Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը

«Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության հայտարարությունը․

«Հայկական քրիստոնեական հոգևոր մշակութային ժառանգության արժեքավոր մասը հանդիսացող Նախիջևանի Վերին Ագուլիսի Սբ․ Թովմա առաքյալի վանքը դեռևս նախորդ դարից եղել է ադրբեջանական ջարդարարության թիրախում։ 2000-2009 թթ․ ընթացքում վանքն ամբողջությամբ ավերվեց, ինչը վկայված է նաև արբանյակային լուսանկարներով։

Սբ․ Թովմա առաքյալի վանքն իր ճարտարապետական հորիվածքով, արտաքին և ներքին հարդարմամբ իրենից ներկայացնում է մի ուրույն համակարգ։ Դարերի ընթացքում բազմաթիվ պատմական փորձություններով անցած սրբավայրը 17-րդ դարում վերակառուցվել է։ Եկեղեցու ներսը 17-րդ դարի վերջին որմնանկարել է վանքի դպիր, նկարիչ Նաղաշ Հովնաթանը։ Վանքում 14-18-րդ դարերում գործել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր։ Մեզ հասած հնագույնը Վարդան գրչի՝ 1375թ. ընդօրինակած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողμերգությանն» է։ Վանքում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում։ Վանքը ուներ 13-19-րդ դարերին պատկանող գերեզմանատուն։

Ագուլիսի հայ բնակչության, հետևապես Սբ․ Թովմա առաքյալի վանքի ճակատագիրը պայմանավորվեց 1918 թ․ թուրքական արշավանքի հետ, երբ տեղի ունեցավ ողջ Նախիջևանի հայ բնակչության կոտորած և բռնի տեղահանում։ Ագուլիսին ևս վիճակված էր 1918-1919 թթ․ կրել թուրք-ադրբեջանական վայրագությունների ծանրությունը, ինչը ուղղակի կոտորածի և գոյութենական սպառալիքի տակ հանգեցրեց Ագուլիսի հայաթափմանը։ Լքվեց նաև Սբ․ Թովմա առաքյալի վանքը։ Սրբատեղին, որը հիմնադրվել է դեռևս առաջին դարում Բարդուղիմեոս առաքյալի կողմից և վերածվել ընդարձակ վանքի Հայաստանում քրիստոնեության պետականացումից հետո, քսանմեկերորդ դարում՝ աշխարհի «քաղաքակրթական» նվաճումների պայմաններում հիմնահատակ ոչնչացվեց։

2014թ․ մայիսի 15-ին առնվազն երկհազարամյա հայկական քրիստոնեական կենտրոնի տեղում բացվեց մզկիթ։ Եվ այսօր տարածաշրջանային քրիստոնեության դեմ պետական լայնամաստշաբ արշավի պայմաններում Ադրբեջանը խոսում է բազմամշակութայնության մասին և դեռ համարձակվում անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին՝ իսլամաֆոբիկ փաթեթավորմամբ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական հանցագործությունների ապահասցեագրման էժանագին միջոց։

Ադրբեջանական նենգապղծումների թիրախում այժմ Լեռնային Ղարաբաղն է՝ իր ողջ հայկական էթնոմշակութային միջավայրով, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում, պղծվում, «վերակառուցվում» են հայկականն ու քրիստոնեականը։ Մի շարք եկեղեցիներ, ինչպես օրինակ Շուշիի Կանաչ ժամը, Լաչինի Սբ․ Համբարձում եկեղեցին հիմնահատակ ոչնչացվել են, Շուշիի գերեզմանատունը վերածվել է ճանապարհաշինության խաչմերուկի, Սբ Առաքելոց եկեղեցին խեղվում է կամայականորեն, հայկական ազգային կառույցները վերածվում են քարակույտերի։ Ադրբեջանը նախիջևանացնում է Լեռնային Ղարաբաղը, որովհետև տարիներ շարունակ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության և հայկական միջավայրի ֆիզիկական ոչնչացման և գոյութենական սպառնալիքի ստեղծման համար այդպես էլ չարժանացավ հասանելիք պատժի և պատասխանատվության»։

դիտվել է 241 անգամ
Լրահոս
ՀՀ-ի կողմից Մինսկի խմբի լուծարման համար ԵԱՀԿ-ին դիմումը մեծագույն անբարոյականություն կլինի և դավաճանություն՝ ԼՂ ժողովրդի նկատմամբ. Արա Պողոսյան Փաստաբանը 72-ամյա տատիկին վտարում էր սեփական շահերից ելնելով. տունը գնել է փաստաբան Մելինե Զաքարյանի հայրը Բախվել են «Hyundai»-ն և «Citroen»-ը․ կա տուժած Ջուրը բաց է թողել հարևանի հողատարածք ու նրան պատճառել 2 մլն դրամի վնաս Եթե մարզպետը մի քիչ վախենար երկրի ղեկավար կոչվածից, աշխատանքից ազատման դիմումը միանգամից կգրեր․ գլխավոր խմբագիր Ի՞նչ է գրում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասին Հունիսի 8-ին Բագրատ Սրբազանը Վանաձորում հանրահավաք է հրավիրել Բաքվում չեխին դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանը հատելու փորձի համար Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «լեգիտիմ» իրավունք ունեն պահանջելու՝ փոփոխել ՀՀ սահմանադրությունը 30 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան․ ինչ ունեցվածք ունի ՔՊ քարտուղար Արթուր Հովաննիսյանը Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքեցին Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ այցելում է գինու փառատոնին Ավտովթարի զոհ է դարձել Թաեքվոնդոյի ֆեդերացիայի Շիրակի մարզի պատասխանատուն Ե՞ս եմ փուռը տալիս մեր ժողովրդին. Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին Գալուզինի խոսքը հերթական զգուշացումն է Հայաստանին. Դմիտրի Ռոդիոնով Փաշինյանի ողջ ռազմավարությունն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը. Բորիս Ռոժին ՔՊ-ական պաշտոնյաներ, երիտքպականներ, դաչայի աշխատողներ․ ովքեր են Փաշինյանի հեծանվորդները Մնաց մի հարց՝ կհասցնե՞ն, թե հայ ազգը կհեռացնի այս իշխանություններին Այս գործընթացները Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ոչ թե բանակցություններով, այլ թելադրանքներով. Սրբազան Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծման համար Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին. Աբրահամյան ՔԿ-ն պատրաստվում է առգրավել Արցախի Հանրապետության նախագահի ծառայողական ավտոմեքենան․ փաստաբան Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքյանն ուզում է ինքնասպան լինել. ահազանգում է կինը. Հրապարակ Առաջիկայում քաղաքացիների հանդեպ՝ սև ու կարմիր բերետավորների կատարմամբ նոր որակի վայրագությունների պրոլոգը Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանական կողմը կբողոքարկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am