Տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան

Նիկոլի դատավորի, դատախազի, քննիչի կեցվածքը՝ աղանդավորական իրավաբանություն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։

Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ է, ինչ Երևանում և ՀՀ մարզերում անհնազանդության ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ ապօրինի սահմանազատման գործընթացի։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժման մեկնարկը տրվել է Տավուշի մարզից և հասել Երևան և այժմ իշխանություններին սպասարկող իրավապահ մարմինները՝ «ավանդույթի» համաձայն գործի են դրել ռեպրեսիաները՝ ընդհուպ փողոց փակելը որակելով որպես խուլիգանություն։

Նման գործերից մեկով մեղադրյալը 19-ամյա երիտասարդ է՝ Սերգեյ Առաքելյանը, որի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Վերջինս մեղադրվում է մայիսի 13-ին Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի ընթացքում ճանապարհն աղբամաններով փակելու դրվագով՝ իբրև ավտոմեքենաներից մեկին ձեռքերով հարվածելու մեջ։ Մեկ այլ գործով՝ կապված Մեղրի-Երևան ավտոճանապարհը փակելու հետ՝ երկու ամսով կալանավորվել է 19-ամյա Արսեն Վարդանյանը՝ իբրև ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Երիտասարդների պաշտպան Վահե Եփրիկյանից հետարքրքվեցինք՝ արդյո՞ք այս ռեպրեսիաներով այս իշխանությունները չեն կրկնում նախորդ իշխանությունների սխալները, ինչին ի պատասխան մեր զրուցակիցը նշեց, որ այս իշխանությունը նախորդ իշխանության «սխալը» չի կարող թույլ տալ, քանի որ, եթե նախորդ իշխանությունը նման «սխալ» թույլ տար, ապա այս իշխանություններն այսօր իշխանություն չէին լինի։

« 2018թ համենայն դեպս չենք տեսել, որ 19 տարեկան երեխեքին տանեն ու խուլիգանություն կատարելու, պաշտոնատար անձի նկատմամբ իբրև բռնություն գործադրելու, նմանատիպ հանցակազմերով կալանավորեն։ Գուցե վարչական ձերբակալման ենթարկեին, այն էլ՝ շատ ակնհայտ պայմաններում և ազատ արձակեին։ Նախորդ իշխանությունն այս իշխանության համեմատ «դեմոկրատիայի բաստիոնն» է»,- ասաց Եփրիկյանը։

Անդրադառնալով իշխանությունների նման իրավակիրառ վարքագծի պատճառներին՝ Եփրիկյանը նշեց, որ պառճառները պարզ են, ոչ միայն ցանկանում են մարել շարժումը, ներգործություն ունենալ հանրության նկատմամբ, վախեցնել, պողպատե մանդատ ցույց տալ, այլև՝ հայտնի ճշմարտության համաձայն՝ որքան նվազում է իշխանության լեգիտիմությունը, այնքան՝ մեծանում է իշխանությունների ռեպրեսիվ մեքենայի «արդյունավետությունը»։

«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ պետք է անի, պետք է ասի՝ քաղաքացիները իրենց ազատ կամարտահայտությունն են արտահայտում, իրացնում իրենց սահմանադրական իրավունքը՝ քաղաքացիական անհնազանդությազան, խաղաղ ակցիաներ իրականացնելով, ինչը քաղաքացիական իրավունքների մեջ է տեղավորվում։ Անձն ունի, չէ՞ այդ իրավունքը։ Երեկ 19-ամյա Սերգեյ Առաքելյանի կալանքի նիստով քննիչն ասում է՝ քանի որ ակցիաները շարունակվում են, հնարավոր է մասնակցի ակցիային և նմանատիպ վարքագիծ դրսևորի։ Ակամայից պրոֆեսիոնալ քննիչը, ում պրոֆեսիոնալիզմի վրա չեմ կասկածում, ենթագիտակցաբար խոստովանում է։ Հարց եմ բարձրացնում նիստի ընթացքում՝ առերևույթ դեպքը տեղի է ունեցել մայիսի 13-ին, եթե մինչև մայիսի 15-ը դադարեին ակցիաները՝ բերելու՞ էին միջնորդությունը։ Այսինքն՝ ինչքան շարունակվի քաղաքացիական անհնազանդությունը, այնքան՝ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է ռեպրեսիվ մեքենայի գործադրումը և այդքան շարունակվելու է այդ ռեպրեսիվ մեքենայի արդյունավետության բարձրացման խնդիրը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ պետք է ուրախ լինենք, որ ձերբակալում են, նույնիսկ՝ տնային կալանքի դեպքում, քանի որ Նիկոլ Փաշինյանն ունի այնպիսի դատավորներ, որ կալանքի նիստով կարող են մեղադրական դատավճիռ գրել։

«Իրենց ինչ ասեն՝ գրելու են, որովհետև չունեն մարդկային, մասնագիտական արժանապատվությունը, ինքնասիրությունը։ Օրինակ՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին դատարանի դատավոր Միքայել Գրիգորյանը, որը պատմուճանավոր կալանքի հաստոց է։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասի՝ գնում ես երկու ամիս կալանավորելու փոխարեն 12 տարի տալիս ես, այս մարդը նախ անող է»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է փողոցը փակելը «խուլիգանություն» որակելու վերաբերյալ հարցադրմանը, Եփրիկյանը նշեց․ «Դուք, լրագրող լինելով, հասկանում եք, բայց Նիկոլի քննիչը, Նիկոլի դատախազը, Նիկոլի դատավորը բութ են, չեն հասկանում կամ էլ հասկանում են, բայց անպարկեշտ դավաճանի կցորդ է, որովհետև փողոց փակող անձի դիտավորությունը կարո՞ղ է ուղղված լինել փողոցի դեմ, ուղղված լինի վերացական շրջանակի, հանրության դեմ՝ ոչ։ Խուլիգանության հանցակազմն ուղղված է հանրության դեմ։ Եթե փողոց են փակում մարդիկ, ինչ-որ նիկոլական տաքսիստ քշում է ակցիայի մասնակիցների վրա, քննիչը տաքսիստի կողմից առերևույթ խուլիգանության հանցադեպը չի տեսնում, բայց ցուցարարը, որը չի ցանկանում ավտոմեքենայի տակ ընկնել, իներցիայով ոտքը բարձրանում է, ասում են՝ խուլիգանություն է, հարվածել է ավտոմեքենային, մինչդեռ, անգամ ավտոմեքենային խփելն անգամ խուլիգանություն չէ»։ Եփրիկյանի խոսքով՝ սա ծաղր է, ամոթ է, ինչի մասին ասել է նաև քննիչներին։ Անդրադառնալով Արսեն Վարդանյանի գործին՝ փաստաբանը հայտնեց, որ տեսակցել է նրան ՔԿՀ-ում, 19-ամյա հրաշալի երիտասարդ է՝ աշխատող, սովորող, զորակոչիկ, խնամքին ունի մայր և տատիկ։

«Պատվախնդիր, հայրենասեր երիտասարդ է, որը պետք է հուլիս ամսին զորակոչվեր ՀՀ ԶՈՒ-եր, մեկներ ծառայության։ Արդյո՞ք կարող է որևէ մեկը բարոյաիրավական տեսանկյունից բացատրել, թե այսօրվա պայմաններում մեզ որտեղ է պետք Արսեն Վարդանյանը՝ սահմանին՝ ծառայություն իրականացնելիս, թե ՔԿՀ խցում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ քաղաքացիական անհնազանդության ժամանակ ընդհարում է լինում, հրում են, բացառապես հանցակազմ չպարունակող ֆիզիկական կոնտակտը տեսնում են որպես պաշտոնատար անձ նկատմամբ բռնություն․ «Ամոթ է։ Այդ երեխեն գնացել էր դիպլոմային ներկայացնելու, տեսել է, որ ակցիա է իրականացվում, մասնակցել է։ Այդ երեխան դիպլոմայինը չգրեց, ուսումը չշարունակեց, ինչու՞, որովհետև Աշոտիկը, Աշոտիկի հայրը, պապն անկիրթ են, նրանց կրթություն պետք չէ։ Տեսե՞լ եք որևէ դավաճան կալանավորվի։ Աթեիստներն այսօր հարգանքով են խոսում ՀԱԵ նկատմամբ, որովհետև լինել աթեիստ, չի նշանակում լուտանքներ թափել եկեղեցու հասցեին, բայց նիկոլականը լուտանքներ է թափում եկեղեցու հասցեին, որովհետև նիկոլականը չի կարող որևէ դոկմատիկ կրոնի հետևորդ լինել, նիկոլականը աղանդ է, քաղաքական կեղտոտ աղանդ, իսկ Նիկոլի դատավորի, դատախազի, քննիչի կեցվածքը՝ աղանդավորական իրավաբանություն։ Որքան աղանդն է շեղված Աստածաշնչից, այդքան էլ՝ նրանք են շեղված ՔՕ-ից, Քրդատ․ օր-ից։ Աղանդ է»։

Իսկ թե արդյո՞ք այս ռեպրեսիաներն՝ ընդդեմ իշխանության չեն գործելու՝ Եփրիկյանը նշեց, որ զսպանակի էֆեկտը ոչ ոք դեռ չի չեղարկել, իրենց դեմ է դուրս գալու։ Փաստաբանը նշեց, որ արգելանքի տակ գտնվող երիտասարդները չեն տրտնջում, գիտեն, որ ոչ մի հանցավոր բան չեն արել, երիտասարդությունը չի կոտրվելու, ընդամենը Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ խաղաղ անհնազանդության ակցիաներ չանեն, նրան դրանով չեն հեռացնելու։

«Ուզում է հասնել նրան, որ այդ մարդասիրական միջանցնքն էլ չլինի։ Ուզում են անպայման այնքան գժվացնեն այս մարդկանց՝ քաղաքացիների որակյալ մեծամասնությանը, որ հաշվեհարդար տեսնեն իրենց հետ։ Լավ, Նիկոլը կգնա, բա իր այդ դրածոներն, այդ անիմաստ երևույթներն ի՞ն չ են անելու»,- նշեց փաստաբանը, ապա ավելացրեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի․ «Ակնկալել նիկոլյան Հայաստանում արդարադատություն՝ կարող է լինել մանկամտություն, կուսական ճակատագրապաշտություն, թեթևսոլիկություն, բայց ոչ՝ պրագմատիկ մտածողություն։ Ես՝ գնալով կալանքի նիստերին՝ վստահ լինելով, որ կալանքի ոչ հիմք կա, ոչ՝ պայման, տղաներին ասում եմ, որ սպասեն լավին, բայց պատրաստ լինեն վատին, որովհետև շատ հնարավոր է, որ ձեր գործը քննի պատմուճանով Նիկոլ»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 414 անգամ
Լրահոս
«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում Պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է Սարսափելի է, ահավոր է Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում․ Խաչատրյան Իրանը պառակտում է ԱՄՆ-ն ու Եվրոպան միջուկային դոսեի շուրջ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է՝ փակ են Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահը լքել է պաշտոնը Ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում․ մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին Եթե այսպես շարունակվի, Լոռին նույնպես կդառնա սահմանապահ. Բագրատ Սրբազան Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ Սահմանային փոփոխություններից հետո Խնածախի արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մ-ի վրա Բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով» Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով» Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել Ուկրաինայում խաղաղության հաաստատումը Վլադիմիր Պուտինի ձեռքում է․ Գերմանիայի արտգործնախարար Ողբերգական ելքով վթար Մասիս-Այնթապ ճանապարհին․ կան զոհեր, տուժածների մեջ՝ երեխա Սրբազան շարժման տերը հայ ժողովուրդն է․ Արմեն Աշոտյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են Չինաստանի քաղաքացու և Հայաստանի քաղաքացու մոտոցիկլետները. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչ անել մինչև hեղեղnւմները, ընթացքում և դրանից հետո․ իրազեկում Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ․ Գառնիկ Դանիելյան Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, և Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը․ Ալիև Ալավերդիում բախվել են «BMW»-ն ու «Honda Accord»-ը. 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր․ Բագրատ Սրբազան Գազայում զոհվածների թիվը հասել է 36 հազար 801-ի Մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am