Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում երիտասարդ Սամվել Վարդանյանը, տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան թիրախավորել էր՝ անվանելով «ժեխ բիձա», «դավաճան»: Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին՝ երիտասարդին դիմակավորված բանդան ծեծել էր, խոշտանգել, սեռական նվաստացման ենթարկել: Այս պահի դրությամբ՝ պատգամավորի նկատմամբ նման վարք դրսեւորելու համար Սամվել Վարդանյանի նկատմամբ առաջադրված 2 մեղադրանքների՝ խուլիգանություն եւ քաղաքական հայացքներով պայմանավորված թշնամանք հարուցելու մասով քննությունն արդեն ավարտվել է, եւ գործը շուտով դատարան կմտնի:

Սակայն, երիտասարդին խոշտանգելու գործով մինչ օրս ոչինչ չի արվել. չի պարզվել՝ ովքեր էին ուղեկցող ոստիկանները, դիմակավորված բանդայի անդամները, եւ ինչ պատիժ է սպասվում նրանց:
Կատարվածի առիթով 1 ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ որպես ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած կառավարության ղեկավար, ինչ գնահատական է տալիս եւ ինչ քայլեր է ձեռնարկել այս անպատժելիության առիթով:

Այս հարցադրումները ՀՀ Կառավարությունից փոխանցել են ՀՀ ՆԳՆ: Նախարարությունից այսպիսի պատասխան ենք ստացել. «ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության 2024 թվականի ապրիլի 22-ի գրությամբ, տեղեկացնում եմ, որ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամանքների կապակցությամբ հիշյալ վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է եւ որոշվել է դրան անդրադառնալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 57120424 քրեական վարույթով իրավական գնահատականի վերջնական արդյունքներով։

Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»:

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ամբողջությամբ սեւ հագած դիմակավորված անձինք մեքենայից դուրս էին հանել Սամվել Վարդանյանին՝ մի քանի մետր այն կողմ տարել՝ խոտերի մեջ, չոքեցրել, գլուխը հարվածել գետնին։ Ըստ երեւույթին՝ նրա ճակատի ուռածությունը հենց այդ դեպքի հետեւանքն էր։ Սկսել էին ձեռքերով հարվածել. այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով, վերջին խոսքերով։

Ընդ որում, ծեծողները պահանջել էին Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքները։ Հետո խմբով թքել էին նրա վրա։ Այնուհետեւ՝ նրան չոքած վիճակում պահելով, ձեռքերը՝ հետեւի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել էին, փայտը կամ «դուբինկան» դեմոնստրատիվ պահել ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։
Այս արարքների համար որեւէ մեկը չի պատժվել. դեպքից անցել է արդեն մեկ ամսից ավելի:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Նիկոլի կողքը մնացել են Էրդողանի եթիմներն ու Սորոսի ճտերը․ Խաչիկ Մանուկյան (video) Նիկոլն ու իր կինը խելագարվելու են․ Արամ Հարությունյան (video) Ոստիկանի լկտվի պահվածքը Գևորգ Պետրոսյանի դեմ․ նրան խմած անվանեցին (video) Ջերմաստիճանը կբարձրանա Տնտեսական աճի պատկերն աղճատված է Ի՞նչ է ասել Էդմոն Մարուքյանը՝ Բագրատ Սրբազանի հետ զրույցում (video) Երևանում վրացական համարանիշներով «DAF»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա հիվանդանոցում մահացել է Պետրոս Ղազարյա՛ն, դու արհեստական բուծված մարդ ես, հիշի՛ր․ Սրբազան (video) Իմ պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ոստիկանության կողմից նման ագրեսիա չեմ տեսել. Տիգրան Աբրահամյան Լևոն Երանոսյանի մեղադրանքը վերաորակվեց, դատարանը համաներում կիրառեց Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է․․․ իր իսկ հրամանով․ Արամ Հարությունյան (video) Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին Հենց հիմա ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին․ Պարույր Հայրիկյանը՝ ոստիկաններին (video) Արի ու տես, որ ստի ու կեղծիքի իշխանությունն ամեն ինչի պատրաստ է. Դանիել սարկավագը մանրամասնում է Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին Ասում են՝ ծառայողական քննություններ են նշանակված, բայց հստակ չէ՝ ինչ են արել, այն դեպքում, երբ իրենց գործողությունները քրեական գործերի առիթ են. Բագրատ Սրբազան Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Այնքան ասեցինք, հեծանիվ չես քշում, գնաց քշելու, ինչ ասում եք՝ լինում է․ Բագրատ Սրբազան (video) Առաջ 3 հոգով էին ծեծում, հիմա՝ 40, դա բարեփոխո՞ւմ է. Սրբազան Մեծանում են մարմիններով, բայց գլուխները չի աշխատում. Բագրատ Սրբազան Ֆաշիստ ե՞ք լրիվ։ Ամոթդ կորցրել ե՞ս, ա՛յ տղա։ ալիևից ե՞ս պարգև ակնկալում, թե՞ ումից. Ռուբեն Մելիքյան Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ. Սրբազան Արտառոց դեպք՝ Երևանում․ 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել․ Ռուբեն Մելիքյան ԿԳՍՄՆ փոխնախարարի լկտի պահվածքը․ մայր է հայհոյել , ծաղրել է հոգևորականին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am