«Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև
«Ես բելառուսական ընկերություններին հրավիրել եմ ակտիվորեն մասնակցել Ղարաբաղյան և Արևելա-Զանգեզուրի գոտիների վերականգնմանը»։ Նման հայտարարություն է արել Ալիևը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ՝ նշելով, թե աշխատանքների ծավալը, որ պատրաստվում են իրականացնել, մեծ է։
«Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից՝ ենթակառուցվածքները, կացարանները, հասարակական շենքերը, պատմական հուշարձանները և այլն։ Ուստի մենք հրավիրում ենք բելառուսական ընկերություններին ակտիվորեն միանալ այս աշխատանքին»,- հոխորտացել է Ադրբեջանի նախագահը։