Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին:

Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում:

Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջեւ սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված:

Հարց – Իսկ ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, որոնք, ինչպես նշված է սահմանազատման հանձնաժողովների մամուլի հաղորդագրության մեջ, օգտագործվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից:

Պատասխան – Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը:

Հարց – Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Ի՞նչ է դա նշանակում եւ ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները:

Պատասխան – Այդ ձեւակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության եւ գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը եւ իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչեւ Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Հունիսի 9-ը մեզ համար ճակատագրական օր է․բոլո՛րս գնում ենք Հանրապետության հրապարակ․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ականն ԱԺ-ում «վրա տվեց» Ավինյանին (video) Նիկոլը մեր ասածներն անում է․ մնացել է վերջինն անի․ Բագրատ Սրբազան (video) Ավինյանի «կռուտիտները» կոռուպցիայի ու հովանավորչության վերաբերյալ (video) Մի՛ խանգարեք Բագրատ Սրբազանին․ նա բոլորիցս լավ գիտի՝ ինչ պետք է անի․ Աննա Մայիլյան (video) Փաշինյանը հենց այդ պահին կհայտնվի Պուտինի ոտքերի տակ․ Սուրեն Սուրենյանց (video) Պարեկները խոչընդոտներ են ստեղծում Սրբազանի գլխավորած ավտոերթի համար (video) Հենց այդ էլիտաները շարք են կանգնելու Պուտինի առաջ․ Հայկ Այվազյան (video) Լարված իրավիճակ․ քաղաքացու վրա խի՞ ես գոռում․ Իշխան Սաղաթելյանը հունից դուրս եկավ (video) Էս ինչ համով հաց ա. Սրբազանին Նորատուսի մոտ աղուհացով դիմավորեցին (video) Սփյուռքում «փչացածը»՝ Սրբազանի մասին (video) Սրբազան ջա՛ն, հաղթելու ենք էս սատանաներին. Նորատուսի բնակիչ (video) Ռուսները նախազգուշացնում են․ «Հրապարակ» ԱՄՆ կոնգրեսում Ադրբեջանին պատժելու թվով տասը օրենսդրական առաջարկներ են ներկայացվել Շարժման՝ կալանավորված աջակիցները մազաչափ անգամ չեն ափսոսում, որ պայքարում են հանուն հայրենիքի. Պատգամավորներն այցելել են նրանց ՍԴՀԿ Կենտրոնական վարչությանը պակասում են քաղաքական հասունությունն ու արիական վարքը․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Նիկոլը կանչում է հեծանիվ քշելու, Աննան էլ՝ ֆռֆռալու․ Տաթև Արցախ (video) Մասնակցելու եմ շարժմանը, որ Ձեր վերևում կախված զինանշանի վրա Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Գ.Համբարձումյանը՝ դատավորին Մարդիկ չեն ուզում լսել, որովհետեւ, եթե լսեն, պետք է հեռանան, իսկ իրենց համար կարեւորն իրենց աթոռն է. Բագրատ Սրբազան Եկեղեցու դեմ պիղծ արշավ իրականացնելու իրական նպատակը․․․ Էդգար Ղազարյան (video) Ավտորեթ՝ դեպի Վարդենիս Սրանց մենք գումար վճարենք, մեր օգտին կխոսեն․ 30 արծաթի մարդիկ են․ Բագրատ Սրբազան (video) Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից․ Սյունիքի մարզպետ (video) Զույգ ոտքերի ամպուտացիայով Արամն ամուսնացավ. «Զինվորի տուն» Հրանտ Բագրատյանը «ծալած ունի» բոլորիդ․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am