Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում
«GALLUP International Association»-ի կողմից Հայաստանում անցկացվել են արտահերթ հարցումներ, որոնց ժամանակ քաղաքացիներին տրվել են հարցեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Բագրատ սրբազանի, բողոքի ակցիաների, ոտիկանության գործողությունների մասին:
Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ոստիկանության գործողությունները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում»։
Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
լիովին դրական – 14,3 %
ավելի շուտ դրական – 21,5 %
ավելի շուտ բացասական – 19,6 %
ընդհանրապես բացասական – 26,9 %
դժվարանում եմ պատասխանել – 17,7 %