Ամենամեծ վնասն են ձեզ հասցրել՝ ասելով, թե անզոր եք, ոչինչ չեք կարող փոխել․ Հիմա ապացուցեցիք հակառակը․ Բագրատ Սրբազանը՝ պայքարին միացած քաղաքացիներին

Օպերային թատրոնի դահլիճում ընթացող միջազգային միջոցառումն ավարտվեց, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հեռացավ քաղաքացիների՝ «Ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո։

Բագրատ Սրբազանը, դիմելով հավաքվածներին, նշեց․

«Հայաստանի Հանրապետությունը, դժբախտաբար, կառավարություն և ղեկավար չունի։ Այսպես՝ ոստիկանական պատով սեփական ժողովրդից պաշտպանվելը հենց դրա մասին է, այն մասին է, որ այս ամբողջ շարժումն իր կարևորագույն ազդեցությունն ունի բոլոր գործընթացների վրա՝ դրանք լինեն երկրի ներսում, թե դրսում»։

Սրբազանը շեշտեց՝ միտքը, որն իշխանություններն արհեստականորեն ներշնչել են հասարակությանը, թե իրենք անզոր են, չեն կարող որևէ բան փոխել, սին է, և դա հենց հասարակությունն ապացուցեց։

«Ամենաշատ վնասը, որ մեզ հասցրել են, մեր մտքերը շեղել են, այն է, որ ասել են՝ ոչ մի բանի ընդունակ չեք, չեք կարող ոչինչ անել, անզոր, անկամ, անինքնասեր, վախկոտ մարդիկ եք, սա են ներմուծել մեր կյանք։ Բայց դուք այս օրերին հակառակն եք ասում, ասում եք, որ դուք մերժում եք այդ ամենը, մերժում եք անզոր լինելու այդ թույնը ու փաստում եք՝ քանի մեր այս չքնաղ երկրում իշխանության ղեկին այս մարդն է, ինքը պետք է հանգիստ չպտտվի այս քաղաքում, անընդհատ պետք է լսի, որ սուտ է խոսել, խաբել, մոլորեցրել է և այդ խաբեությամբ է եկել իշխանության»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Բողոքի ակցիան շարունակվում է, երթը կշարունակվի դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ էլ Բագրատ Սրբազանը կներկայացնի Շարժման հետագա անելիքները։

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Տեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHub Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. Շարմազանով Ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազան Մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հենց հիմա ժողովուրդը Բագրատ Սրբազանի հետ ձեզ է սպասում, վախենու՞մ եք ժողովրդին մոտենալ․հարց՝ Նիկոլին (video) Վեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան Բագրատ Սրբազանը Նիկոլի Արամ ոստիկանապետին կոշտ տեղը դրեց․ «դագաղ դնողները լակոտներ չե՞ն» (video) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե Մելքոնյան Կենդանինե՛ր, դուք երեկ դիմել եք ամենաստոր քայլին՝ Սրբազանի խաչ եք պոկել․ Աննա Մկրտչյան (video) Մտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ Թամամյան Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ. ՆԳՆ խոսնակ (video) Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության հիմնական խնդիրը ոչ թե օկուպացված հայկական տարածքներում մեր ժառանգության պահպանումն է, այլ Արցախի պետական ինստիտուտների ոչնչացումը Սրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ Գալստյան 99,9% համոզված եմ, որ Ալիևի ոտքերը լիզող Նիկոլը Բաքվի այս շանտաժ֊պահանջն էլ կկատարի. Գագիկ Համբարյան Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվում Աղանդավոր Նիկոլը շարունակում է իր հակաեկեղեցական արշավը. Գագիկ Համբարյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Իշխանությունների բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու մեր պայքարը Մենք հետևում ենք Հայաստանի վերջին իրադարձություններին, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի. Ալիև Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Մեծ թվով ոստիկաններ՝ ՆԳՆ շենքի մոտ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը. Թուրքիայի ԱԱԽ Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՐԱՏԱՊ. Անահիտ Մանասյան, ես անասուն չեմ, ես մարդ եմ. Հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am