Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն են կառուցում նրա եղբայրները։


Այս հայտարարությունը տարածել է նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը` արձագանքելով «Հետքի» «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակմանը։

«Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ զանգերի, պարզաբանեմ, որ «Հետք»-ի կողմից «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակման մեջ նախարարի կողմից ներկայացվել է համապատասխան հիմնավորում, թե ինչ միջոցներով և ում համար է կառուցվում նշված առանձնատունը։

Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ՝

1․ առանձնատունը կառուցվում է նախարարի եղբայրների կողմից՝ ծնողների համար։

2․Նախարարի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում։ Եղբայրներն այժմ էլ շարունակում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել այնտեղ։ Տարիներ շարունակ խնայողությունների, ընթացիկ եկամուտների արդյունքում էլ ձեռք է բերվել նշյալ հողամասը և իրականացվում է առանձնատան շինարարությունը։

ՀԳ․ Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։

Եթե առանձնատուն կառուցելու փաստը թաքցնելու, կամ ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր լինեին, ապա դժվար թե այն Սանոսյան ազգանունով գրանցված լիներ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հետք-ը գրել էր, որ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։

«Երևանի Ավան վարչական շրջանին սահմանակից Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1,000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023 թ.-ի մարտին։ Գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ, որը համարժեք է 49 հազար դոլարի։ Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ»։

դիտվել է 2133 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու Ալենը «ձևի մեջ մտած» զբոսնում են ԱԺ-ի այգում (video) ՇՏԱՊ․ Հաթերքի գյուղապետին գցել են գետնին, երեք երեխաներին թողել մեքենայի մեջ ու տարել (video) Նիկոլը հայրենիքը հանձնելուց հետո իջել է ԱԺ բուֆետ «կուշտ փորով» հաց ուտելու (video) Հերթական շոուից հետո Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին ազատ են արձակել. Ավետիսյան ՇՏԱՊ․ Դեմիրճյան փողոցում ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել (video) Նիկոլ Փաշինյանը լուսաբացին է եկել ԱԺ, ԱԺ-ում մեծաքանակ ԱԱԾ ծառայողներ կան, դիպուկահարներ էլ են բերվել․ Դանիելյան Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության վարույթով Կարապետ Պողոսյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքն այսօր կմուտքագրեմ. պաշտպան Շրջափակված ԱԺ-ում Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը կկարողանա իրենց հեռացնել (video) «Նիկոլի Արամ» ոստիկանապետը «ստուգում է» ԱԺ-ի դիմացի վահանավոր շարքերը (video) Սերժ Սարգսյանը և կուսակիցները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (video) Բագրատ Սրբազանն այսօր վերջ է դնելու․ միացե՛ք․․․ Արամ Հարությունյան (video) Տականքների հետ ուրախացողնե՛ր, դուք լավ էլ հասկանում եք՝ ուր են ձեզ տանում․ Ալավերդյանի կտրուկ խոսքը (video) Քաչալը պլպլացրած Արթուրիկին ես լավ եմ ճանաչում․ Արմինե Ադիբեկյան (video) Հենց այսօր Փաշինյանն ԱԺ-ում կընդունի՝ Բագրատ Սրբազանը ճիշտ է․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանական ավտոբուսների կուտակում՝ Դեմիրճյան փողոցում (video) Հայտնաբերե՛ք Սուրեն Պապիկյանին, հարցրե՛ք` ինչ էր ինձ նա առաջարկում․ Բագրատ Սրբազան (video) Ամեն ինչի էլ պատրաստ ենք, Սրբազանը ոնց ասի՝ էդպես էլ անելու ենք. Շարժման մասնակից (video) Քաղաքացիների լուսանկարներ են հայտնվել Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում՝ քաղաքական նպատակով. Մանուկյան (video) Ոստիկանական նոր ուժեր, փշալարեր են բերվում ԱԺ շենքի մոտ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին նախագիծը Ովքեր ասում էին՝ նորմալ առաջնորդ չկա, որ կողքը կանգնենք, հիմա առաջնորդը կա ու ավելի, քան նորմալ է Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը․ Հարութ Սասունյան Փաշինյանի «բանտակից» ընկերը խայտառակ մանրամասներ հայտնեց Նիկոլի բանտային կյանքից (video) Ինչպես «հրաշքով» աճում էր, այնպես էլ «հրաշքով» աճն անհետացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am