ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ադրբեջանական քաղաքական վանդալիզմը երեսպաշտական ցինիզմի մակարդակի է հասել «թեյախմությունների» և նավթադոլլարների շուրջ անդրկուլիսային առք ու վաճառքի հետևանքով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը՝ դատապարտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը ընթացիկ իրողությունների նկատմամբ։

«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շարունակում է իր երեսպաշտական գործունեությունը՝ միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մոլորեցնելու և գեղեցիկ ձևակերպումների տակ հայկական էթնոցիդի իրողությունը թաքցնելու համար։

Հաջիևը հայտնել է, որ «լայն և բաց քննարկումներ է անցկացրել Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների և դեսպանների հետ»։ Հետաքրքրական է, թե որքանով էր իրականում լայն և ինչ առումներով էր բաց ցեղասպանությունների փուլային պրակտիկա իրականացնող երկրի պաշտոնյայի վարած հանդիպումը։ Արդոք Հաջիևի պատկերացրած քննարկման «լայնությունը» ուղիղ համեմատական էր հայկական մշակույթի նկատմամբ ադրբեջանական հանցագործությունների շարքին և բաց այնքան, որքան, օրինակ, Հին Ջուղայի ավերված հայկական գերեզմանատունը՝ միջազգային հանրության համար։


Հաջիևը եզրակացրել է, թե «ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատկանում է բոլորիս և ողջ միջազգային հանրությանը։ Մենք պետք է ավելի պաշտպանենք և զարգացնենք այս կազմակերպությունը»։ Այստեղ խիստ խնդրահարույց է, թե ինչ է պատկերացնում Ադրբեջանի նախագահի օգնականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության և զարգացման տեսլականի տակ։ Արդյոք նա ակնարկել է այն նույն նավթադոլլարների մասին, որոնք ապահովեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռությունը Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման ժամանակ։

Այսօր Լեռնային Ղարաբաղի ողջ մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման ամենաիրական սպառնալիքի տակ։ Հայկական կրոնական, ազգային-հոգևոր կառույցները, ամբողջական բնակավայրեր ոչնչացվում, պղծվում, նենգախեղվում և այլակերպվում են, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, որոնք դեռ 2020 թ․ պատերազմից հետո պետք է ներկայացված լինեին Լեռնային Ղարաբաղում, թեյախմությամբ են զբաղվում ավելի քան 150 հազար հայերի էթնիկ զտման ճարտարապետներից մեկի հետ:

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը ընթացիկ իրողությունների նկատմամբ։ Ադրբեջանական քաղաքական վանդալիզմն այլևս սահմաններ չճանաչող իրողություն է, որը երեսպաշտական ցինիզմի մակարդակի է հասել «թեյախմությունների» և նավթադոլլարների շուրջ անդրկուլիսային առք ու վաճառքի հետևանքով։ Հետևանքը՝ հնագույն քրիստոնեական քաղաքակրթական օջախների, եզակի ճարտարապետական հորինվածքներով շինությունների, մշակութային ամբողջական համալիրների ոչնչացումն է։ Մենք պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից վերջ տալ լռության և հարմարվողականության «թեյասիրական» գործելաոճին և իրականացնել սեփական մանդատով ենթադրվող գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Ոստիկանները բերման են ենթարկել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հայտնի լրագրող Աբրահամ Գասպարյանին Իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը Փաշինյանը ՀԱՊԿ-ին անվանեց «փուչիկ դաշինք» Ոստիկաններ, հերթը ձեզ էլ հասավ Նիկոլն իր գինը գիտի ու հիմա էլ մարդկանց է նույն աչքով չափում․ «Մայր Հայաստան»-ից ավագանու անդամ (video) Փաշինյանն արցախցիներին 5000 դրամանոց ցույցի մատերիալ է անվանում Պռոշյան փողոցում իրավիճակը լարված է . կարմիրբերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին Լարված խոսակցություն Գառնիկ Դանիելյանի ու Փաշինյանի միջև․ կրքերը թեժացան (video) Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 42 կողմնակցի է բերման ենթարկել Բաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. Օ՛Բրայեն Փաշինյանը ծանր հոգեբանական վիճակում է․ մանկության վերքերն են․․․ քաղաքացի (video) Փաշինյանը գնալու է ամենաստոր քայլերին․ մենք էլ մինչև վերջ գնալու ենք․ Միկա Բադալյան (video) Կարմիր բերետավորների բիրտ ուժի գործադրումից տուժել է MediaHub-ի լրագրողը. Լիա Խոջոյան Երևան ոստիկաններ բերվել են նաև Սյունիքից ու Տավուշից և Վայոց Ձորից Ոստիկանները ռետինե մահակներով հարվածում են քաղաքացիներին Նիկոլի հիստերիկությունը բռնեց․ ընդդիմադիրները ձեռքերով հարվածում են սեղանին, ՔՊ-ականները՝ ծափահարում (video) Փաշինյանը միայն բանտում կարող է առանց վախերի լինել․ նրա վախերին պետք է վերջ տանք․ Նարեկ Սամսոնյան (video) Փաշինյանը ձեզ թողնելու է ու փախչի․ քաղաքացին ոստիկանների դեմքին ասաց ամեն ինչ (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ մեզ այստեղ ինչ են խոստացել․ մեզ ամենամեծ գինն են տալիս․ Սաթիկ Խլղաթյան (video) Էդ բարոյազուրկներն են Սրբազանին բան ասու՞մ․ քաղաքացի (video) Դուք գիտե՞ք՝ ինչ են խոսում Բագրատ Սրբազանի մասին Կանադայում․ քաղաքացի (video) Փաշինյանն իր համար պատժի նոր ձև է որոշել․ Էդգար Ղազարյան (video) Հեռացի՛ր, մարդիկ զզվել ու հոգնել են քո տեսքից, հեծանիվից․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) Բերետավորները սկսեցին խեղդող հնարքներ ու բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ «Կոնդի դաչայի» դիմաց (video) Անդրանիկ Քոչարյա՛ն, քո անունը մանղալ է․ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am