ՊՆ-ում 7 պաշտոնյայի աշխատանք է փոխվել

ՀՀ նախագահի Վահագն Խաչատուրյանը մայիսի 13-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումներ և նշանակումներ են եղել։

Հրամանագրերից մեկով Հրաչ Ստեփանյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից, իսկ Մհեր Շիրինյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։

Մեկ այլ հրամանագրով Արամ Պողոսյանը նշանակվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից, Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից, իսկ Սմբատ Գրիգորյանը՝ նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Բացի այդ, Վահրամ Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, իսկ Սամվել Մինասյանը՝ Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար՝ ազատվելով Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի պաշտոնից:

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Իշխանությունների բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու մեր պայքարը Մենք հետևում ենք Հայաստանի վերջին իրադարձություններին, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի. Ալիև Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Մեծ թվով ոստիկաններ՝ ՆԳՆ շենքի մոտ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը. Թուրքիայի ԱԱԽ Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՐԱՏԱՊ. Անահիտ Մանասյան, ես անասուն չեմ, ես մարդ եմ. Հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանն ահազանգում է 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան Ֆրանսիան պատասխանեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հարցում. Փափազյան Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան Եկեղեցու շնորհիվ է դարեր ի վեր հայը հայ մնացել. Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք․ Հենրիխ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am