Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարին՝ նշելով.
«Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների համատեքստում, առայժմ անորոշ իրավիճակի և տարածաշրջանում ընթացող լայնածավալ «քարոզչական դիմակայության» պայմաններում այնուամենայնիվ, հարկ է նաև հիշեցնել.
1.Առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը։
2.Ապրիլի կեսին Թեհրանի կողմից աննախադեպ՝ Իսրայելի տարածքի ուղիղ թիրախավորման «անհամաչափ պատասխանը» Թել Ավիվում խոստանում էին իրականացնել հենց Իրանի ներսում։
3.Իրանի նման մասշատաբային գործողության «անհամաչափ պատասխանը» հնարավոր էր բացառապես այդ երկրին սահմանակից երկրից, որտեղ Իսրայելն ունի լրջագույն հետախուզական, տեխնոլոգիական ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ներկայություն։ Իսկ այդ հարևանն Ադրբեջանն է՝ հատկապես 44-оրյա ղարաբաղյան պատերազմի արդյունքների համար իսրայելական պարտքերը մարելուց հետո։
Հ.Գ. Իրանական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ բոլոր մակարդակներում բանակցություններից հետո մշտապես նախազգուշացնում էին Իսրայելի արկածախնդրության զոհը դառնալու անխուսափելիության մասին...»:
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը