ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել

Հայաստանի ԲՈւՀ-երի Արհմիության հայտարարությունը՝ կապված վերջին օրերին ԵՊՀ ռեկտորի ապօրինի գործողությունների հետ․

«Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունների վերաբերյալ։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, վերազանցելով իր լիազորությունները, խախտելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված աշխատողների ազատ միավորման իրավունքը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով և «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքով Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության սկզբունքները, ինչպես նաև խաթարելով տասնամյակներ Երևանի պետական համալսարանում գոյություն ունեցող սոցիալական գործընկերության շարունակականությունը, հանձն է առել մի անշնորհակալ գործ, որը ՀՀ քրեական օրենսգրքում ունի հստակ ձևակերպում, որակում և պատասխանատվության ժամկետներ։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի պետական համալսարանի ռեկտորը կամ իր հանձնարարությամբ ռեկտորատի այլ պաշտոնյաներ հորդորում և ստիպում են Երևանի պետական համալսարանի աշխատողներին դուրս գալ արհմիության անդամությունից՝ տրամադրելով նրանց արհմիության անդամությունից հրաժարվելու դիմումի ձև, որից հետո ստիպողաբար ստորագրված դիմումները վերցնում են աշխատողների ձեռքից և հավաքում իրենց մոտ։

Այս արարքը կոպտորեն խախտում է Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության մասին ներպետական օրենսդրությունը և ՀՀ կողմից վավերացրած միջազգային (Աշխատանքի միջազգային կազմակերպություն) կոնվենցիաներն ու պայմանագրերը։

Ամեն ինչ շատ պարզ է՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորը, տեսնելով հանրապետությունում տեղի ունեցող քաղաքացիական բողոքի ակցիաներին համալսարանի աշխատողների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ցանկանում է գործատուի մոտ աշխատողների միակ պաշտպան հանդիսացող կառույցից՝ Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունից հանել աշխատողներին, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող պաշտպանել տվյալ աշխատողի իրավական և սոցիալական շահերը: Ակնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ Երևանի պետական համալսարանի քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ, անաղմուկ և առանց արհմիության համաձայնության։

Հայաստանի բուհերի արհմիությունը դատապարտում է վերջին օրերին Երևանի պետական համալսարանի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները և միաժամանակ կոչ է անում Երևանի պետական համալսարանի ռեկտորին վերջ տալ այս ապօրինի գործողություններին, չարաշահելով պաշտոնական դիրքը՝ դեկաններին և վարչական ստորաբաժանումների ղեկավարներին չներգրավել այսօրինակ քրեական պատասխանատվություն առաջացնող գործողություններում, վերադառնալ սոցիալական գործընկերության դաշտ, բանակցությունների և քննարկումների միջոցով կնքել նոր կոլեկտիվ պայմանագիր, որը կհամադրի գործատուի և աշխատողների շահերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի աշխատողներին կտա հավելյալ իրավական և սոցիալական երաշխիքներ։

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների

հանրապետական ճյուղային միություն»։

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Կարեն Անդրեասյանն ուրիշ Փաշինյան է ճանաչում (video) «Պայթող Փաշինյանի» վերջին զառանցանքներն ԱԺ ամբիոնից․․․ (video) Փաշինյանը Բագրատ Սրբազանին ձերբակալելու հրահանգ տվեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալեն Սիմոնյանը ոտքի տակ թող չընկնի, քանի իր մասին ուրիշ բաներ չեմ ասել․ Սրբազան (video) Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին Բելառուս ես երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան (video) Ձերբակալվել է Աշոտ երկաթը Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը Վե՛րջ․ երեկվա ջարդից հետո Նիկոլն իր թիմին «բագաժ» տվեց․ Արամ Հարությունյան (video) Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք» Ծնկի եկած Նիկոլը չի ուզում թույլ իշխանություն Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Իսայան Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված. Բագրատ Սրբազան Նիկոլը սպառնում է կրկնել արյունահեղությունը Ոստիկանապետը թող մտածի իր և իր որդու գործարքների մասին․ Բագրատ Սրբազան (video) Ալիևին պարտված Փաշինյանը հոխորտում է Լուկաշենկոյի վրա Կղերաֆեոդալական Նիկոլը Փաշինյանը հին երգն է երգում Նիկոլը դուրս է գալիս ՀԱՊԿ_ից, բայց վախենում է օր ասել Արա՛ իջի, արա՛-ն դու ես․ Ալեն Սիմոնյանը լկտիացավ, Սեյրան Օհանյանի հետ վիճեց (video) Բռնարար Նիկոլը գոհ է ոստիկաններից Սորոսական այս խուլիգանկայի բառամթերքին նայեք. Համբարյան Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես պատրաստ եմ անցնել դրանով․ Գերասիմ Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am