Սրան հաջորդելու է Կիրանցի, Ոսկեպարի ու Բաղանիսի հետևի անկլավների հանձնումը․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին «Հրապարակ»-ը հարցրել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած արձանագրության մասին, որով սահմանազատումը Տավուշում, ըստ էության, իրականացվել է «ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզների հիման վրա»։ Ի՞նչ է սա նշանակում:

Նա պատասխանել է. «Դա նշանակում է, որ մենք այդտեղ հսկայական տարածք ենք տալիս։ 1976 թվականի ԽՍՀՆ ԶՈւ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է, որովհետև ԶՈւ քարտեզում կարող են չնշվել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները, կարող են նշվել այնպիսի սահմաններ, որոնք հարմար են Զինված ուժերի կարողությունների տեղաբաշխման համար։ Եթե առաջնորդվում էին ԶՈւ քարտեզներով, ՌԴ նախագահ Պուտինը առաջարկել էր, որ 1926թ. քարտեզով առաջնորդվեն...Մենք ունենք 1988 թվականի հունվարի 12-ի պրոտոկոլը, որը Մամեդովի և Մովսիսյանի գրչով ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը։ Ինչո՞ւ այս քարտեզներով չեն առաջնորդվել։ Այսինքն, եթե առաջնորդվում են 1976 թվականի քարտեզով, նշանակում է` մաքսիմալ զիջումների են գնում, որովհետև այդ քարտեզն ամենահարմարն է եղել Ադրբեջանին։ Ավելին, ինչպես հասկանում եմ, այդ քարտեզով էլ մինչև վերջ չեն արել։

Կիրանցի հատվածում փորձել են օնլայն քարտեզներով առաջնորդվել, իսկ կա մեկ օնլայն քարտեզ, ինչպես ասում է Մհեր Գրիգորյանը, դա Google maps-ն է...Կիրանցի հատվածում մենք ադրբեջանական ճանապարհ չենք ունեցել, բայց Google maps-ը գտել է ու հիմա դրանից էլ շատ են տալիս։ Սրան հաջորդելու է Կիրանցի, Ոսկեպարի ու Բաղանիսի հետևի անկլավների հանձնումը։ Հավանաբար, այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվականի քարտեզով, գնացել է Google maps-ով։ Հիմա արդեն Կիրանց կարող ենք գնալ Վանաձորով ու Բագրատաշենով։ Կիրանցեցիք պիտի մոռանան Իջևանի ճամփան։ Իսկ անկլավը հանձնելուց հետո Կիրանց ու Ոսկեպար կարող ենք գնալ ուղղաթիռով կամ օդապարիկով»։

դիտվել է 257 անգամ
Լրահոս
«Մենք լույս ենք կորցրել. մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու» Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին «Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի» Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն Մանդատները վայր դնելով ճգնաժամ չի առաջանում Ոստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը. պատգամավոր Դժբախտ պատահար. տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացել «Զարյա 3» նռնակի կիրառությունն արգելված է՝ բեկորային վնասվածքներ է առաջացնում Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը. Արման Վարդանյան Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք» 27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից ԱԱԾ-ից զանգել են ու ասել՝ պետք է ներկայանա. արցախցին ահազանգում է Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել 21 մլն վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող ՀԿԿ փոխնախագահի ունեցվածքը Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է Փաշինյանն ու Ալիեւը շատ սինխրոն են աշխատում Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին ԱՄՆ-ի համար անցանկալի իշխանության պարագայում բոլորովին այլ հայտարարություն կլիներ. Արա Պողոսյան Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). Հովհաննես Խուդոյան Մինչ ոստիկանությունն իշխանությանն էր «պահպանում» ցուցարարներից, փողոցներում սպանություններ էին տեղի ունենում․ Սևակ Հակոբյան Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ nւժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան nղբերգnւթյունից հետո․ Հայ Ազգային Կոնգրես 3 կանայք հարձակվել են ոստիկանի վրա, հարվածներ հասցրել, հայհոյել և նրան մեղադրել են սպանության մեջ «Լուլուի հերթական էժան բեմադրությունը»․ Նատալյա Սաղիյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am