Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական քարոզչությունը մի կայուն թեզ ունի, որի հիմնական միտքն այն է, թե ներքաղաքական կյանքում ինչ լինում-չի լինում՝ իշխանության համար պայքար է, պարզունակ մատուցմամբ ու ընկալմամբ՝ «աթոռի կռիվ»: Բնականաբար, ընթացիկ հանրային զարթոնքին զուգահեռ, վերստին շրջանառության մեջ է դրվել այդ քարոզչական կաղապարը, թե այսինչ ուժը, այնինչ անհատը ուզում են գալ իշխանության: Դրա հիմնական լեյտմոտիվն այն է, որ մարդկանց մեջ արմատավորվի, թե տեղի ունեցողը «իշխանության կռիվ» է: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո պետք է ձևավորվի իշխանություն: Սա քաղաքագիտության, քաղաքականության ու պետականության դասական տրամաբանությունն է: Բայց... Կարելի է կարծել, թե Հայաստանը բարվոք ու խնդիր չունեցող մի երկիր է, որ մարդիկ «ուզում են գալ իշխանության»:

Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են վերածել: Եթե հակիրճ՝ ավերակների: Եթե ավերակ բնորոշումը մի փոքր բացենք, ապա զուտ հակիրճ թվարկումն արդեն խոսուն է. կորսված Արցախ, խոցելի անվտանգություն, քայքայված պաշտպանական ու անվտանգային համակարգեր, հարյուր հազարից ավելի հայրենազրկված հայություն, հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով թշնամական վերահսկողության տակ տրված տարածքներ, փուչիկ տնտեսություն, ահռելի՝ 12 միլիարդ դոլարի հասցված պարտք, տապալված արտաքին քաղաքականություն, տնաքանդ ու երկրաքանդ ներքին քաղաքականություն, համազգեստավորված «բեսպրեդել»:

Մի խոսքով՝ հենց ավերակներ: Ըստ էության, սեղանին դրված է լինելչլինելու խնդիր, ու մենք արդեն դուրս ենք եկել դասական քաղաքական պատկերացումներից էլ, դասական քաղաքական վիճակից էլ: Եվ նման պայմաններում, եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են ստանձնել պատասխանատվություն, ապա դրա հիմնական նպատակը երկրի ու պետականության առկա ծվենները փրկելն է: Ավելին, Փաշինյանի ու ՔՊ-ի վեցամյա ավերակումից հետո, ով էլ որ գա իշխանության, մտնելու է ծանրագույն բեռի տակ: Պատկերավոր ասած՝ սրանցից հետո հաջորդ կառավարությունը «մահապարտների ջոկատ» պետք է լինի (անձնազոհության իմաստով), այդ տրամադրվածությամբ պետք է գործի, որ նախ՝ անկումը կասեցվի, հետո էլ առկա վիհից սկսենք դուրս գալ:

Գործնականում հաջորդը լինելու է «պետությունն ավերակներից դուրս բերելու» կառավարություն: Այնպես որ, երբ փաշինյանական քարոզիչները «աթոռակռվից» կամ «իշխանություն խլելուց» են խոսում, իսկ ոմանք էլ մեխանիկորեն կրկնում են, արժե շատ հանգիստ, առանց հույզերի, սթափեցնող հարց տալ. իսկ այդ ի՞նչ վիճակի, ի՞նչ օրի է հասցվել երկիրը, որ այն կառավարելը այդքան ցանկալի մի բան լինի:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Էս ինչ համով հաց ա. Սրբազանին Նորատուսի մոտ աղուհացով դիմավորեցին (video) Սփյուռքում «փչացածը»՝ Սրբազանի մասին (video) Սրբազան ջա՛ն, հաղթելու ենք էս սատանաներին. Նորատուսի բնակիչ (video) Ռուսները նախազգուշացնում են․ «Հրապարակ» ԱՄՆ կոնգրեսում Ադրբեջանին պատժելու թվով տասը օրենսդրական առաջարկներ են ներկայացվել Շարժման՝ կալանավորված աջակիցները մազաչափ անգամ չեն ափսոսում, որ պայքարում են հանուն հայրենիքի. Պատգամավորներն այցելել են նրանց ՍԴՀԿ Կենտրոնական վարչությանը պակասում են քաղաքական հասունությունն ու արիական վարքը․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Մասնակցելու եմ շարժմանը, որ Ձեր վերևում կախված զինանշանի վրա Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Գ.Համբարձումյանը՝ դատավորին Մարդիկ չեն ուզում լսել, որովհետեւ, եթե լսեն, պետք է հեռանան, իսկ իրենց համար կարեւորն իրենց աթոռն է. Բագրատ Սրբազան Եկեղեցու դեմ պիղծ արշավ իրականացնելու իրական նպատակը․․․ Էդգար Ղազարյան (video) Ավտորեթ՝ դեպի Վարդենիս Սրանց մենք գումար վճարենք, մեր օգտին կխոսեն․ 30 արծաթի մարդիկ են․ Բագրատ Սրբազան (video) Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից․ Սյունիքի մարզպետ (video) Զույգ ոտքերի ամպուտացիայով Արամն ամուսնացավ. «Զինվորի տուն» Հրանտ Բագրատյանը «ծալած ունի» բոլորիդ․ Հայկ Նահապետյան (video) Բագրատ Սրբազանն ասաց՝ իրենից հետո ով կլինի առաջնորդը (video) ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով Բաքուն գոհ է Երևանից Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով. ՌԴ փոխարտգործնախարար Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու և պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը. Տիգրան Աբրահամյան Ալիևի շանտաժն ու Արարատ Միրզոյանի ստերը․ Սուրեն Սուրենյանց (video) Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի հաշտությանը․ ՌԴ փոխարտգործնախարար ԿԳՄՍ նախարարը՝ Կիրանցի նորակառույց դպրոցի ճակատագրի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am