Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա

Մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական վնաս:

Քրիստափորի 3-րդ շենքի փողոցում հաստաբուն թթենու մի հսկայական ճյուղ կոտրվել և մոտ 12 մետր բարձրությունից ընկել է բակում կայանված «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Գրեթե 2 ժամից ավելի է՝ վնասված ավտոմեքենաների սեփականատերերն ու շենքի հարևանությամբ բնակվող բնակիչները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, սակայն դեռևս չեն այցելել դեպքի վայր:

Որոշ ժամանակ անց ժամանեցին Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման կենտրոնի աշխատակիցները, ովքեր ասում էին, որ խնդրի մասին իրենք շուտվանից գիտեն, ու մի անգամ էտել են այդ վտանգավոր ծառը:

Կայքի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«էս ծառի մասին մի 40 անգամ ահազանգել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ. ամեն անգամ խոստացել են, որ ծառը ոչ միայն պետք է էտվի, այլ այն ամբողջությամբ պետք է հեռացվի:

Վերջին անգամ երեկ էր՝ էլի եկան, նկարեցին, գնացին:

էնքան են եկել նկարել, որ կարող են մի ցուցահանդես բացել, անունն էլ դնել՝ Ավինյանը ինչպես է վտանգավոր ծառի մասին բացառիկ լուսանկարներ հավաքել: Որ պիտի գայիք մենակ նկարեիք ու գնայիք ու օգուտ չտայիք, ում էր պետք ձեր գալը, էնա կասեիք, մենք կնկարեինք կուղարկեինք, իզուր ձեր թանկ ժամանակը չէիք վատնի, իսկ եթե լուրջ՝ եթե ժամանակին ձեր խոսքը գործի վերածեիք ու վտանգավոր ծառը հեռացնեիք, այսօր այս վիճակը չէր լինի:

Միակ սփոփանքը նա է, որ լավ է՝ տուժածներ չկան, մարդիկ չեն տուժել: Նկատի ունենք, որ այդ պահին նշված հատվածում քաղաքացիներ չեն եղել, հակառակ դեպքում դեպքը կարող էր այլ ելք ունենալ: Հիմա չգիտենք՝ ով է պատասխան տալու, ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը, երևի դա մենակ Աստծուն է հայտնի:

Սրա մեղավորը հիմնականում քաղաքապետարանի չինովնիկներն են, ովքեր մեր բազմաթիվ ահազանգերին պատասխանել են շատ ուշ, իսկ եթե դեպքի վայր էլ եկել են, բավարարվել են միայն ծառը նկարելով ու սին խոստումներ տալով»,-ասվում է հոդվածում:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Աղստևի վարարումից հետո Դիլիջանում ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում քաղաքացին մնացել էր փլատակների տակ Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար. ՌԴ փոխվարչապետի խոսնակ Ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում․ Վարուժան Գեղամյան Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազшվթման հերթական դրսևորում. դիմելու ենք դատախազություն. «Ապրելու երկիր» կուսակցություն Միրզոյանը ժամանել է խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ Բաքուն բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet Այն, ինչ կատարվեց Սարդարապատում, դուրս է բարոյականության սահմաններից. Սարգսյան «Այդպիսի դեպք, ու քրեական գործ չհարուցե՞լ․․․»․ Սերժ Սարգսյանը՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանական բիրտ ուժ կիրառելու մասին Դատախազությունը որոշել է բողոքարկել Սերժ Սարգսյանին արդարացնելու վճիռը Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց Ոստիկանների գործողություններից վնասվածք ստացածներից մեկը հոգևորական Գոռ Հակոբյանն է Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. Ամիրբեկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am