայաստանը փորձում է օպերատորական կետ բացել «Չաբահար» նավահանգստում, սակայն միայն դա բավարար չէ։ Ու դրանով է պայմանավորված, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան հայտարարում է, թե «Չաբահար» նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին։

Դեսպանի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանից դեռևս հստակ առաջարկներ չկան, և առաջացել է դրա բարձրաձայնման անհրաժեշտությունը։ Իսկ բովանդակային առաջարկներ ներկայացնելու ու դրանք իրագործելու համար հայկական կողմը պետք է պրոակտիվ աշխատանքներ տանի, բայց ՀՀ իշխանությունները այսպիսի հեռանկարային ծրագրի իրականացման հարցում մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում։ Նրանք հատուկ ջանասիրությամբ առաջ են քաշում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ փորձելով հույսեր արթնացնել, թե շուտով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվելու են, ու Հայաստանը միջազգային տրանսպորտային հանգույցի մաս է կազմելու։ Բայց Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ իրականում իրենք շահագրգռված են, որ Հայաստանն ավելի մեկուսանա, ու Հայաստանով անցնող հաղորդակցության ուղին, որն անվանում են «Զանգեզուրի միջանցք», իրենք վերահսկեն։

ՀՀ իշխանությունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկում նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում մեր երկրով անցնող հաղորդակցության ուղու մի շարք կարևոր առավելություններն ընդգծելու ուղղությամբ։ Օրինակ՝ Իրանի ու Հնդկաստանի համար Հայաստանի տարածքով անցնող միջանցքը կարող է մեծ կարևորություն ունենալ, քանի որ շրջանցում է Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք փորձում են ամեն կերպ ազդեցություն ունենալ տարբեր տրանսպորտային նախագծերի վրա։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանով անցնող տրանսպորտային միջանցքը հնարավորություն է տալիս ավելի կարճ ճանապարհով՝ միանգամից Վրաստանով դուրս գալ Սև ծով ու դեպի Եվրոպա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է․․․ իր իսկ հրամանով․ Արամ Հարությունյան (video) Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին Հենց հիմա ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին․ Պարույր Հայրիկյանը՝ ոստիկաններին (video) Արի ու տես, որ ստի ու կեղծիքի իշխանությունն ամեն ինչի պատրաստ է. Դանիել սարկավագը մանրամասնում է Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին Ասում են՝ ծառայողական քննություններ են նշանակված, բայց հստակ չէ՝ ինչ են արել, այն դեպքում, երբ իրենց գործողությունները քրեական գործերի առիթ են. Բագրատ Սրբազան Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Այնքան ասեցինք, հեծանիվ չես քշում, գնաց քշելու, ինչ ասում եք՝ լինում է․ Բագրատ Սրբազան (video) Առաջ 3 հոգով էին ծեծում, հիմա՝ 40, դա բարեփոխո՞ւմ է. Սրբազան Ֆաշիստ ե՞ք լրիվ։ Ամոթդ կորցրել ե՞ս, ա՛յ տղա։ ալիևից ե՞ս պարգև ակնկալում, թե՞ ումից. Ռուբեն Մելիքյան Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ. Սրբազան Արտառոց դեպք՝ Երևանում․ 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել․ Ռուբեն Մելիքյան ԿԳՍՄՆ փոխնախարարի լկտի պահվածքը․ մայր է հայհոյել , ծաղրել է հոգևորականին (video) Բագրատ Սրբազանը կատակեց. թուղթ ու գրիչ ունե՞ք, հիմա 1000 դիմում կգրենք Ինչպես պետք է լինի Փաշինյանի հեռացման իրական ճանապարհը․ քաղաքագետ Սրբազան շարժումն է որոշում նիկոլի ու նրա կնոջ տեղաշարժը և անելիքները․ Հենրիխ Դանիելյան Սադրիչ է, մեզնից չէ. Սրբազանն ու կողմնակիցները շարժվում են ՔԿ (video) Հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ՀՀ-ից մեկնեց Ֆրանսիա 10 հոգով հարձակվել են մեկի վրա, սկսել են խբել գլխին, էս ի՞նչ վիճակ է․ Սրբազան (video) Բաքուն ՄԱԿ–ի համաժողովում պատրաստվում է ՀՀ քարտեզը ներկայացնել ադրբեջանական տեղանուններով. Տաթև Հայրապետյան Սամվել Բաբայանը վերածվել է Նիկոլ Փաշինյանի էժանագին քարոզիչի․ Մեսրոպ Առաքելյան Աղոթք Սուրբ Խաչ եկեղեցում (video) Երևանում հրդեհվել է հայտնի տիկտոկեր «Լևոն Արքա»-ին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենան Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ՔԿ-ի մոտ, ուր պետք է գնա Սրբազանի առաջնորդած երթը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am