«Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել
MediaHub.am-ի լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել։ Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ոստիկանական մեքենայի կողմից լրագրողին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով եւ երեկ լրագրողը հրավիրվել էր հարցաքննության։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 14-ին. ոստիկանական ավտոմեքենան հարվածել է հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող «Մեդիահաբ» կայքի լրագրող Նարե Գնունին, որի լուսաբանում էր «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» ակցիաները։
Լրագրողի շահերը ներկայացնում են փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Ռուդիկ Դոլունցը։