Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

«Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա, որովհետև կարծում եմ, որ այս օրհասական ու բարդ իրադրությունում որևէ լուծում չի առաջարկվում»,- ասաց երեկ Նեմեսիսի հուշարձանի մոտ Բագրատ սրբազանի՝ դասախոսների հետ հանդիպմանը մասնակցող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Երեկ ու այսօր շատերն ասացին, որ պետք չէ քննադատել Բագրատ սրբազանի հանդուրժողականության, հաշտության օրակարգին իր մասնակցությունը բերած նախկին գլխավոր դատախազին, պետք է ողջունել +1 սկզբունքը՝ ի շահ երկրի առաջ ծառացած թիվ մեկ օրակարգի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման:

Սրբազան հոր առաջ քաշած օրակարգը, ինչ խոսք, առանցքային է, ու դրան պետք է ընդառաջ գնանք յուրաքանչյուրս: Հասարակ մահկանացուներս չենք ներող-չներողը այս կամ այն նախկին պաշտոնյային, հատկապես նրանց, ում ձեռքերին մեղքը չհաստատված մարդկանց արյուն կա: Սակայն այդ օրակարգը կենսունակ կարող է լինել միայն իրական ապաշխարության դեպքում:

Գեներալ Մանվել Գրիգորյանի, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մեղադրական եզրակացությունները հաստատած, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա «դիզելի» շինծու քրեական գործը կարած, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տևական ժամանակ կալանավայրում պահած, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական «ջուր», առանց տուժող գործի մեկնարկը տված, դատավոր Բորիս Բախշիյանի գլխին «սարքած» ու նրան կալանքի տարած, 44-օրյա խայտառակ, աղետալի պատերազմից հետո բազմաթիվ քաղաքական կալանավորումների հեղինակ Արթուր Դավթյանը, սակայն, երեկ չապաշխարեց, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող նախկին գլխավոր դատախազն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չի ունեցել և աշխատանքից հեռացել է՝ միայն պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված:

Եվ հետաքրքիր է՝ ինչո՞ւ հանկարծ Արթուր Դավթյանը որոշեց ընդդիմադիր դառնալ ու խոսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին: Իսկ միգուցե դրա պատճառը նրա անկատար երազանքնե՞րն են:

lurer.com

դիտվել է 312 անգամ
Լրահոս
ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն Մխիթարան Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNI Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվեն ՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը» Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները Աշոտ Հարությունյանի նկատմամբ հանցագործաբար բիրտ ուժ կիրառում». Արսեն Բաբայան Ավտովթար՝ Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ «Չեմ կարծում, թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի Աժ լուծարման ու արտահերթ ընտրությունների». Շարմազանով 90 միլիոն դրամաշնորհ են բաժանել մրցույթով չհաղթած ընկերություններին Նիկոլական քարոզիչների, բռնության կոչ ու ատելության խոսք տարածողների հույսը՝ Աննա Վարդապետյան, հավատը՝ Արգիշտի Քյարամյան Համացանցային խարդախություններ. Մասիսի ոստիկանները բացահայտել են նույնատիպ երեք դրվագ Սպասվում է փոփոխական եղանակ Գյումրու ՃՈ Հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաները հերթով դուրս են գալիս այնտեղից «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը․ Սուրենյանց  Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հրաժարվում է բժշկական հետազոտություն անցնել․ Մենուա Սողոմոնյան Գեղարքունիքում «Toyota»-ն հայտնվել է ճանապարհի կողնակում, բախվել չիչխանի հյութերի տաղավարին. վարորդի մայրը մահացել է Մեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասին Շատ երեխաներ դարձել են ծնողազուրկ, հայրենազուրկ, իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում. Արտակ Զաքարյան Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am