Լոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետը

Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող «Եդեմ» ռեստորանային համալիրի աշխատակիցը ժամը 15։30-ի սահմաններում ռեստորանի տարածքից դուրս է եկել և չի վերադարձել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ նշված վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։

Տեղում պարզվել է, որ ընդմիջում անելու նպատակով Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գ․-ն, ով աշխատում է «Եդեմ» ռեստորանում, որպես տեխնիկական աշխատակցուհի, ընդմիջում գնալու նպատակով դուրս է եկել ռեստորանից։

Փրկարարները, ոստիկանները, պարեկներն, ռեստորանի ողջ անձնակազմն ու քաղաքացիները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել և ռեստորանի հարևանությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերել են հատակը մաքրելու փայտը (պոլի փետ) և այլ պարագաներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Երանուհի Գ․-ն մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար ընկել է գետը։

Քիչ առաջ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Առավոտյան որոնողական աշխատանքները շարունակվելու են։

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Մարդիկ չեն ուզում լսել, որովհետեւ, եթե լսեն, պետք է հեռանան, իսկ իրենց համար կարեւորն իրենց աթոռն է. Բագրատ Սրբազան Եկեղեցու դեմ պիղծ արշավ իրականացնելու իրական նպատակը․․․ Էդգար Ղազարյան (video) Ավտորեթ՝ դեպի Վարդենիս Սրանց մենք գումար վճարենք, մեր օգտին կխոսեն․ 30 արծաթի մարդիկ են․ Բագրատ Սրբազան (video) Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից․ Սյունիքի մարզպետ (video) Զույգ ոտքերի ամպուտացիայով Արամն ամուսնացավ. «Զինվորի տուն» Հրանտ Բագրատյանը «ծալած ունի» բոլորիդ․ Հայկ Նահապետյան (video) Բագրատ Սրբազանն ասաց՝ իրենից հետո ով կլինի առաջնորդը (video) ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով Բաքուն գոհ է Երևանից Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով. ՌԴ փոխարտգործնախարար Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու և պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը. Տիգրան Աբրահամյան Ալիևի շանտաժն ու Արարատ Միրզոյանի ստերը․ Սուրեն Սուրենյանց (video) Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի հաշտությանը․ ՌԴ փոխարտգործնախարար ԿԳՄՍ նախարարը՝ Կիրանցի նորակառույց դպրոցի ճակատագրի մասին (video) ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 3 անձ կալանավորվել է Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ աշխատանքին վերադարձը. ՌԴ ԱԳՆ Ես բանավիճելու խնդիր չունեմ, ես միայն կհարցնեմ՝ ձեռքը ե՞րբ է կտրելու. Բագրատ Սրբազան Ու՞ր են գողացած գումարները․ Թադեւոս Ավետիսյան (video) Որոշները գարնանային սրացումներ ունեն․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (video) Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում Դե, եթե տղայա՝ թող մեզ գնդակահարի․ Աշոտ Անդրեասյանը՝ Փաշինյանին (video) Ո՞ւր գնամ, կմնա՛մ, էստեղ էլ կմեռնեմ․ ծանր իրավիճակ հանձնվող Կիրանցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am