Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Մեր զրուցակիցն է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

- Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հետ կապված նոր տեղեկություններ կա՞ն։

- Այս պահին հիմնական զարգացումը կապված է խափանման միջոց կալանքի երկարաձգումների հետ, քանի որ դրանց վերջնաժամկետները մոտենում են ավարտին։ Արդեն իսկ կա գործընթաց` երկարաձգման, որոշ բարձրաստիճանների մասով նաեւ հրապարակային տեղեկատվություն տարածվեց, որ խափանման միջոցը երկարաձգվել է 5 ամսով, մասնավորապես` Արկադի Ղուկասյանի հետ կապված։ Սակայն նշեմ, որ սա առանձին դեպք չէ` ընդհանուր միտումն է այդպիսին, որ ժամկետը պետք է երկարաձգվի։ Քանի որ նրանք այս ընթացքում չեն հայրենադարձվել, վերանում է նրանց անազատության մեջ պահելու իրավական հիմքը, ուստի արհեստականորեն այն պետք է ստեղծվի, եւ դրա իրավական ճանապարհը կալանք խափանման միջոցի ժամկետի երկարաձգումն է։ Հետաքրքիր է, որ եթե նախկինում 4 ամիս էր, այս պարագայում ավելի երկար է՝ 5 ամիս, եւ մենք եւս կանխատեսում չունենք, որ մինչեւ տարվա վերջ դատավարությունները կնախաձեռնվեն, ամենայն հավանականությամբ՝ երկրորդ երկարաձգումը եւս տեղի կունենա, հաշվի առնելով, որ տարեվերջին կլիմային առնչվող միջոցառում է նախատեսվում, եւ դժվար թե դրա ֆոնին Ադրբեջանն այս ցուցադրական դատավարությունները կազմակերպի։ Եվ այս ընթացքում հայերն ապօրինաբար շարունակում են մնալ անազատության մեջ։ Այդ ժամանակահատվածն օգտագործվում է քրեական գործեր կեղծելու եւ ցուցադրական դատավարություններին նախապատրաստվելու նպատակով։

- Միջազգային կազմակերպություններ, ատյաններ կա՞ն, որոնց միջոցով հնարավոր է ճնշել ադրբեջանական բռնապետությանը, եւ դա ո՞վ պետք է նախաձեռնի։

- Մեխանիզմներ կան, իհարկե, ընդհանուր աշխարհաքաղաքականությունը եւ պետությունների կամ միջազգային կառույցների հետ համընկնող շահերը կարեւոր գործոն են, այսինքն՝ միջազգային իրավունքում, կարծում եմ, բավականին կոշտ գործիքակազմ գոյություն ունի, սակայն դրա գործադրումը միշտ ունի քաղաքական կոմպոնենտ եւ նախապայմաններ։ Օրինակ, նման միջոցներ կարող է լինել մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների կիրառումը, ինչը ծանոթ է արեւմտյան շատ երկրների, օրինակ, այն ինտենսիվ կիրառվում է Միացյալ Նահանգների կողմից։ Պետության նկատմամբ պատժամիջոցների մեխանիզմներ եւս գոյություն ունեն, բայց դրանք ավելի ներազդող եւ կոպիտ գործիքներ են եւ էապես ազդելու են միջպետական փոխհարաբերությունների վրա: Կարծում եմ, քանի դեռ անհատներին պատժելու կամ հետապնդելու գործընթաց չի եղել, դժվար է սպասել պետության նկատմամբ սանկցիաների կիրառման: Դրա հավանականությունը շատ փոքր է՝ ներկա իրողությունների պայմաններում։ Եվ, իհարկե, կան քվազի դատական գործընթացներ, որտեղ պետության պատասխանատվության հարց էլ կարող է դրվել։ Այդպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի տարաբնույթ մեխանիզմները: Հիմնական դերակատարը, կարծում եմ, պետք է լինի պետությունը․ որոշ ատյաններում անհատական գործողությունների հնարավորություն կա, սակայն, եթե մենք ակնկալում ենք պետության նկատմամբ պատժամիջոցներ կամ այլ կոշտ միջոցների կիրառում, այստեղ երկրի դիվանագիտությունը պետք է հաղթանակ տանի եւ ճիշտ քաղաքական դիրքավորում ունենա: Այս առումով Հայաստանի հրապարակային առաջ քաշած թեզերը որեւէ նախադրյալ չեն ստեղծում պատժամիջոցների կիրառման համար։ Հասարակական կազմակերպությունները կարող են գործել, սակայն Հայաստանի այս քաղաքականությունը խոչընդոտում է կտրուկ գործողությունների կատարմանն Ադրբեջանի նկատմամբ։

- Փաստորեն, ՀՀ իշխանությունները հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելու համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու գործընթացի՞ն են խոչընդոտում։

- Խոչընդոտում են Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման գործընթացին, քանի որ հրապարակայնորեն ազդակներ են հղում, որ կա կառուցողական երկխոսություն, եւ հարցերը երկկողմանի բարիդրացիական հարաբերություններում կստանան իրենց լուծումը։ Մինչդեռ միջազգային ընկալմամբ՝ պատժամիջոցները վերջին միջոցն են, եւ այս ճանապարհով միջամտում են, փորձում են ներազդել պետության նկատմամբ, քանի որ այլ մեթոդները, այդ թվում՝ բանակցությունները, արդյունք չեն տվել։ Հայաստանի իշխանությունները նման թեզերի միջոցով նվազեցնում են պատժամիջոցների կիրառման հավանականությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։

- Բայց ռազմագերիներին ազատելու ուղղությամբ որեւէ քայլ անո՞ւմ է ՀՀ իշխանությունը, եւ որքանո՞վ է դա արդյունավետ։

- Քայլեր արվում են, միջպետական գանգատ կա ռազմագերիների եւ այլ անձանց մասով՝ ՄԻԵԴ-ում, բայց, մեր գնահատմամբ, իրավական գործընթացներից զատ պետք է լինեն քաղաքական գործընթացներ, իսկ ռազմագերիների հայրենադարձման հարցով բանակցություններ չեն ընթանում, եւ ռազմագերիների վերադարձի հարցը կապված է քաղաքական օրակարգի այլ խնդիրների հանգուցալուծման, այդ թվում՝ սահմանազատման, տարածքային զիջումների, անգամ սահմանադրական փոփոխությունների եւ այլ պահանջների բավարարման հետ։ Եվ քանի դեռ Ադրբեջանն ամբողջ ծավալով չի ստացել իր քաղաքական պահանջների բավարարումը, հայերն այնտեղ որպես պատանդ պահվում են՝ ապահովելու Հայաստանի իշխանությունների կողմից այդ բնույթի պարտավորությունների, խոստումների կատարումը։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Եկեղեցու դեմ պիղծ արշավ իրականացնելու իրական նպատակը․․․ Էդգար Ղազարյան (video) Ավտորեթ՝ դեպի Վարդենիս Սրանց մենք գումար վճարենք, մեր օգտին կխոսեն․ 30 արծաթի մարդիկ են․ Բագրատ Սրբազան (video) Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից․ Սյունիքի մարզպետ (video) Զույգ ոտքերի ամպուտացիայով Արամն ամուսնացավ. «Զինվորի տուն» Հրանտ Բագրատյանը «ծալած ունի» բոլորիդ․ Հայկ Նահապետյան (video) Բագրատ Սրբազանն ասաց՝ իրենից հետո ով կլինի առաջնորդը (video) ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով Բաքուն գոհ է Երևանից Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով. ՌԴ փոխարտգործնախարար Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու և պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը. Տիգրան Աբրահամյան Ալիևի շանտաժն ու Արարատ Միրզոյանի ստերը․ Սուրեն Սուրենյանց (video) Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի հաշտությանը․ ՌԴ փոխարտգործնախարար ԿԳՄՍ նախարարը՝ Կիրանցի նորակառույց դպրոցի ճակատագրի մասին (video) ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 3 անձ կալանավորվել է Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ աշխատանքին վերադարձը. ՌԴ ԱԳՆ Ես բանավիճելու խնդիր չունեմ, ես միայն կհարցնեմ՝ ձեռքը ե՞րբ է կտրելու. Բագրատ Սրբազան Ու՞ր են գողացած գումարները․ Թադեւոս Ավետիսյան (video) Որոշները գարնանային սրացումներ ունեն․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (video) Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում Դե, եթե տղայա՝ թող մեզ գնդակահարի․ Աշոտ Անդրեասյանը՝ Փաշինյանին (video) Ո՞ւր գնամ, կմնա՛մ, էստեղ էլ կմեռնեմ․ ծանր իրավիճակ հանձնվող Կիրանցում (video) Ո՞վ է ԱԳՆ-ն, ի՞նչ եք անում էս խայտառակության դեմ․ Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am