Սա միայն Իրանի ցավը չէ, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան
Մեր բարեկամ Իրանի համար այս ծանր օրերին ամենառաջինն ինչում վստահ եմ այն է, որ կայացած, ամուր և ուժեղ երկիր է` այս ողբերգությունն էլ կհաղթահարի: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն:
Ցավակցություններս բարեկամ Իրանին»: