Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան

Փաստերն այնպիսին են՝ ինչպիսին կան, դրանք ընդունելն առաջին քայլն է դեպի ճշմարտություն, այն հիմքը, որի վրա կարելի է կառուցել և զարգացնել ազգային և համաժողովրդական ձգտումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Մենք կանգնած ենք փոփոխությունների շեմին և շարժումը՝ աննկուն Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, դեռ շարունակում է հանդիսանալ հույսի փարոս՝ արդարության և ճշմարտության ծարավ ժողովրդի համար։

Բայց ժամանակն է առերեսվելու ճշմարտությանը. այս շարժումը, չնայած իր բոլոր ակնհայտ ազդեցիկ բնութագրերին, այնուամենայնիվ, չի դարձել լիովին ազգային կամ համաժողովրդական: Այո, եթե այդպես լիներ, ներկա վարչախումբը վաղուց անցյալում կլիներ։

Եվ խնդիրը ոչ այնքան շարժման ռազմավարական ու մարտավարական մոտեցումների մեջ է, և, ակնհայտորեն՝ նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի մեջ չէ, ում ուսերը ստիպված են կրել սպասելիքների հսկայական բեռ, շատ հաճախ գերագնահատված և ուռճացված։ Խնդիրը մեր մեջ է՝ մարդկանց մեջ։ Մեզանից շատերը դեռևս մնում են անհաղորդ ու անտարբեր մեր երկրի ճակատագրի և մեր երեխաների ապագայի նկատմամբ։

Բագրատ Սրբազանը և ՀԱԵ բարձր հոգևորականությունը հայտնվել են ժամանակի պահանջների առջև, երբ ամբողջ հանրությունը նրանցից ոչ միայն հոգևոր առաջնորդություն, այլև քաղաքական խորաթափանցություն է ակնկալում։ Ժողովուրդը նրանցից պահանջում է ընդունել այնպիսի որոշումներ և կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք տասնամյակներ շարունակ մնացել են ակնկալիքների երազանքներում։ Մենք արագ փոփոխություններ ենք ուզում՝ հենց հիմա և հենց այստեղ, այնինչ՝ իրական փոփոխությունները պահանջում են ժամանակ, համբերություն և, առաջին հերթին, մասնակցություն:

Շատերը պետք է գիտակցեն, որ իրենց գործուն ներկայությունն ու մասնակցությունը կարևոր է շարժման համար: Եվ ոմանք էլ գուցե կարիք ունենան գիտակցելու, որ իրենց ակտիվ ու աչքի ընկնող մասնակցությունը ոչ թե օգնություն է, այլ խոչընդոտ: Եթե վստահ չեք, թե որ կատեգորիային եք պատկանում, ամենադյուրին ճանապարհը ժողովրդի մեջ, ձեր զուտ մասնակցությամբ ընդհանուր գործին նպաստելն է:

Ակնհայտ է, որ Տավուշյան շարժման ներուժը հսկայական է և այն դեռ ամբողջությամբ չի իրացվել, քանի որ մեզանից շատերը դեռ չեն «արթնացել»։ Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ։ Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, Սրբազանի օհնությամբ ժողովրդին վերջապես ներկայացնել քաղաքական առաջնորդի այն արժանավոր թեկնածուին, ով պատրաստ կլինի վերցնելու քաղաքական պայքարի ղեկն իր ձեռքը։

Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ: Ակտիվ մասնակցեք շարժմանը, քանի որ մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կհասնենք գագաթի՞ն, թե՞ դրան չհասած ցավալիորեն վայր կընկնենք, ինչը կհանգեցնի ազգային ողբերգության։ Ամեն ինչ մեր ձեռքերում է: Եղեք համարձակ և վճռական, սեփական մասնակցությամբ ձգտեք միասնության, քանզի դրա մեջ է հաջողության բանալին»,- Facebook-ում գրել է Անանյանը։

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Սրանք նա՛խ դագաղներ պարացրեցին, հետո ոսկորների վրա սկսեցին պարել․ Աննա Մկրտչյան (video) Մարիա Զախարովայի հերթական կոշտ գնահատականը․ Հայաստանում դրանք հակառուսական սպառնալիք են (video) Բժիշկները պայքարում են պայթյունից տուժած երկու քաղաքացու կյանքի համար․ մանրամասներ (video) Կիրանցեցիներին ասում են՝ ձեր տները չհանձնե՛ք, գլուխներներդ ջարդելու ենք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլը չգիտի՝ իր հեծանիվի հետ ինչ կլինի․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (Չեխիա) (video) Լեզվակռիվ ԱԺ-ում․ «ԱԱԾ–ից հերքել են, որ գործակալ է»․․․ (video) Ողբերգական դեպք՝ Երևանում․ մահացած վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխա Ակնհայտ է, որ իրեն հատուկ նենգ ոճով գործելով, Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը. Չալաբյան Սամվել Բաբայանին Փաշինյանը վճարում է, որ նա «հաչա»․ Գնդապետ (video) 44-ամյա Կարապետը ցիստեռնի վարորդն է եղել. ՌԴ-ից գազը բերել են գիշերը. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է. Պատմում է կինը Տավուշում դիրքերի փոփոխությո՞ւն է եղել. հարց ՊՆ փոխնախարարին (video) Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ. Անդրանիկ Թևանյան Բաքվի բարբարոսական վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է նոր պահանջի և նախապայմանի. Ոսկանյան Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի 1 բենզինի ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով. Մանրամասներ՝ պայթյունից Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է Չգիտեմ՝ ում «զակազն» են կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի. «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. Սեփականատիրոջ ամուսին Գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ մի քանի հոդվածով Նոյեմբերին Բաքվում Ալիևը Նիկոլի համար անակնկալ է պատրաստել․ Տիգրան Չոբանյան (video) Իշխանություններից թեկնածու չի եղել, բլորին դեմ են քվեարկել Հունիսի 9-ին շատ կարևոր հայտարարություն ունեմ․․․ Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց (video) «Նիկո՛լ, վարչապետ», «Դուք թո՛ւրք եք, թուրք»․ իրավիճակը լարվեց իրազեկման ակցիայի ժամանակ (video) Որոշ ՔՊ-ականներ 2,5-3 միլիարդ մաքուր շահույթ են ստանալու այս տարի․ Հրանտ Բագրատյանի բացահայտումը (video) Քաղաքական դաշտն ուշիուշով սպասում է կիրակնօրյա հանրահավաքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am