Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա հայտնեց, որ հանդիպել է «Հայաքվեի», «Ապրելու երկիր»-ի ներկայացուցիչների, Սուրեն Սուրենյանցի եւ այլ ուժերի հետ։ Տեղեկացանք, որ հանդիպումները կայացել են Երեւանի կենտրոնում՝ «Երեւան փլեյս» հյուրանոցում: Սրբազանը կուսակցական գործիչներին հայտնել է, որ տեւական մտորումներից հետո հանգել են նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքը լինի, քանի որ ցանկացած այլ թեկնածուի դեպքում շարժման ձախողվելու վտանգը կա։

Իսկ իր հանդիպման նպատակն այն է, որ հրապարակային աջակցություն ստանա քաղաքական դաշտից, որոնք նաեւ կոչ կանեն ԱԺ-ին՝ փոխել Սահմանադրության այն դրույթը, որն արգելում է երկքաղաքացիներին առաջադրվել ՀՀ վարչապետի թեկնածու: Քանի որ Բագրատ սրբազանը տեւական ժամանակ եղել է Կանադայի թեմի առաջնորդը, Կանադայի իշխանությունը նրան շնորհել է Կանադայի քաղաքացիություն։

Մեզ ասացին, որ բոլոր ուժերը տվել են համաձայնություն եւ հանել են իրենց թեկնածությունների քննարկման հարցը: Մնում է պարզել, թե գործնականում հնարավոր կլինի՞ դա իրականացնել: Ճիշտ է` Սահմանադրության նշված դրույթը կարող է փոխվել հենց խորհրդարանում, ինչպես 2020 թվականին արեց ՔՊ-ն` Սահմանադրական դատարանը զավթելու համար: Բայց այսօր խորհրդարանական մեծամասնությունը կգնա՞ այդ քայլին: Սահմանադրական նորմը փոխելու համար պահանջվում է պատգամավորների 2/3-ի կողմ ձայնը։

Ինչը նշանակում է, որ խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու․ նախ՝ Սահմանադրության փոփոխություն, ապա՝ սրբազանի ընտրություն ԱԺ-ում: Նշենք, որ սրբազանի հետ այս հանդիպումներին մասնակցել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվը՝ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, Սուրեն Պետրոսյանը»:

դիտվել է 710 անգամ
Լրահոս
Դե, եթե տղայա՝ թող մեզ գնդակահարի․ Աշոտ Անդրեասյանը՝ Փաշինյանին (video) Ո՞ւր գնամ, կմնա՛մ, էստեղ էլ կմեռնեմ․ ծանր իրավիճակ հանձնվող Կիրանցում (video) Ո՞վ է ԱԳՆ-ն, ի՞նչ եք անում էս խայտառակության դեմ․ Բագրատ Սրբազան (video) Թորոսյան Արսենը նորից հարձակվեց․ «Շողակաթ» ՀԸ-ն բերեք փակենք, գումարը տանք «Հանրայինին» (video) Փաշինյանը չգիտի՝ հեծանիվի վրա նստի, հեծանիվը դնի գլխին, թե ի՞նչ անի․ քունը կորցրել է․ Աննա Մկրտչյան (video) Բագրատ Սրբազանը գնում է Սոթք կոնկրետ նպատակով․ Հայկ Նահապետյան (video) Լեզուներդ պահեք ուրիշ տեղ․ Էդուարդ Շարմազանովը՝ Միրզոյանին (video) Նիկոլի Էդմոնն ա, հասկացանք․ բա Ավետիք Չալաբյան, ի՞նչ եք անում․ Ռոբերտ Մարգարյան (video) Հունիսի 9-ին ձեզ կներկայացնեմ ամենակարևորը․ Բագրատ Սրբազան (video) Ինչու՞ եք երգչախմբին զրկել համերգից․ ԿԳՄՍ նախարարը՝ Գյումրու համերգի չեղարկման մասին (video) Արցախցինե՛ր, նման բան կա՞,ամո՛թ դրանց․․․ Բագրատ Սրբազան (video) Ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ. նա հիվանդանոցում մահացել է Փաշինյանի ամենամեծ մեղքը Սրբազանի ծառայությունը Տավուշի թեմում ոչ պատմելու է, ոչ տեսնելու, այլ միայն զգալու. Սիրանույշ Մելիքյան Վրաստանն արտաքսել է 42 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր Թալանել են Արցախյան պատերազմում զոհված Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը. կոտրել են գանձանակը ու հափշտակել գումարը Ձեր տեղակալը հայհոյել է հոգեւորականին, վիրավորել Սրբազանին․ Արթուր Խաչատրյանը՝ ԿԳՄՍ նախարարին (video) Համբերությու՛ն ունեցեք․ «Սրբազան» շարժումը մտնում է վճռական փուլ․ Դավիթ Ջամալյան (video) Չեմ կարող ասել, այդ հոլովակը ստանալու համար նրա անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ նյութը մոնտաժողը. քաղաքագետ Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել... «Լիֆդ մոռացել ես, շիզոֆրենիկ». Փաշինյանը մոռացել է փակել հրապարակած տեսանյութի մեկնաբանությունների բաժինը Հունիսի իննին՝ հանրահավաք հրապարակում. «Սրբազան Շարժում» Պարեկները նախ արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա՝ դաժան ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան (տեսանյութ) Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանապետության. Հարութ Սասունյան Արթուր Հովհաննիսյանը «մելկի» շուլերություն է արել` ներողությունը տեղադրել է ու ջնջել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am