Տրուֆալդինոն Հայաստանից

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 8-ին Մոսկվա մեկնելուց ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախագահելուց հետո Նիկոլ Փաշինյանն «արագի մեջ» մեկնեց Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի ժողովրդավարության գագաթաժողովին և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը: Բացի պաշտոնական մի քանի հանդիպումներից, Կոպենհագենում տեղի ունեցավ նաև մի ուշագրավ «հարցուպատասխան»: Գագաթաժողովի վարողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է. «Եթե երազանք պահելու հնարավորություն ունենայիք, ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ»:

«Այս»,- իբր կատակով պատասխանել է Փաշինյանը: Իրականում, ըստ շատ փորձագետների, ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը: Մոսկվա այցելելուց և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո նման «հարցուպատասխան» պետք է հնչեր, ընդ որում՝ որևէ արևմտյան միջոցառման ժամանակ: Մյուս կողմից՝ սա հիանալի հնարավորություն է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի համար՝ «բաց ճակատով» հաշվետու լինել արևմտյան իր գործընկերների առջև՝ Հայաստանի ու Փաշինյանի մասով: Բանն այն է, որ Ռասմուսենը Արևմուտքի կողմից Հայաստանի «նայողն» է: Միևնույն ժամանակ նա Alliance of Democracies-ի հիմնադիրն է, որն էլ կազմակերպել է կոպենհագենյան նշյալ գագաթաժողովը:

Արտաքուստ չափից ավելի անտրամաբանական է թվում, որ նույն քաղաքական գործիչը կարող է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում նախագահել ԵԱՏՄ նիստը և մասնակցել նման համաժողովի ու նման հայտարարություն անել: Բայց սա Նիկոլ Փաշինյանն է, որի գործողություններում տրամաբանություն գտնելը վաղուց անլուրջ զբաղմունք է: Ավելի մեծահասակները կհիշեն. ժամանակին մի հիանալի ֆիլմ կար՝ «Տրուֆալդինոն Բերգամոյից»: Այս Տրուֆալդինոն աղքատիկ գավառից գալիս է հարուստ Վենետիկ, միաժամանակ ծառայում է երկու տիրոջ, որոնցից մեկը՝ հագուստները փոխած աղջիկ, կարողանում է երկուսից էլ բարձր աշխատավարձ ստանալ: Նիկոլ Փաշինյանը հիմա այդ վիճակում է: Ի վերջո, Տրուֆալդինոն բացահայտվում է իր տերերի կողմից:

Ճիշտ է, ֆիլմում հերոսը վատ վերջաբան չի ունենում, նույնիսկ հաջողացնում է ամուսնանալ, բայց գրեթե մեծամասամբ ֆիլմերի վերջաբանն ու իրական կյանքը արմատապես տարբերվում են: Այնպես որ, վաղ թե ուշ տրուֆալդինոյությունը բացահայտվելու է, ու կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «գցելու»: Փորձագետները կարծում են, որ Փաշինյանը Դանիայում արդեն մեկին «քցել» է: Մնում է սպասել, թե երբ է «քցելու» «հագուստները փոխած աղջկան», այս դեպքում՝ Արևմուտքին: Ամենավտանգավորը, սակայն, այստեղ այն է, որ երկու «տերերի» զայրույթից կարող են տուժել Հայաստանն ու հայ ժողովուրդը:

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Ո՞ւր գնամ, կմնա՛մ, էստեղ էլ կմեռնեմ․ ծանր իրավիճակ հանձնվող Կիրանցում (video) Ո՞վ է ԱԳՆ-ն, ի՞նչ եք անում էս խայտառակության դեմ․ Բագրատ Սրբազան (video) Թորոսյան Արսենը նորից հարձակվեց․ «Շողակաթ» ՀԸ-ն բերեք փակենք, գումարը տանք «Հանրայինին» (video) Փաշինյանը չգիտի՝ հեծանիվի վրա նստի, հեծանիվը դնի գլխին, թե ի՞նչ անի․ քունը կորցրել է․ Աննա Մկրտչյան (video) Բագրատ Սրբազանը գնում է Սոթք կոնկրետ նպատակով․ Հայկ Նահապետյան (video) Լեզուներդ պահեք ուրիշ տեղ․ Էդուարդ Շարմազանովը՝ Միրզոյանին (video) Նիկոլի Էդմոնն ա, հասկացանք․ բա Ավետիք Չալաբյան, ի՞նչ եք անում․ Ռոբերտ Մարգարյան (video) Հունիսի 9-ին ձեզ կներկայացնեմ ամենակարևորը․ Բագրատ Սրբազան (video) Ինչու՞ եք երգչախմբին զրկել համերգից․ ԿԳՄՍ նախարարը՝ Գյումրու համերգի չեղարկման մասին (video) Արցախցինե՛ր, նման բան կա՞,ամո՛թ դրանց․․․ Բագրատ Սրբազան (video) Ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ. նա հիվանդանոցում մահացել է Փաշինյանի ամենամեծ մեղքը Սրբազանի ծառայությունը Տավուշի թեմում ոչ պատմելու է, ոչ տեսնելու, այլ միայն զգալու. Սիրանույշ Մելիքյան Վրաստանն արտաքսել է 42 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր Թալանել են Արցախյան պատերազմում զոհված Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը. կոտրել են գանձանակը ու հափշտակել գումարը Ձեր տեղակալը հայհոյել է հոգեւորականին, վիրավորել Սրբազանին․ Արթուր Խաչատրյանը՝ ԿԳՄՍ նախարարին (video) Համբերությու՛ն ունեցեք․ «Սրբազան» շարժումը մտնում է վճռական փուլ․ Դավիթ Ջամալյան (video) Չեմ կարող ասել, այդ հոլովակը ստանալու համար նրա անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ նյութը մոնտաժողը. քաղաքագետ Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել... «Լիֆդ մոռացել ես, շիզոֆրենիկ». Փաշինյանը մոռացել է փակել հրապարակած տեսանյութի մեկնաբանությունների բաժինը Հունիսի իննին՝ հանրահավաք հրապարակում. «Սրբազան Շարժում» Պարեկները նախ արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա՝ դաժան ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան (տեսանյութ) Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանապետության. Հարութ Սասունյան Արթուր Հովհաննիսյանը «մելկի» շուլերություն է արել` ներողությունը տեղադրել է ու ջնջել Կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը. «Թաթոյան» հիմնադրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am