ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսարևմուտքում, հայտնում է Tasnim-ը։

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը վերադառնում էր Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանից՝ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանին ամբարտակի բացումից հետո:

Նշվում է, որ նախագահի շրջապատից որոշ անձինք կապ են հաստատել հրամանատարական կենտրոնի հետ, ինչը հույս է ներշնչում, որ վթարից զոհեր չեն եղել։

Նախագահական պատվիրակությունը մեկնել է երեք ուղղաթիռով։ Նախարարներին ու պաշտոնյաներին տեղափոխող երկու ուղղաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։

Նախագահին տեղափոխող ուղղաթիռում եղել են նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ այաթոլլա Մոհամմադ Ալի Ալ-Հաշիմը։

Ուղղաթիռը գտնելու համար այդ շրջան են ուղարկվել Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական խմբերը, զինված ուժերն ու ոստիկանությունը:

Տեղի բնակիչները նշում են, որ իրավիճակն անորոշ է շրջանում առկա մառախուղի պատճառով:

***
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում փրկարարների որոնողական աշխատանքների առաջին կադրերը: Հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Իրանի ներքին գործերի նախարարությունը չի հաստատում, որ երկրի նախագահը ողջ է մնացել կործանումից։ Գերատեսչության տվյալներով՝ Էբրահիմ Ռաիսիի հետ կապ չկա։

դիտվել է 447 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել 24 տոննա ամրանով բեռնված իրանական համարանիշներով բեռնատարում Այս պայքարը ձախողվելու իրավունք չունի. Դավիթ Անանյան Եթե այդ մարդկանց վերաբերում ես այնպես, ասես ինչ-որ կոռուպցիայով զբաղվողներ են, դա ծիծաղելու է իմ համար. Լևոն Արոնյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Ժամը 19:00-ին բոլորին սպասում ենք.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ինչու են թուրքերը շտապում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի. քաղաքագետ Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների. Գարեգին Բ ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». Թովմաս Առաքելյան Տավուշում տեղի ունեցողը «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ` միակողմանի տարածքային զիջումներ․ փաստաբան Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել դրա ընթացքը բարոյականության վրա. քաղաքագետ Թուրքիայում քուրդ գործարար է ձերբակալվել մայրենի լեզվով խոսելու համար Դեպքի վայրի զննությամբ ոստիկանության պատիվը չհայտնաբերվեց, փոխարենը` հայհոյանքներ Բոլոր 28 բերման ենթարկվածները դեռեւս գտնվում են ձերբակալվածի կարգավիճակում.Արսեն Բաբայան «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները» Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք․ Գագիկ Սուրենյան ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն Մխիթարան Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNI Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am