Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն

«Հրապարակ» թերթը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարմանը հաշված ամիսներ են մնացել` նրա 3 տարվա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, եւ նա խուճապահար փորձում է օրենսդրական ելքեր գտնել, որպեսզի շարունակի պաշտոնավարումը, սակայն այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով, այդ ջանքերն արդյունք չեն տալիս։

Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել գիտնական անդամների քվոտայով՝ այդ պաշտոնում փոխարինելով հրաժարական ներկայացրած Գագիկ Ջհանգիրյանին։ Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է այս տարվա հոկտեմբերին, եւ նա գործող օրենսդրական կարգավորումներով վերընտրվել չի կարող, քանի որ Դատական օրենսգիրքը սահմանում է, որ ԲԴԽ նախագահ է ընտրվում հաջորդաբար մե՛կ գիտնական, մե՛կ դատավոր անդամներից: Այսինքն՝ հաջորդ ԲԴԽ նախագահը պետք է լինի դատավորներից։

ԲԴԽ մեր աղբյուրն ասաց, որ Կարեն Անդրեասյանն այս հարցով Նիկոլ Փաշինյանին է դիմել, խնդրել է, որ մի բան անեն, որպեսզի իր պաշտոնավարումը երկարաձգվի։ Ավելին՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է, Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է պատրաստել, որ հնարավոր լինի հոկտեմբերից հետո Անդրեասյանի պաշտոնավարումը երկարաձգել, սակայն ՔՊ-ականները հասկացնել են տվել, որ չի անցնելու ԱԺ-ում, այսինքն՝ հանուն Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի չեն ուզում օրենքում փոփոխություններ անել: Ասել են` օրենքը շրջանցել ու խախտել կարելի է միայն լուրջ դեպքերում, ո՛չ Անդրեասյանի խաթեր։ Բայց իրականությունն այն է, որ Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան զույգը ՔՊ-ում այլեւս մեծ հեղինակություն եւ համակրանք չի վայելում:

«Հրապարակն» արդարադատության նախարարությունից պարզաբանում խնդրեց, թե նախարարությունում նման օրենսդրական նախաձեռնություն երբեւէ մշակվե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ ճակատագրի է այն արժանացել։ Նախարարությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին մեր տեղեկությունը, գրավոր հարցում պահանջեցին, իսկ գրավոր հարցում սովորաբար պահանջում են, երբ ժամանակ է պետք լինում մտածելու համար, թե ինչպես պատասխանեն, որ չտուժեն։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, ով մեզ ներկայացրեց նախապատմությունը, թե ինչպես է ստացվել, որ ԲԴԽ նախագահի պաշտոնավարման 5 տարի ժամկետը դարձել է 3 տարի, իսկ հիմա, փաստորեն, Կարեն Անդրեասյանը հակառակն է ցանկանում անել, որպեսզի իր լիազորությունները երկարաձգի։

«Առաջ 5 տարով էր, ավելի ճիշտ` ժամկետ չկար, ԲԴԽ նախագահն ընտրվում էր եւ որպես ԲԴԽ անդամ` մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը պաշտոնավարում էր որպես նախագահ։ Օրինակ, ես ընտրվել եմ 5 տարով, եթե իմ լիազորությունները չդադարեցնեին, ես մինչեւ հիմա լինելու էի Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Այդ օրենսդրական փոփոխությունները նախաձեռնեցին Ռուստամ Բադասյանն ու Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իմ լիազորությունները ոչ թե 5 տարով, այլ 3 տարի դառնար, բայց քանի որ չկարողացան այդ փոփոխություններին հետադարձ ուժ տալ, դա տարածվեց հաջորդների վրա։ Այսինքն՝ նախ 5 տարին 3 տարի դարձնելն էր սխալ, հիմա էլ սխալ է 3-ը 5 սարքելը, որովհետեւ դա պետք է կապված չլինի անձանց հետ։ Սա Սահմանադրական ինստիտուտ է, սահմանադրական մարմին է, եւ ինստիտուցիոնալ մոտեցում է պետք ցուցաբերել, եւ ցանկացած նման փոփոխություն ցանկալի չէ, դա սթրեսային իրավիճակներ է ստեղծում»,- ասաց Վարդազարյանը՝ ընդգծելով, որ օրենքները փորձում են հարմարեցնել անձերին:

«Վարդազարյանն իրենց 5 տարի պետք չէր, 3 տարի էր պետք` օրենքը փոխեցին, սարքեցին 3 տարի, հիմա Անդրեասյանը եթե 5 տարի պետք է լինի, կփոխեն` կսաքրեն 5 տարի։ Ուզում եմ ասել, որ անձով է պայմանավորված, իրավունքի ու ինստիտուտի մասին, անկախ սահմանադրական մարմնի հեղինակության, նրա գործունեության, նրա ֆունկցիոնալության վերաբերյալ խոսք գնալ չի կարող, այստեղ բացառապես օրենքը փոփոխում են անձանց համար»,- ասաց Վարդազարյանը։

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Մի՛ լռեք, դուք տեսնում եք՝ ինչ ջարդեր են անում․ ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց (video) Նիկոլին տանում են Բաքու, որ վրեն մի քանի բան շարեն․ քաղաքացի (video) Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. մանրամասներ Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում․ Արսեն Բաբայան Սամվել Բաբայան երևույթի վերաբերյալ մի բան կարելի է ասել․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ի՞նչ խաղաղությունից են սրանք խոսում․ իմ հարազատներին են ցեղասպանել․ քաղաքացի (video) Բոլորի հեռախոսները լսում են, ու հենց դրանք փողի մասին են, սարքում են, թե՝ փողով միտինգ են գալիս. Սևակ Հակոբյան Հանրայինի աշխատողնե՛ր, դուք բոլորդ սրանից եք․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի իշխանությունը յուրացնելու գործով մեղադրյալը վթարից մահացել է. Armlur Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից վիրավորված սահմանապահ զինծառայողը 24 տարեկան է, ծնունդով՝ Աշոցքից․ Սարգսյան Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս Աննան գնացել էր երեխաներին «պղծելու»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, պատասխան պիտի տաս մեզ, սպասի՛ր․ ակտիվիստ (video) Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք Չեխիայում երկու գնացքների բախման հետևանքով 4 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել ՇՏԱՊ․ Իրազեկման ակցիա Կառավարության շենքի դիմաց․ իրավիճակը լարված է (video) «Սա բավարար չէ. տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը». Մելիքյանը՝ Հ1-ի «ներողության» մասին Թալանել են Անի Երանյանի ավտոմեքենան Գանգի, դիմային ոսկրերի ու այլ կոտրվածքներ. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել պատուհանից ընկած երեխայի վիճակից Բաքվից ասացին՝ երբ և ինչու են սպասում Նիկոլին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մի քանի ժամով կդադարեցվի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը Կառավարության մոտ իրավիճակը սրվեց, երբ ակցիա անողները ցույց տվեցին՝ ինչ է սպասվում Նիկոլին (video) Նոր մանրամասներ Բագրատաշենի տեռորից ու խայտառակ իրավիճակից (video) Բաբայան Սամվե՛լ, մտիր էդ ծակդ․ Նաիրա Զոհրաբյան (video) Իշխանությունը տանում են Նիկոլի տակից․ ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am