Ահավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ամենայն հավանականությամբ հանրության որոշակի հատվածում դեռևս անտեղյակ են թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներից։

Հավանաբար անհրաժեշտ է տեղեկացնել նրանց բոլորին, որ թուրքադրբեջանական միությունը հայ ժողովրդին և համայն հայությանը փորձում է պարտադրել ստորև մեկտեղված պահանջները։

Ահավասիկ՝ թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները.

- պաշտոնապես հրաժարվել Արցախի Հանրապետության մասին հիշատակումից, առավել ևս՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պետական քաղաքականությունից,

- պաշտոնապես հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման պահանջից, - ընդունել նոր ՀՀ Սահմանադրություն՝ չեղարկելով ՀՀ Անկախության հռչակագիրը,

- փոփոխել ՀՀ զինանշանը՝ հանել Արարատ լեռան պատկերը,

- կրճատել ՀՀ զինված ուժերի քանակն ու դադարեցնել զենքի և ռազմամթերքի գնումները,

- հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ներկայացված բոլոր հայցերից և դիմումներից,

- ստորագրել խաղաղության պայմանագիր՝ բացառապես Ադրբեջանի առաջադրած պայմաններով,

- մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը` սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող սահմանամերձ տարածքներ՝ ըստ Ադրբեջանի պահանջի, և հետ քաշել հայկական զինված ուժերն իրենց դիրքերից,

- Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող այլ տարածքներ՝ միջանցքների, կամ այլ անվան տակ,

- Սևանա լիճը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս,

- դադարեցնել Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքը,

- մոռանալ Բաքվի բանտերում խոշտանգվող պատանդներին ու ռազմագերիներին, և երբեք չպահանջել նրանց հետ հանձնումը Հայաստանին։

Նշված պահանջների տրամաբանական համակցությամբ ստացվում է, որ պահանջում են.

1. ներդաշնակեցնել ու համապատասխանեցնել ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականությունը թուրքադրբեջանական միության քաղաքական օրակարգին,

2. հրաժարվել Հայաստանի անվտանգության ապահովման ավանդական եղանակներից, և ապավինել թուրքադրբեջանական միության բարեհաճությանը։

Եթե փորձենք մի փոքր էլ տրամաբանել ու կանխատեսել , ապա ստացվում է, որ թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը։ Վերջինս այն է, ինչի վերաբերյալ պաշտոնական պահանջ դեռևս չի ներկայացվել ։

Տեղեկացրեք անտեղյակներին, և եթե նույնիսկ տեղեկանալուց հետո կհաշտվեն այդ ամենի հետ, ապա կարող են շարունակել մնալ անհաղորդ, անտարբեր, և «զբաղվել իրենց գործով» ։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Նիկոլի Էդմոնն ա, հասկացանք․ բա Ավետիք Չալաբյան, ի՞նչ եք անում․ Ռոբերտ Մարգարյան (video) Հունիսի 9-ին ձեզ կներկայացնեմ ամենակարևորը․ Բագրատ Սրբազան (video) Ինչու՞ եք երգչախմբին զրկել համերգից․ ԿԳՄՍ նախարարը՝ Գյումրու համերգի չեղարկման մասին (video) Արցախցինե՛ր, նման բան կա՞,ամո՛թ դրանց․․․ Բագրատ Սրբազան (video) Ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ. նա հիվանդանոցում մահացել է Փաշինյանի ամենամեծ մեղքը Սրբազանի ծառայությունը Տավուշի թեմում ոչ պատմելու է, ոչ տեսնելու, այլ միայն զգալու. Սիրանույշ Մելիքյան Վրաստանն արտաքսել է 42 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր Թալանել են Արցախյան պատերազմում զոհված Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը. կոտրել են գանձանակը ու հափշտակել գումարը Ձեր տեղակալը հայհոյել է հոգեւորականին, վիրավորել Սրբազանին․ Արթուր Խաչատրյանը՝ ԿԳՄՍ նախարարին (video) Չեմ կարող ասել, այդ հոլովակը ստանալու համար նրա անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ նյութը մոնտաժողը. քաղաքագետ Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել... «Լիֆդ մոռացել ես, շիզոֆրենիկ». Փաշինյանը մոռացել է փակել հրապարակած տեսանյութի մեկնաբանությունների բաժինը Հունիսի իննին՝ հանրահավաք հրապարակում. «Սրբազան Շարժում» Պարեկները նախ արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա՝ դաժան ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան (տեսանյութ) Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանապետության. Հարութ Սասունյան Արթուր Հովհաննիսյանը «մելկի» շուլերություն է արել` ներողությունը տեղադրել է ու ջնջել Կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը. «Թաթոյան» հիմնադրամ ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել և գնալ հանգստի՝ չդառնալով Սրբազան պայքարի թիրախ ՀՀ-ն կողմ է քվեարկել Վրաստանից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի մասին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևին Գուրգեն Արսենյանը «կռիվ է տալիս» Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հե՞տ (video) Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. «թարմ օրինակ» Ադրբեջանում իրարով են անցել․ դրանց դեմ կանգնած է իսկական հայ Բագրատ Սրբազանը․ հերոսի հայր (video) Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am